Մոնիկա Ավանեսյան
հայ երգիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մոնիկա Ավանեսյան (հոկտեմբերի 18, 1998, Երևան, Հայաստան), հայ երգչուհի, որը «Choco Factory» (Շոկոլադի գործարան) երգով ներկայացրել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։
Մոնիկա Ավանեսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1998 (26 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ, ջութակ |
Գործունեություն | 2013-ից |
Կենսագրություն
խմբագրելՄոնիկան երգով սկսել է հետաքրքրվել 3 տարեկանում, սակայն նրա գործունեությունն սկսվել է 5 տարեկանում։ 7 տարեկանից հաճախել է ջութակի դասերի, 10 տարեկանից սկսել է ստանալ պարի և վոկալի դասեր։ 2013 թվականի ամռանը նա թողարկել է իր առաջին երգը` «Դաս չեմ անելու»։
Մանկական Եվրատեսիլ 2013
խմբագրել2013 թվականի սեպտեմբերի 27-ին Մոնիկան մասնակցել է 11-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և հաղթել այն՝ իրավունք ստանալով ներկայացնել իր ազգը[1]։ Կիևում երգը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ հավաքելով 69 միավոր։ Նա 12 միավոր ստացել է միայն Վրաստանից։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրելՏարի | Վերնագիր | Հայերեն թարգմանություն | Ալբոմ |
---|---|---|---|
2013 | «Դաս չեմ անելու» | - | Ոչ ալբոմային երգ |
"Choco Factory" | «Շոկոլադի գործարան» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Granger, Anthony (2013 թ․ սեպտեմբերի 27). «Armenia: Monica Avanesyan Has Won». Eurovoix. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.