Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ
Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ (անգլ. Junior Eurovision Song Contest 2018, բելառուսերեն՝ Конкурс песні Дзіцячае Еўрабачанне 2018)՝ 16-րդ մանկական եվրատեսիլ երգի մրցույթ, որը երկրորդ անգամ կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 25-ին։
Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
«#LightUp» | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | 2018 թվականի նոյեմբերի 25 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | ![]() | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | Կաղապար:Դրոշավորում2 | |||
Հաղորդավարներ | Եվգենի Պերլին, Հելենա Մերայի | |||
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | Ռոքսանա Վենգել, Անջելինա (ֆրանսիացի երգչուհի), Դարինա Ալեքսեևնա Կրասնովեցկայա, Դանելիա Տուլեշովա, Anna Filipchuk?, Max & Anne?, Noam Dadon? և Fidan Hüseynova? | |||
Առաջնելույթ | ![]() ![]() | |||
Վերադարձել են | ![]() ![]() ![]() | |||
Մեկնել են | ![]() | |||
Քվեարկություն | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
junioreurovision.tv/event/minsk-2018 |
Անցկացման վայրԽմբագրել
2017 թվականի հոկտեմբերի 15-ին 2018 թվականի մրցույթի անցկացման վայրը հայտարարավեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկը[1]։ Սա երկրորդ անգամն է, որ մանկական եվրատեսիլը պետք է տեղի ունենա Բելառուսում, վերջին անգամ մրցույթը երկրում տեղի է ունեցել 2010 թվականին։
Նոյեմբերի 21-ին Բելառուսի փոխվարչապետ Վասիլի Ժարկոն հայտարարեց, որ մրցույթը տեղի կունենա Մինսկ Արենայում[2]։ Ավելի վաղ այստեղ էր անցկացվել «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթը։
Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ մրցույթը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 25-ին։
Մասնակիցները կբնակվեն «Նախագահ-հյուրանոց» հինգ աստղանի հյուրանոցային համալիրում, իսկ մրցույթի բացումը տեղի կունենա «Բել Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում[3]։
Նախապատրաստական աշխատանքներԽմբագրել
Պատկերանիշ և կարգախոսԽմբագրել
Այս տարվա կարգախոսը #LightUp հեշթեգն է։ Մրցույթի լոգոտիպը արևադարձային աստղն է, որը պատրաստվել է ուղղահայաց շրջադարձային երաժշտական ալիքներից։ Ոգեշնչման աղբյուրը երիտասարդ մասնակիցների գեղարվեստական ներուժն ու ստեղծագործական ձգտումն էր[4]։
ՄասնակիցներԽմբագրել
Համար | Երկիր | Արտիստ | Երգ | Թարգմանություն | Լեզու | Հորիզոնական | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Ուկրաինա | Դարինա Կրասնովեցկայա | "Say Love" | "Ասա՛ սեր" | ուկրաիներեն, անգլերեն |
4 | 182 |
2 | Պորտուգալիա | Ռիտա Լարանժեյրա | "Gosto de Tudo" | "Ես հավանում եմ ամենինչ" | պորտուգալերեն | 18 | 42 |
3 | Ղազախստան | Դանելիա Տուլեշովա | "Ozine sen" | ղազախերեն, անգլերեն |
"Հավատա՛ քեզ" | 6 | 171 |
4 | Ալբանիա | Էֆտիմիա Ջեկա | "Barby" | "Բարբի" | ալբաներեն, անգլերեն |
17 | 44 |
5 | Բելառուս (հյուրընկալող երկիր) | Դանիել Յաստրեմսկի | "Time" | "Ժամանակ" | ռուսերեն, անգլերեն |
10 | 122 |
6 | Ռուսաստան | Աննա Ֆիլիպչուկ | "Unbreakable" | "Անկոտրումները" | ռուսերեն, անգլերեն |
13 | 91 |
7 | Նիդերլանդներ | Մաքս և Էնն | "Samen" | "Միասին" | հոլանդերեն, անգլերեն |
16 | 47 |
8 | Բելառուս (հյուրընկալող երկիր) | Դանիել Յաստրեմսկի | "Time" | "Ժամանակ" | ռուսերեն, անգլերեն |
11 | 114 |
9 | Իռլանդիա | Թեյլոր Հյունես | "IOU" | Այ-Օ-ՅՈՒ | իռլանդերեն | 15 | 48 |
10 | Սերբիա | Բոյանա Ռադովանովիչ | "Svet" | "Աշխարհ" | սերբերեն | 19 | 30 |
11 | Իտալիա | Մելիսսա և Մարկո | "What Is Love" | "Ի՞նչ է սերը" | իտալերեն, անգլերեն |
7 | 51 |
12 | Ավստրալիա | Ջաել Ուենա | "Champion" | "Չեմպիոն" | անգլերեն | 3 | 201 |
13 | Վրաստան[5] | Թամար Էդիլաշվիլի[6] | "Your Voice" | "Քո ձայնը" | վրացերեն, անգլերեն |
8 | 144 |
14 | Իսրայել | Նոամ Դադոն | "Children Like These" | "Այսպիսի երեխաներ ինչպես նրանք են " | եբրայերեն | 14 | 81 |
15 | Ֆրանսիա | Անգելինա | "Jamais sans toi" | "Երբեք առանց քեզ" | ֆրանսերեն, անգլերեն | 2 | 203 |
16 | Հյուսիսային Մակեդոնիա | Մարիա Սպասովսկայա | "Home" | "Տուն" | մակեդոներեն | 12 | 99 |
17 | Հայաստան[7] | L.E.V.O.N. | "L.E.V.O.N." | "Լ. Ե. Վ. Ո. Ն" | հայերեն | 9 | 125 |
18 | Ուելս | Մանվ Ռոբին | "Berta" | "Ամենագեղեցիկ" | ուելսերեն | 20 | 29 |
19 | Մալթա | Էլա Մանգոն | "Marchin On" | "Առաջ շարժվելով" | անգլերեն | 5 | 181 |
20 | Լեհաստան | Ռոքսանա Վենգել | "Anyone I Want to Be" | "Ինչ որ մեկը, որին ուզում եմ նմանվել" | լեհերեն, անգլերեն |
1 | 215 |
Այլ մասնակիցներԽմբագրել
Երկրներ, որոնք մասնակցել են 2017 թվականի մրցույթին, սակայն չեն հաստատել իրենց մասնակցությունը 2018 թվականի մրցույթին։
ԱռաջնելույթԽմբագրել
- Ուելս՝ Մայիսի 9-ին հայտարարվեց, որ 2018 թվականի մրցաշարին կմասնակցի Ուելսը, որը առանձնացված է Մեծ Բրիտանիայից[8]։
ՎերադարձԽմբագրել
- Ֆրանսիա՝ Մայիսի 9-ին հայտարարվեց, որ Ֆրանսիան չի վերադառնա մրցույթ։ Այնուամենայնիվ, մայիսի 12-ի պաշտոնական տեղեկությամբ Ֆրանսիան, երկարամյա դադարից հետո կվերադառնա մրցույթ[9][10]։
Հնարավոր մասնակցությունԽմբագրել
- Ալբանիա՝ Չնայած երկիրը մասնակցության պաշտոնական որոշում չի կայացրել, երկիրը մտադիր է շարունակել մասնակցությունը[11]
- Սերբիա՝ Թեև պաշտոնական հայտարարություն Սերբիայի հեռուստառադիոհեռարձակման (RTS) սերբ հեռարձակողների կողմից չի արվել նրանք անհամբեր սպասում են Մինսկում կայանալիք հաջորդ մրցույթին, արտահայտելով հետաքրքրություն[12]։
Հնարավոր վերադարձԽմբագրել
- Բուլղարիա՝ BNT-ի նոր տնօրեն ընտրվելու կապակցությամբ, հավանական է, որ Բուլղարիան կվերադառնա մրցույթ 2018 թվականին[13]։
- Իսպանիա՝ RTVE հաստատել է 2016 թվականի դեկտեմբերին, որ շահագրգռված էր վերադառնալ մրցույթին[14]։
Հնարավոր ձախողումԽմբագրել
- Հյուսիսային Մակեդոնիա՝ Գուցե Մակեդոնիան դուրս կգա մրցակցությունից, քանի որ MKRTV ռադիոկայանը մեծ պարտք է կուտակել։ Նույն պատճառով, Մակեդոնիան կարող էր որակազրկվել «Եվրատեսիլ 2018» մրցույթից, սակայն հեռարձակողը EBU-ին հատուցեց պարտքի մի մասը։ Երկրի դուրս գալու կամ մասնակցության պաշտոնական հաստատման մասին դեռևս ոչինչ չի հաստատվել[14]։
ՄերժումԽմբագրել
- Անդորա՝ 2018 թվականի մայիսի 14-ին RTVA-ն հայտարարեց, որ երկիրը այս տարի չի սկսի առաջնելույթը[15]։
- Մեծ Բրիտանիա՝ 2018 թվականի հունվարի 4-ին Բրիտանիան հայտարարեց, որ չի վերադառնա մրցակցությանը[16]։
- Դանիա՝ 2018 թվականի փետրվարի 16-ին հաղորդվել է, որ EBU-ն դանիացի հաղորդավարին կոչ է անում վերադառնալ «Մանկական Եվրատեսիլ» `11-ամյա ընդմիջումից հետո։ Դանիայի հեռուստաալիքի ղեկավար Յան Լագերման Լունդմը հայտարարեց, որ Դանիան չի վերադառնա մրցույթի։
- Լիտվա՝ 2018 թվականի մարտի 3-ին Լիտվայի հեռարձակող LRT հեռուստաալիքը հաստատել է, որ այս տարի չի վերադառնա[17]։
- Նորվեգիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին NRK-ն հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այս տարի[18]։
- Սլովենիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին RTVSLO-ն հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այս տարի[19]։
- Ֆինլանդիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին YLE-ն հայտարարեց, որ երկիրը այս տարի չի սկսի առաջնելույթը[20]։
- Շվեդիա՝ Ապրիլի 26-ին հայտարարվեց, որ Շվեդիան չի վերադառնա մրցույթի[21]։
- Շվեյցարիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին RTS-ը հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այս տարի[22]։
- Շոտլանդիա՝ 2018 թվականի մայիսի 11-ը հայտարարվեց, որ այս տարի տարածաշրջանը չի սկսի առաջնելույթը։ Հատկանշական է, որ միայն Ուելսը ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայից Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում[23]։
- Չեռնոգորիա՝ Մայիսի 9-ին հայտարարվեց, որ Չեռնոգորիան չի վերադառնա մրցույթ[24]։
- Էստոնիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին ERR-ը հայտարարեց, որ երկիրը այս տարի չի սկսի առաջնելույթը[25]։
Չկատարված առաջնելույթԽմբագրել
- Ղազախստան՝ 2017 թվականին պատվիրակությունը Թբիլիսիում կայանալիք 2017 մրցույթին կներկայացնի առաջնելույթ։ Այնուամենայնիվ, 2017 թվականի դեկտեմբերի 23-ին EMS-ը, ի պատասխան ESCToday կայքի խնդրանքի՝ հայտնել է, որ Ղազախստանը չի կարող դառնալ EBU-ի ակտիվ անդամ, քանի որ երկիրը դուրս է Եվրոպական հեռարձակման տարածքից և չի հանդիսանում Եվրոպայի խորհրդի անդամ[26]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Minsk announced as the host city for Junior Eurovision 2018!»։ Junior Eurovision Song Contest (անգլերեն)։ 2017-10-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-16-ին։ Վերցված է 2018-03-19
- ↑ «Жарко возглавит оргкомитет по подготовке и проведению в Беларуси детского "Евровидения-2018"»։ БелТА։ 2018-11-21։ Վերցված է 2018-03-20
- ↑ «Детское «Евровидение-2018»: Light Up! новые звёзды!»։ Белтелерадиокомпания։ 2018-03-19։ Վերցված է 2018-03-19
- ↑ «Детское «Евровидение-2018»: Light Up! новые звёзды!»։ Белтелерадиокомпания։ 2018-03-19։ Վերցված է 2018-03-19
- ↑ Herbert Emily (հոկտեմբերի 4, 2017)։ «Georgia: Three-Month Competition To Select Junior Eurovision 2018 Participant»։ eurovoix.com (անգլերեն)։ Վերցված է հոկտեմբերի 15, 2017
- ↑ Елена Трехлебова (2018-05-18)։ «Грузию на «Детском Евровидении 2018» представит победительница «Ранина» Тамар Эдилашвили»։ 1tv.ge/ru (ռուսերեն)։ Первый канал Грузии։ Վերցված է 2018-05-18
- ↑ «Armenia: Depi Mankakan Evratesil to Select Next Junior Eurovision Entry - Eurovoix»։ Eurovoix (en-GB)։ 2018-02-26։ Վերցված է 2018-02-28
- ↑ «Wales: Debuts in the Junior Eurovision Song Contest»
- ↑ «Francia: FranceTV descarta regresar a Eurovisión Junior 2018»
- ↑ «France: Returns to the Junior Eurovision Song Contest»
- ↑ «Objetivo 18: JESC 2018»
- ↑ «erbia: Interested in Participating in Junior Eurovision 2018»
- ↑ «BNT Eurovision 🇧🇬 on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-05-01
- ↑ 14,0 14,1 «Festival de la Canción de Eurovisión Junior 2018»
- ↑ «Andorra descarta participar en cualquier festival de UER»
- ↑ «United Kingdom: Will Not Participate in Junior Eurovision 2018 Meetings»
- ↑ «Lithuania: LRT Rules Out Return To Junior Eurovision in 2018 - Eurovoix»։ Eurovoix (en-GB)։ 2018-03-03։ Վերցված է 2018-03-03
- ↑ «Noruega: NRK dice no a Eurovisión Junior 2018»
- ↑ «Eslovenia no participará en Eurovisión Junior 2018»
- ↑ «Finlandia: YLE descarta debutar en Eurovisión Junior 2018»
- ↑ «Suecia: TV4 no participará en Eurovisión Junior 2018»
- ↑ «Suiza: RTS dice no a su participación en Eurovisión Junior 2018»
- ↑ «Escocia descarta participar en Eurovisión Junior 2018»
- ↑ «Montenegro no participará en Eurovisión Junior 2018»
- ↑ «Estonia descarta participar en Eurovisión Jóvenes Músicos y Eurovisión Junior 2018»
- ↑ «Kazakhstan: EBU makes statement regarding country's Eurovision participation - Eurovoix»։ Eurovoix (անգլերեն)։ 2017-12-23։ Վերցված է 2018-03-03
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայքէջ
- Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ Белтелерадиокомпании կայքէջում