Գոհար Գասպարյան (հաղորդավարուհի)

հայ հեռուստահաղորդավար, դերասան
1rightarrow blue.svgԱյս հոդվածը հաղորդավարի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։

Գոհար Գասպարյան (հոկտեմբերի 19, 1985(1985-10-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հանրային Հանրային և Նոր ալիք հեռուստաընկերությաններ հաղորդավար։

Գոհար Գասպարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1985(1985-10-19) (36 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց և Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԱմուսինՆարեկ Վան Աշուղաթոյան
Commons-logo.svg Gohar Gasparyan (model) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել 1985 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում։ 2002 թ. ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լեզվահասարակագիտական ֆակուլտետ՝ անգլերեն լեզու և միջազգային լրագրություն մասնագիտությամբ։ 2003 թվականից մինչ այսօր աշխատում է Հայաստանի Հանրային և Նոր ալիք Հեռուստաընկերություններում և որպես հաղորդավար և միջազգային նախագծերի մեկնաբան։ 2014 թվականին Գոհարն իրականացրեց իր մանկության երազանքը և հիմադրեց հայկական առաջին քաղցր բամբակի բրենդը՝ «Happyk»[1]։ 2016 թ.-ին ամուսնացել է հայտնի նկարիչ, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ[2]։

Հատուկ հարցազրույցներԽմբագրել

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Գոհար Գասպարյանը վարել է հարցազրույցներ մի շարք աշխարհահռչակ կինոգործիչների հետ, որոնց թվում՝ վրացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանին, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Ֆաննի Արդանին, Հարավ Կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը, դերասանուհի Աննա Մագլալիսը, իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտային, չինացի կինոռեժիսոր Ցզյա Չժանկեին։ Գոհար Գասպարյանը հարցազրույցներ է ունեցել նաև ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի և աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի հետ[5]։

ՀաղորդումներԽմբագրել

Տարի Անվանում
2003-2004 «Այս առավոտ», «Այս երեկո», «Այս գիշեր»
2004-2005 «Առաջին ծրագիր»
2005-2006 «Ռուբիկոն»
2006-2010 «Թոփ 10»
2012-2013 «Գտնված երազ»[6]
2013-2014 «Արի ու տես» [7]
2012-2016 «Եվրատեսիլի օրագիր»
2015-2016 «Հայաստանի համը» [8]
2018-2021 «Հայրենեան» [9]

Հատուկ նախագծերԽմբագրել

Տարի Անվանում
2006 «Ոսկե ծիրան» փառատոն, բացման արարողություն [5]
2008 Արցախում կայացած 700 զույգերի «Մեծ հարսանիք»
2010 «Ջիվան Գասպարյան 80»
2004, 2010, 2012 «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն»
2007 «Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն» ԱՄՆ
2010 «Պոկերի միջազգային առաջնություն»
2011 «Ստեփանակերտի օր»
2012 «Օրրան» բարեգործական երեկույթ

ԵվրատեսիլԽմբագրել

Տարի Գործունեություն
2006 Եվրատեսիլի Հայաստանյան առաջին հեռուստամեկնաբան և միավորների հայտնող [10]
2007-2011 Լրագրող-մեկնաբան Հայաստանի պատվիրակության կազմում
2007-2011 Մանկական Եվրատեսիլի հայաստանյան հեռուստամեկնաբան
2011-2018 Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար
2011 Ավետ Բարսեղյանի հետ միասին Հայաստանում կայացած Մանկական Եվրատեսիլ մրցույթի վարող[11]
2012 Պատանի երաժիշտների Եվրատեսիլի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար [12]
2013 Պատանի Պարողների Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար [13]
2013-2015 Մալթայի Եվրատեսիլի մասնակցի ընտրության ժյուրիի անդամ
2015 Շվեդիայի Եվրատեսիլի մասնակցի ընտրության ժյուրիի անդամ

ԾանոթագրություններԽմբագրել