Հայաստանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում, որը կայացել է Դյուսելդորֆում` Գերմանիայում։ Մասնակցի ընտրությունը կայացել էր ներքին ընտրությամբ, որի արդյունքում ընտրվեց Էմմին, իսկ նրա երգը որոշվեց ազգային ընտրությամբ կատարել, որը կազմակերպել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրման թվականՄարտի 5, 2012
Ընտրված կատարողԷմմի
Ընտրված երգBoom Boom
Երգի լեզուանգլերեն
Բառերի հեղինակՍոսի Խանիկյան
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
12 տեղ, 54 միավոր
Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում

Ընտրական գործընթաց խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 11-ին Հանրային հեռուստատեսությունը հանդես եկավ մամլո ասուլիսով որի ժամանակ հայտնեց, որ Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում կներկայացնի Էմմին։

Հայաստանը ներկայացնող մասնակցի համար գրվել էին երգեր և Հայաստանից և արտասահմանից, որի արդյունքում ժյուրին ընտրեց չորս երգ, իսկ երգի ընտրությունը նշանակվեց փետրվարի 19-ին որը հետաձգվեց և տեղափոխվեց փետրվարի 26-ին, որը հետո նույնպես հետաձգվեց և վերջնական որոշվեց մարտի 5-ին կազմակերպել։ Հաղթող երգը ընտրվում էր հեռուստադիտողի և ժյուրիի ձայների շնորհիվ 50/50 համակարգով։

Ներկայացված չորս երգերի հեղինականերն էին ԴերՀովան, Վահրամ Պետրոսյանը, Apricota-ն և Մարտին Կեսիչը։ Ընտրված երգերը մարտի 2-ից ներկայացվում էին ռադիոյով, ինտերնետով և Հանրային հեռուստատեսությամբ, որպեսզի հեռուստադիտողը կայացնի իր վերջնական որոշումը։

Արտիստ Երգ Հեռուստադիտող Ժյուրի Արդյունք
1 Էմմի Hi 1.535 8 3
2 Էմմի Boom Boom 3,219 12 1
3 Էմմի Ayo 2.422 10 2
4 Էմմի Good Bye 539 7 4

Հեռուստադիտողների և ժյուրիի ձայների արդյունքում հաղթող ճանաչվեց Boom Boom երգը, որի բառերի հեղինակն է Սոսի Խանիկյանը, իսկ երաժշտության հեղինակը` Apricota խումբը։

Եվրատեսիլում խմբագրել

Էմմին Boom Boom երգով Եվրատեսիլում հանդես եկավ առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 10-ին 04 համարի ներքո։ Նա զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը 54 միավորով, ինչը թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ, նրանից 1 միավորով առաջ անցավ Շվեյցարիան։

  • Հայաստանի տված միավորները առաջին կիսաեզրափակչում
Միավոր Երկիր
12   Ռուսաստան
10   Հունաստան
8   Վրաստան
7   Մալթա
6   Ֆինլանդիա
5   Սան Մարինո
4   Լիտվա
3   Շվեյցարիա
2   Իսլանդիա
1   Նորվեգիա
  • Հայաստանի տված միավորները եզրափակչում
Միավոր Երկիր
12   Ուկրաինա
10   Վրաստան
8   Ռուսաստան
7   Հունաստան
6   Իտալիա
5   Ֆրանսիա
4   Շվեդիա
3   Ավստրիա
2   Մեծ Բրիտանիա
1   Սերբիա