Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ

Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ (անգլ.՝ Junior Eurovision Song Contest 2022), «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը, որը տեղի է ունեցել Հայաստանում։ Մրցույթը հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ
Պտտի՛ր հրաշքը
Ամսաթվեր
ԵզրափակիչԴեկտեմբերի 11, 2022
Հյուրընկալություն
Անցկացման վայրՀայաստան Հայաստան
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Հյուրընկալող հեռուստաալիք
ՀաղորդավարներԻվետա Մուկուչյան, Գարիկ Պապոյան, Կարինա Իգնատյան, Ռոբոտ Ռոբին
Գործադիր տնօրենՄարտին Օսթերդալ
Մասնակցություն
ՄասնակիցներԼունա Սաբելլա, Կառլոս Իխես, Ֆրեյա Սքայ, Chanel Dilecta?, David Charlin?, Նարե Ղազարյան, Nicolas Alves?, Լիսանդրո Ֆորմիկա, Katarina Savić?, Laura Bączkiewicz?, Zlata Dziunka? և Sophie Lennon?
Վերադարձել ենՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Քվեարկություն
Քվեարկության համակարգ50/50 հեռուստադիտող/ժյուրի
Հաղթական երգ«Oh Maman» Ֆրանսիա
Երկրներ, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում

     Երկրներ, որոնք ընտրել են մասնակցին կամ երգը      Երկրներ, որոնք չեն ընտրել մասնակցին կամ երգը      Երկրներ, որոնք մասնակցել են նախկինում, բայց չեն մասնակցի 2022 թվականին

Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/yerevan-2022(անգլ.)

2021 թվականի դեկտեմբերի 22-ին ARMTV հեռուստահաղորդակցական ընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես հայտարարեցին, որ մրցույթը հյուրընկալելու է Հայաստանը։ Միջոցառման կազմակերպմամբ զբաղվելու են այս երկու կառույցները։ Մրցույթը կայացել է 2022 թվականին դեկտեմբերի 11ին։ Այս մրցույթը թվով երկրորդն է, որն անցկացվել է Հայաստանում. երկիրը հյուրընկալել է «Մանկական Եվրատեսիլ»-ը նաև 2011 թվականին։[1] Սա նաև երրորդ անընդմեջ մրցույթն էր, որ անցկացվում էր հյուրընկալող երկրի մայրաքաղաքում։

Հայաստանի հյուրընկալումը հաստատվել էր ԵՀՄ-ի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 21-ին՝ այդ տարվա մրցույթում երկրի հաղթանակից երկու օր անց՝ մրցույթում նրանց հաղթանակից հետո։ Մրցույթը կայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համալիրը նախկինում հյուրընկալել էր 2011 թվականի մրցույթը։

Ի տարբերություն Եվրատեսիլ երգի մրցույթի , հաղթող երկիրը չի ստացել հաջորդ մրցույթը հյուրընկալելու ավտոմատ իրավունքները։ 2017 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց այդ համակարգի երկարաձգման մասին՝ նշելով, որ այն կօգնի կազմակերպիչներին ավելի շատ ժամանակ տրամադրել նախապատրաստվելու համար։

Այնուամենայնիվ, սկսած 2019 թվականից` յուրաքանչյուր մրցույթ հյուրընկալվել է նախորդ տարվա հաղթող երկրի կողմից։

Անցկացման վայրը հայտնի դարձավ 2022 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարության կաբինետի նիստի ժամանակ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։ Փաշինյանը նշեց նաև, որ կառավարությունը միջոցներ է հատկացրել միջոցառմանը նախապատրաստվելու համար։ Այդ շաբաթվա սկզբին արդեն հաղորդվել էր, որ Երևանը լինելու է հյուրընկալող քաղաքը[2]։

Մասնակից երկրներ

խմբագրել

2022 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ հետևյալ 16 երկրները հաստատել են 2022 թվականի մրցույթին մասնակցելու իրենց մտադրությունը[3]։

Մեծ Բրիտանիան 17 տարվա բացակայությունից հետո վերադառնում է մրցույթ։

Երկիր[4] Լեզու Մասնակից[5] Երգ[5] Թարգմանություն Հորիզոնական Միավոր
1   Նիդեռլանդներ Հոլանդերեն, Անգլերեն Լունա "La Festa" «Խնջույք» 7 128
2   Լեհաստան Լեհերեն, Անգլերեն Լաուրա "To The Moon" «Դեպի Լուսին» 10 95
3   Ղազախստան Ղազախերեն, Անգլերեն Դավիթ Չարլին "Жер-Ана" «Մայր երկիր» 47 15
4   Մալթա Անգլերեն Գայա Գամբուզա "Diamonds in The Skies" «Ադամանդները երկնքում» 43 16
5   Իտալիա Իտալերեն, Անգլերեն Շանել Դիլեկտա "Bla Bla Bla" «Բլա բլա բլա» 11 95
6   Ֆրանսիա Ֆրանսերեն Լիսսանդրո "Oh Maman!" «Օ՜ Մայրիկ» 1 203
7   Ալբանիա Ալբաներեն Քեյթլին Գյատա "Pakëz diell" «Մի փոքրիկ արև» 12 94
8   Վրաստան Վրացերեն, Անգլերեն Մարիամ Բիգվավա "I Believe" «Ես հավատում եմ» 3 161
9   Իռլանդիա Իռլանդերեն Սոֆի Լեննոն "Solas" «Լույս» 4 150
10   Մակեդոնիա Մակեդոներեն, Անգլերեն Լարա, Յովան և Իրինա "Животот е пред мене" «Իմ կյանքն իմ առջևում է» 14 54
11   Իսպանիա Իսպաներեն, Անգլերեն Կարլոս Հիգես "Señorita" «Օրիորդ» 6 137
12   Մեծ Բրիտանիա Անգլերեն Ֆրեյա Սքայ "Lose My Head" «Կորցնել գլուխը» 5 146
13   Սերբիա Սերբերեն Կատարինա Սավիչ "Свет без граница" «Աշխարհն առանց սահմանի» 13 92
14   Պորտուգալիա Պորտուգալերեն Նիկոլաս Ալվես "Anos 70" «Յոթանասունականներ» 8 121
15   Հայաստան (հյուրընկալող երկիր) հայերեն, Անգլերեն Նարե "Dance!" «Պարի՛ր» 2 180
16   Ուկրաինա Ուկրաիներեն, Անգլերեն Զլատա Ձյունկա "Незламна" «Անպարտելի» 9 111

Այլ երկրներ

խմբագրել

Մերժում

խմբագրել
  •   Ռումինիա - Ռումինիայի հանրային հեռարձակող TVR-ն Երևանում Մանկական Եվրատեսիլին մասնակցելու մտադրություն չունի[6]։
  •   Իսրայել - Իսրայելի հանրային հեռարձակող IPBC-ն Երևանում Մանկական Եվրատեսիլին մասնակցելու մտադրություն չունի[7]։
  •   Ուելս - Ուելսի S4C հեռարձակողը իր թվիթթեր-յան էջում հայտնել է, որ Ուելսը չի մասնակցի Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթին[8]։
  •   Սլովենիա - Չնայած այն, որ Սլովենական RTVSLO հեռարձակողը վերանայում էր մրցույթին մասնակցելու հնարավորությունը, հայտնեց որ չի վերադառնա մրցույթ[9]։
  •   Բելգիա - Բելգիական VRT հեռարձակողը հայտնել է որ չի վերադառնա մրցույթ, քանի որ իրենց մանկական Ketnet հեռուստաալիքը կենտրոնացած է տեղական մրցույթների վրա[10]։
  •   Չեռնոգորիա - Չեռնոգորական RTCG հեռարձակողը հաստատել է, որ չի վերադառնա Մանկական Եվրատեսիլ ոչ բավարար միջոցների և Եվրատեսիլի վրա կենտրոնացվածության պատճառով[11]։

Չկայացած դեբյուտ

խմբագրել
  •   Ֆինլանդիա - Ֆինլանդական Yle հեռարձակողը հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել Մանկական Եվրատեսիլին այն պատճառով, որ «չեն ցանկանում ստեղծել նոր աստղ-երեխաների կամ հարմարավետ զգալ այն երեխաների հետ, ովքեր մասնակցում են այսպիսի մրցույթներում»[12]։
  •   Էստոնիա - Էստոնական ERR հեռարձակողը հաստատել է, որ չի կատարի դեբյուտ Մանկական Եվրատեսիլում ֆինանսական սահմանափակումների պատճառով, սակայն չի բացառում երկրի դեբյուտը մրցույթ հետագայում[13]։

ԵՀՄ-ի նախկին անդամներ

խմբագրել
  •   Բելառուս - 2021 թվականի հուլիսի 1-ին կասեցվել է բելառուսական «BTRK» հեռուստաընկերության անդամակցությունը ԵՀՎ-ի կողմից, ինչի պատճառով հեռարձակողը կորցրել է հեռարձակման և մրցույթին մասնակցելու իրավունքը[14]։ 2021 թվականի օգոստոսին հաստատվեց, որ կասեցումը կտևի մինչև 2024 թվականը, սակայն ԵՀՄ-ն կարող է ցանկացած ժամանակ վերանայել այն մինչև դրա ժամկետի ավարտը[15]։
  •   Ռուսաստան - Սկզբնական շրջանում Ռուսաստանը հաստատել էր իր մասնակցությունը մրցույթում, սակայն փետրվարի 26-ին Ռուսաստանի ВГТРК և Առաջին ալիք (Ռուսաստան) հեռարձակողները որոշում կայացրեցին դադարեցնել անդամակցումը ԵՀՄ-ի հետ, որի պատճառով էլ չեն կարող մասնակցել ԵՀՄ-ի մրցույթներին[16]։

Արդյունքներ

խմբագրել
Քվերակության միավորներ
Քվեարկության հերթականություն։

     100% жюри     100% онлайн-голосование

Ընդհանուր
Առցանց քվեարկություն
Նիդերլանդներ
Լեհաստան
Ղազախստան
Մալթա
Իտալիա
Ֆրանսիա
Ալբանիա
Վրաստան
Իռլանդիա
Հյուսիսային Մակեդոնիա
Իսպանիա
Մեծ Բրիտանիա
Պորտուգալիա
Սերբիա
Հայաստան
Ուկրաինա
Մասնակիցներ
Նիդերլանդներ 128 70 3 8 3 7 4 3 8 7 6 6 3
Լեհաստան 95 53 2 5 5 8 3 4 2 7 6
Ղազախստան 47 42 4 1
Մալթա 43 33 1 5 3 1
Իտալիա 95 53 4 2 2 12 12 6 3 1
Ֆրանսիա 203 71 12 5 8 12 10 10 12 10 6 10 12 10 10 5
Ալբանիա 94 43 6 6 7 3 8 4 7 4 1 5
Վրաստան 161 47 8 12 7 6 10 5 2 2 8 10 5 10 7 12 10
Իռլանդիա 150 62 7 10 12 6 10 2 7 3 6 4 12 2 7
Հյուսիսային Մակեդոնիա 54 42 1 5 4 2
Իսպանիա 137 78 3 1 2 10 1 4 4 1 1 5 12 2 1 8 4
Մեծ Բրիտանիա 146 80 6 3 1 1 8 7 6 8 2 4 3 5 12
Պորտուգալիա 121 70 4 4 5 7 6 7 6 7 1 4
Սերբիա 92 51 10 8 2 3 8 1 1 3 5
Հայաստան 180 70 5 2 12 4 12 5 5 10 12 12 8 7 8 8
Ուկրաինա 111 64 7 10 3 3 6 6 2 8 2

Ժյուրիի կողմից բարձր գնահատականների քանակ

խմբագրել
Քանակ Երկիր 12 միավոր տված երկիր
4   Հայաստան   Իսպանիա,   Ղազախստան,   Հյուսիսային Մակեդոնիա,   Ֆրանսիա
  Ֆրանսիա   Իռլանդիա,   Իտալիա,   Նիդերլանդներ,   Պորտուգալիա
2   Վրաստան   Հայաստան,   Լեհաստան
  Իռլանդիա   Մալթա,   Սերբիա
  Իտալիա   Ալբանիա,   Վրաստան
1   Մեծ Բրիտանիա   Ուկրաինա
  Իսպանիա   Մեծ Բրիտանիա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Armenia to host 20th Junior Eurovision in 2022 🇦🇲». junioreurovision.tv (բրիտանական անգլերեն). EBU. 2021 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. Granger, Anthony (2021 թ․ դեկտեմբերի 21). «🇦🇲 Armenia to Host Junior Eurovision Song Contest 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «16 countries heading to Yerevan for Junior Eurovision 2022». junioreurovision.tv (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Participants of Yerevan 2022 - Eurovision Song Contest». junioreurovision.tv. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 «Participants of Yerevan 2022 - Eurovision Song Contest». junioreurovision.tv. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Grace, Emily (2022 թ․ հունիսի 1). «🇷🇴 Romania: TVR Rules Out Junior Eurovision Return in 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
  7. Ibrayeva, Laura (2022 թ․ հունիսի 1). «🇮🇱 Israel: IPBC Rules Out Junior Eurovision 2022 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
  8. Ibrayeva, Laura (2022 թ․ փետրվարի 4). «🏴󠁧󠁢󠁷󠁬󠁳󠁿 Wales: S4C Rules Out Junior Eurovision 2022 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  9. Granger, Anthony (2022 թ․ մայիսի 29). «🇸🇮 Slovenia: Rules Out Returning to Junior Eurovision in 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  10. Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 27). «🇧🇪 Belgium: VRT Rules Out Junior Eurovision 2022 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
  11. Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 30). «🇲🇪 Montenegro: Will Not Participate in Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
  12. Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 20). «🇫🇮 Finland: YLE Will Not Debut at Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  13. Ibrayeva, Laura (2022 թ․ մայիսի 27). «🇪🇪 Estonia: Will Not Debut at Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  14. «Белтэлерадыёкампанію выключылі з Еўрапейскага вяшчальнага саюза». Euroradio (բելառուսերեն). 2021 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  15. David López, José (2021 թ․ օգոստոսի 26). «La BTRC de Bielorrusia será readmitida en la UER y ya tienen fecha. ¡Conoce cuándo se producirá!». ESCplus España (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  16. Новости, Р. И. А. (20220226T1634). «ВГТРК, Первый канал и Радиодом "Останкино" выходят из ЕВС». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.