Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում

Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։

Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
Изображение логотипа
ԵրկիրՀայաստան
ՀեռուստաալիքՀայաստան Հ1
Նախընտրական փուլԱզգային (2008-2014, 2018-2019) Ներքին (2007, 2015-2017)
Ելույթներ
Մասնակցումներ14
Առաջին ելույթ2007
Լավագույն արդյունք1-ին (2010, 2021)
Վատագույն արդյունք9-րդ (2018, 2019)
ԵՀՄ
Հայաստանի էջը Eurovision.tv կայքում

Մասնակցության պատմություն խմբագրել

Առաջին անգամ երկիրը ներկայացրել է Արևիկ խումբը, ով գրավեց երկրորդ հորիզոնականը ընդամենը 1 միավորի տարբերությամբ (136)։

2008 թվականին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ Երգի Հնչյունը» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Լուարա Հայրապետյանը իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին Կիևում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

2010 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի Հայաստանը ստացավ հյուրընկալելու Մանկական Եվրատեսիլը Երևանում։

2011 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

2012 թվականին Compass Band-ը զբաղեցրեց լավագույն եռյակի՝ 3-րդ հորիզոնականը իր «Sweetie Baby» երգով։

2013 թվականին Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզանականը։

2014 թվականին Հայաստանը ներկայացրեց Բեթթին և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

2015 թվականին Հայաստանը ներկայացրեց Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ ունեցավ 11 համարի ներքո՝ ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը։ Միկան միավորների տարբերությամբ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաև պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով, Միքայել Վարոսյանը ստացավ 176 միավոր։

2016 թվականին Հայաստանը ներկայացրեցին Մերին և Անահիտը, ներկայանալով 2-րդ համարի ներքո։ Նրանք գրավեցին 2-րդ հորիզոնականը 7 միավորի տարբերությամբ։ Ի դեպ Հայաստանը դեռ այդքան բարձր միավոր` 232 դեռ երբեք չէր վաստակել։

2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Միշան, ով 148 միավորով գրավեց 6-րդ հորիզոնականը։

2018 թվականին Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2018»-ում Լևոնը(L.E.V.O.N համանուն երգով) գրավեց 9-րդ հորիզոնականը։

2019 թվականին «Դեպի Մանկական Եվրատեսիլ» ազգային ընտրության փուլում հաղթանակ տանելուց հետո Հայաստանը ներկայացրեց Կարինա Իգնատյանը իր «Colours of Your Dream» երգով։

2021 թվականին Հայաստանը Մանկական Եվրատեսիլի 2021 երգի մրցույթում ներկայացնող Մալենան գրավել է 1-ին հորիզոնականը։

2022 թվականին Հայաստանում կայանալիք Մանկական Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանը ելույթ կունենա իր ”DANCE!” երգով։ Նարեն իր երգով ընկավ 2-րդ հորիզոնական 180 միավորով, իսկ 2022 թվականի Մանկական Եվրատեսիլի հաղթողը Ֆրանսիան է, հավաքելով 203 միավոր ու ընկավ 1 հորիզոնական։ 2023 թվականին ֆրանսիայում անցկացված մանկական եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացրեցին Yan Girls խումբը(Նանեն,Նենսին,Աիդան,Կամիլան,Սյուզին) իրենց <<Do it my way>> երգով,և գրավեցին 3֊րդ հորիզոնականը։

Մասնակիցներ խմբագրել

     Հաղթող      2-րդ տեղ      3-րդ տեղ      4-րդ տեղ      5-րդ տեղ      Վերջին տեղ      Երգն ընտրվել է, բայց չի մասնակցել մրցույթին

Տարի Արտիստ Լեզու Երգ Տեղ Միավոր
2007 Արևիկ Հայերեն «Երազանք» 2 136
2008 Մոնիկա Մանուչարովա Հայերեն «Իմ Երգի Հնչյունը» 8 59
2009 Լուարա Հայրապետյան Հայերեն «Բարսելոնա» 2 116
2010 Վլադիմիր Արզումանյան Հայերեն «Մամա» 1 120
2011 Դալիթա Հայերեն, անգլերեն «Welcome to Armenia» 5 85
2012 Compass Band Հայերեն, անգլերեն «Sweetie Baby» 3 98
2013 Մոնիկա Ավանեսյան Հայերեն, անգլերեն «Choco Factory» 6 69
2014 Բեթթի Հայերեն, անգլերեն «People of the Sun» 3 146
2015 Միկա Հայերեն, անգլերեն «Love» 2 176
2016 Անահիտ և Մերի Հայերեն, անգլերեն «Տարբեր» 2 232
2017 Միշա Հայերեն, անգլերեն «Boomerang» 6 148
2018 L.E.V.O.N Հայերեն «L.E.V.O.N» 9 125
2019 Կարինա Իգնատյան Հայերեն, անգլերեն «Colours of Your Dream» 9 115
2020 Մալենա Հայերեն, անգլերեն «Why?» չի մասնակցել
2021 Մալենա Հայերեն, անգլերեն «Քամի Քամի» 1 224
2022 Նարե Հայերեն, անգլերեն «DANCE!» 2 180
2023 Yan Girls հայերեն,անգլերեն <<Do it my way>> 3 204

Քվեարկության պատմություն խմբագրել

Հայաստանը տվել է ավելի շատ միավորներ

Համար Երկիր Միավորներ
1   Ռուսաստան 89
2   Վրաստան 87
3   Ուկրաինա 53
  Բելառուս
5   Մալթա 41
 
«Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր»

Հայաստանը ստացել է ավելի շատ միավորներ

Համար Երկիր Միավորներ
1   Վրաստան 69
2   Ռուսաստան 65
3   Ուկրաինա 64
4   Բելգիա 54
5   Նիդերլանդներ 51

12 միավորներ խմբագրել

Հայաստանը 12 միավոր ստացել է
Տարի Տվել է Ստացել է
2007   Վրաստան

  Բելգիա
  Կիպրոս
  Վրաստան
  Նիդերլանդներ
  Ռումինիա
  Ռուսաստան
  Ուկրաինա

2008   Վրաստան Ոչ մեկից
2009   Ուկրաինա   Կիպրոս
  Վրաստան
  Ռուսաստան
2010   Ռուսաստան

  Բելգիա
  Ռուսաստան
  Շվեդիա
  Ուկրաինա

2011   Վրաստան Ոչ մեկից
2012   Ուկրաինա   Վրաստան
  Ուկրաինա
2013   Ռուսաստան   Վրաստան
2014   Վրաստան

  Բելառուս
  Բուլղարիա
  Վրաստան
  Մալթա
  Ռուսաստան
  Ուկրաինա

2015   Մալթա

  Բելառուս
  Նիդերլանդներ
  Ռուսաստան
  Վրաստան

2016   Վրաստան
  Լեհաստան

  Սերբիա
  Բելառուս
  Բուլղարիա

2017   Վրաստան   Կիպրոս
2018   Բելառուս Ոչ մեկից
2019   Նիդերլանդներ
2021   Վրաստան   Լեհաստան
  Պորտուգալիա

*ա-ազգային ժյուրի,

Մանկական Եվրատեսիլը Հայաստանում խմբագրել

Տարի Քաղաք Վայր Հանդիսավարներ
2011   Երևան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր Ավետ Բարսեղյան և Գոհար Գասպարյան
2022   Երևան Իվետա Մուկուչյան, Գարիկ Պապոյան և Կարինա Իգնատյան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել