Մալենա (երգչուհի)

հայ երգչուհի

Արփինե (Արփի) Մարտոյան (բեմական անունը՝ Մալենա, հունվարի 10, 2007(2007-01-10)[1], Երևան, Հայաստան), հայ երգչուհի-երգահան[2]։ Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի հաղթող[3]։

Մալենա
Բնօրինակ անունԱրփի Մարտոյան
Ի ծնե անունԱրփինե Մարտոյան
Ծնվել էհունվարի 10, 2007(2007-01-10)[1] (17 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2018–Ներկա օրերս
 Maléna (Armenian singer) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալենա

Կարիերա խմբագրել

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

 
Մալենան Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթոււմ կատարում է «Քամի Քամի» երգը։

2018 երգի մրցույթում Մալենան կատարել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլում ներկայացնելու իր առաջին փորձը՝ մասնակցելով Հայաստանի ազգային եզրափակչին «Պար» երգով և կիսաեզրափակչում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Նա պետք է ներկայացներ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Why» («Ինչո՞ւ») երգով, սակայն երկիրը դուրս եկավ մրցույթից Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի պատճառով[4]։ Մալենան կրկին ընտրվեց հաջորդ՝ 2021 թվականին՝ «Քամի Քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացնելու (երաժշտությունը՝ Տոկիոնին, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնին, Մալենա և Դավիթ Ծերունյան)[5][6][7]։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Մալենան հռչակվեց Wiwibloggs-ի ժյուրիի քվեարկության ֆավորիտը[8] և դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթին զբաղեցրեց առաջին հորիզոնականը[9]։

TKN-ի հետ համագործակցություն խմբագրել

2020 թվականից Մալենան համագործակցում է հայկական TKN լեյբլի հետ, որտեղ աշխատում է պրոդյուսեր tokionine-ի հետ։ Վերջինս, բացի 2021թ․ Մանկական Եվրատեսիլում հաղթած Քամի Քամի երգից, հեղինակել է նաև «Walking Out» երգը, որով Սրբուկը Թել Ավիվում Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը[2]։ Տokionine-ը նաև հեղիակել է Մալենայի երգերից մի քանիսը։

Անձնական կյանք խմբագրել

Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է[10]։ Սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր կատարող խմբագրել

Տարի Անվանում Ամենաբարձր հորիզոնականը Ալբոմ
Apple Music
iTunes
Deezer
ARM LBN MKD ARM AUT POL POR RUS AME LAT
2018 «Պար»
(որպես Արփի)
2020 «Why» (Ինչու)
2021 «Qami Qami» (Քամի Քամի) 1 89 159 1 63 26 14 76 4 13
2021 «Chem Haskanum» (Չեմ հասկանում)

(Քրիստինա Սիի հետ)

2022 Cheri Cheri Lady [11] _ _ _ _ _ _ _ _ _ _
2022 Can't feel anything _ _ _ _ _ _ _ _ _ _
2023 Flashing lights _ _ _ _ _ _ _ _ _ _
„–” սինգլը չի ընդգրկվել որևէ ցուցակում։

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Կոչում Տարի Ռեժիսոր
Flashing lights 2023
Cheri Cheri Lady [11] 2022
Can't Feel Anything 2022
«Քամի Քամի» 2021 Արթուր Մանուկյան

 Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 López J. D. Maléna Fox will represent Armenia at Junior Eurovision 2021! — 2021.
  2. 2,0 2,1 López José David (2021-11-17)։ «Maléna Fox will represent Armenia at Junior Eurovision 2021!»։ ESCplus։ Վերցված է 2021-11-27 
  3. LLC HelConsulting։ «Հայաստանի ներկայացուցիչ Մալենան՝ «Մանկական Եվրատեսիլ 2021» միջազգային մրցույթի հաղթող (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-12-19 
  4. «Armenia withdraws from Junior Eurovision 2020»։ junioreurovision.tv։ EBU։ 5 November 2020։ Վերցված է 31 October 2021 
  5. 5,0 5,1 «MALÉNA WILL REPRESENT ARMENIA AT THE JUNIOR EUROVISION 2021!»։ eurovision.am։ 17 November 2021։ Վերցված է 17 November 2021 
  6. Granger Anthony (19 November 2021)։ «Armenia: “Qami Qami” Revealed For Junior Eurovision»։ Eurovoix 
  7. «Junior Eurovision Song Contest: Paris 2021 - Collection»։ lyricstranslate.com (անգլերեն)։ Վերցված է 2021-11-27 
  8. «The Wiwi Jury reveals their favourites in the Junior Eurovision Song Contest 2021»։ wiwibloggs.com։ 12 December 2021։ Վերցված է 14 December 2021 
  9. «Junior Eurovision 2021 winner: Armenia's Malena with "Qami Qami"»։ wiwibloggs (en-US)։ 2021-12-19։ Վերցված է 2021-12-21 
  10. ««Մանկական Եվրատեսիլ 2021»-ին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է»։ Bavnews․am (hy-AM)։ 2021-11-20։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-27-ին։ Վերցված է 2021-11-27 
  11. 11,0 11,1 J Tim (2022-11-13)։ «🇦🇲 Maléna releases a cover of “Cheri Cheri Lady”»։ That Eurovision Site (en-GB)։ Վերցված է 2023-05-13