Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում

Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2013 երգի մրցույթին, որը կայացել է 2013 թվականի մայիսի 14-ից մինչև 18-ը Շվեդական Մալմյո քաղաքում։ Հայաստանը ներկայացրել է Դորիանս ռոք խումբը Lonely Planet երգով։

Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
ESC2013 - Armenia 01.jpg
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրված կատարողԴորիանս
Ընտրված երգLonely Planet
Երգի լեզուանգլերեն
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
7 տեղ, 69 միավոր
Արդյունքը
եզրափակչում
18 տեղ, 41 միավոր
Հայաստանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում

Ներքին ընտրությունԽմբագրել

2013 թվականի հունվարի 22-ին Հայաստանում մրցույթը հեռարձակող ARMTV հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը ներկայացնելու է Գոռ Սուջյանը, սակայն մի քանի շաբաթ հետո որոշվեց որ նա մրցույթում հանդես է գալու Դորիանս խմբով։

Ազգային ընտրությունԽմբագրել

Հայաստանը Դորիանսի երգը ընտրել է մարտի 2-ին ARMTV հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Երգերի հայտերի ընդունումը սկսվել է հունվարի 22-ին և ավարտվել փետրվարի 20-ին։ Հայաստանը ստացել է ավելի քան 70 երգ, որոնցից 4-ը ընտրվել են ազգային եզրափակչին մասնակցելու համար։

Ազգային եզրափակիչը վարել են Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը։

Հաղթող երգը ընտրվել է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում, ըստ որի Հայաստանը ներկայացնող Դորիանս խմբի համար ընտրվեց Lonely Planet երգը։

# Արտիստ Երգ Երգահան(ներ) Հեռուստադիտող Ժյուրի Արդյունք
1 Դորիանս "The Truth" Արմեն Մարտիրոսյան 4 4 4
2 Դորիանս "No Time" Lazzaro 3 1 2
3 Դորիանս "Toy Planet" Գոռ Սուջյան 2 3 3
4 Դորիանս "Lonely Planet" Թոնի Այոմմի, Վարդան Զադոյան 1 2 1

ԵվրատեսիլումԽմբագրել

Հայաստանը Եվրատեսիլ 2013-ում ելույթ է ունեցել մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և եզրափակիչ է անցել 7-րդը 69 միավորով, իսկ եզրափակչում Հայաստանը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 41 միավորով։

Հայաստանի ստացած միավորներըԽմբագրել

Հայաստանի ստացած միավորները երկրորդ կիսաեզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր
Հայաստանի ստացած միավորները եզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր

Հայաստանի տված միավորներըԽմբագրել

Երկրորդ կիսաեզրափակիչԽմբագրել

Հայաստանի տված միավորները երկրորդ կիսաեզրափակչում.

12 միավոր   Վրաստան
10 միավոր   Բուլղարիա
8 միավոր   Հունաստան
7 միավոր   Մալթա
6 միավոր   Իսրայել
5 միավոր   Նորվեգիա
4 միավոր   Սան Մարինո
3 միավոր   Ռումինիա
2 միավոր   Շվեյցարիա
1 միավոր   Իսլանդիա

ԵզրափակիչԽմբագրել

Հայաստանի տված միավորները եզրափակչում.

12 միավոր   Ուկրաինա
10 միավոր   Վրաստան
8 միավոր   Հունաստան
7 միավոր   Ռուսաստան
6 միավոր   Մալթա
5 միավոր   Բելառուս
4 միավոր   Դանիա
3 միավոր   Նորվեգիա
2 միավոր   Ֆրանսիա
1 միավոր   Իտալիա

Տես նաևԽմբագրել