Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթ

19-րդ մրցույթը

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2021-ը ամենամյա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի 19-րդ հրատարակությունն է, որը կազմակերպվել է Ֆրանսիայի հեռուստաալիք եւ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից։ Մրցույթն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի La Seine Musicale-ում, Փարիզում, 2020 մրցույթում երկրի հաղթանակից հետո «J'imagine» երգով, որը կատարել է Վալենտինան։ Սա առաջին անգամն էր, որ մրցույթն անցկացվում է Ֆրանսիայում, ինչպես նաև Եվրատեսիլի առաջին միջոցառումն էր, որը տեղի էր ունենում երկրում «Պատանի պարողների Եվրատեսիլ» 1999 թվականից ի վեր Լիոնում և առաջինը, որն անցկացվում էր Փարիզում «Պատանի պարողների Եվրատեսիլ 1989»-ից հետո[2]։

Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթ
Imagine (Պատկերացնել)
Ամսաթվեր
ԵզրափակիչԴեկտեմբերի 19, 2021
Հյուրընկալություն
Անցկացման վայր«La Seine Musicale»
Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ
Հյուրընկալող հեռուստաալիքFrance Télévisions
ՀաղորդավարներԿառլա Լազարի, Օլիվյե Մին և Էլոդի Գոսյուեն
Գործադիր տնօրենՇվեդիա Մարտին Օսթերդալ
Մասնակցություն
Երկրների քանակ19[1]
ՄասնակիցներՍառա Ջեյմս, Մալենա, Սիմաո Օլիվեիրա, Տատյանա Մեժենցևա, Ayana?, Levi Díaz?, Sona Azizova? և Nikoloz Kajaia?
Վերադարձել ենԱդրբեջան Ադրբեջան
Ալբանիա Ալբանիա
Բուլղարիա Բուլղարիա
Իռլանդիա Իռլանդիա
Իտալիա Իտալիա
Հայաստան Հայաստան
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Քվեարկություն
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/paris-2021

Մրցույթին մասնակցել է 19 երկիր, որոնցից Ալբանիան, Հայաստանը, Իռլանդիան, Իտալիան, Հյուսիսային Մակեդոնիան և Պորտուգալիան վերադարձել են նախորդ մրցույթից բացակայելուց հետո, իսկ Ադրբեջանն ու Բուլղարիան վերադարձել են համապատասխանաբար երկու և չորս տարվա բացակայությունից հետո։ Տասնինը թողարկումներից առաջին անգամ Բելառուսը չի մասնակցել, քանի որ երկրի հեռարձակողը երեք տարով կասեցված է EBU-ից։

Հայաստանից Մալենան հաղթեց մրցույթը իր «Քամի քամի» երգով։ Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն էր մրցույթում, 2010 թվականի հաղթանակից հետո։ Լեհաստանը, հյուրընկալող երկիր Ֆրանսիան, Վրաստանն ու Ադրբեջանը լրացնում էին առաջատար հնգյակը։ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին հայտարարվեց, որ մրցույթը նախատեսված է անցկացնել Ֆրանսիայում 2021 թվականին[3]։ Այն հյուրընկալվել է Փարիզում La Seine Musicale-ում, 6000 նստատեղ ունեցող համերգասրահում, որը գտնվում է Իլ Սեգենում[4][5]։ Մրցույթն անցկացվել է 19 դեկտեմբեր, որը մրցույթի երբևէ եղած ամենաուշ ժամկետն է։ Վերջին անգամ այն անցկացվել է 2012 դեկտեմբերին։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 19 participants for 19th Junior Eurovision Song ContestEBU, 2021.
  2. «France to host Junior Eurovision Song Contest 2021». Junioreurovision.tv. 2020 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Farren, Neil (2020 թ․ դեկտեմբերի 9). «France to Host Junior Eurovision 2021». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «#Imagine: Junior Eurovision set for Paris». Eurovision.tv. 2021 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  5. Spiteri, Steven (2021 թ․ մայիսի 20). «Junior Eurovision 2021: Slogan and host city unveiled». Eurovision World. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին.