Compass Band-ը մանկական փոփ խումբ է, որը հիմնադրվել է 2011 թվականին։ Խումբը ձևավորվել է շատ պատահական, Չեխովի անվան թիվ 55 դպրոցում նշում էին «Thanksgiving Day» տոնը։ Այնպես ստացվեց, որ տղաներից մեկը տոնի կապակցությամբ իր հետ բերել էր կիթառ, և 4 ընկեր սկսեցին երգել։ Այսպես էլ ձևավորվեց խումբը։ Խմբի անդամներն են բաս- կիթառահար և մենակատար՝ Դավիթ Պարոնիկյան, կիթառահար՝ Արամ Ծատուրյան, հարվածային գործիքներ՝ Արշավիր Գրիգորյան և ստեղնաշարային գործիքներ՝ Աբրահամ Ազնաուրյան։

Compass Band
ԵրկիրԵրևան
{{{2}}} Հայաստան
ԺանրերՓոփ
Գործունեություն2011 - ներկա
Անդամներ
Դավիթ Պարոնիկյան
Արամ Ծատուրյան
Արշավիր Գրիգորյան
Աբրահամ Ազնաուրյան

Մանկական Եվրատեսիլ 2012 խմբագրել

2012 թվականին խումբը հայտ ներկայացրեց Մանկական Եվրատեսիլ 2012-ին մասնակցելու համար։ Նրանք հանդես եկան Մանկական Եվրատեսիլ 2012 մրցույթի ազգային նախընտրական փուլում 2012 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ներկայացրեցին "Sweetie baby" ռոք երգը, որը հաղթեց նախընտրական փուլում և դեկտեմբերի 1-ին այդ երգով նրանք ներկայացրեցին Հայաստանը Ամստերդամում[1]՝ գրավելով 3-րդ տեղը։ Նրանք հավաքեցին 98 միավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. cita web | url=http://esckaz.com/jesc/2012/arm.htm%7C título=Armenia JESC 2012 | editorial=ESCKaz | idioma=inglés y ruso

Արտաքին հղումներ խմբագրել