Համլետ Մաթևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Շմավոնի Մաթևոսյան (մարտի 21, 1950, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր, փ/ծ գեներալ-մայոր, ռազմագիտության դոցենտ, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Համլետ Շմավոնի Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Աշխատանք | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Բնական գիտությունների ամբիոնի վարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Hamlet Matevosyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել1974 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-էլեկտրամեխանիկի որակավորում, 1985 թվականին՝ Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներա-շինարարական ինստիտուտի ասպիրանտուրան «Շինարարության կառավարում» ամբիոնում։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել շինարարական արտադրության կառավարման հուսալիության հիմնախնդիրների հետազոտմանը։ 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պետական կոմիտեի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1998 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է ռազմագիտության դոցենտի գիտական կոչում։
Միջազգային ուսուցում
խմբագրել- Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցել է «Մենեջմենթ» դասընթացներ, 1990
- Իտալիայի Հռոմ քաղաքում անցել է քաղ պաշտպանության Իտալական համակարգի ուսումնասիրման դասընթաց, 1995
- Հունգարիայի Բալատոնֆոլդվար քաղաքում ՄԱԿ-ի ծրագրով անցել է «Աղետների կառավարման ուսուցման» հարցերով դասընթացներ. 1998
- Շվեդիայի Շովդա քաղաքում ՆԱՏՕ-ի PFP ծրագրով անցել է «Արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպում» դասընթացներ, 2000
- Վաշինգտոնում անցել է «Ահաբեկչություն և ճգնաժամային կառավարում» թեմայով դասընթացներ, 2002
- Ճապոնիայի Կոբե քաղաքում անցել է «Ճգնաժամային կառավարում» թեմայով դասընթացներ, 2004
- Հայ-Շվեդա-Էստոնական համագործակցության շրջանակներում անցել է «Հայաստանի Հանրապետությունում տարբեր արտակարգ իրավիճակներում կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» թեմայով ուսուցում, 2005
- Չինաստանում անցել է «Ճգնաժամային կառավարում» թեմայով դասընթացներ, 2006
- Շվեյցարիայում անցել է ճգնաժամային կառավարման դասընթացներ, 2007
- Հայաստանում անցել է «Ատոմ-2008» ուսուցման միջազգային դասընթաց, 2008
- Հայաստանում անցել է երկրաշարժի խաղարկում ուսուցման միջազգային դասընթաց, 2009
- Շվեյցարիայում անցել է «Կրթությունն արտակարգ իրավիճակներում» տարածաշրջանային ուսուցում, 2010
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1974 -1978 թվականներին Ատոմային էներգետիկայի գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղում եղել է ինժեներ, 1978 -1980 թվականներին՝ Հայաստանի թեթև արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում բաժնի վարիչ, 1980 - 1981 թվականներին՝ Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, 1981 - 1983 թվականներին՝ ուսումնական բաժնի պետ, 1983 - 1992 թվականներին՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ,1992-2023 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր[1]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պատվոգիր, 1998
- Հունգարիայի քաղաքացիական պաշտպանության նախարարության մեդալ, 1998
- ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պատվոգիր, 2000
- Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության մեդալ, 2000
- Հայաստանի Համայնքների Ասոցիացիայի պատվոգիր, 2008
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագիր, 2009
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2010
- «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի պատվոգիր, արժանանալով «Կրթության զարգացման առաջատար գործիչ» տիտղոսի, 2010
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պատվոգիր, 2010
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգիր, 2010
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգիր, 2010
- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի շնորհակալագիր, 2011
- Մարտական ծառայության մեդալ (2012)[2]
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հուշանվեր, 2013
- ՀՀ ԱԻ նախարարության «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս, 2013
- ՀՀ ՏԿԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ, 2015
- Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա, «Տիգրան Մեծ» մեդալ, 2016
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2016
- Փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում, 2016[3]
- ՀՀ ԱԻՆ «կանխարգելում, օգնություն, փրկություն մեդալ, 2017
- «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանակարգի մեդալ, 2017
- ՀՀ «Ֆիդայիներ» շքանշան, 2018
- ՌԴ «Սպիտակ-30» մեդալ, 2018
- «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» հուշամեդալ, 2019
- ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ, 2019
- ՀՀ դատախազություն «Համագործակցության ամրապնդման» մեդալ, 2019
- «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգիր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ, 2019[4]
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանակարգի մեդալ, 2020
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Փառքի խաչ Նոյ» մեդալ, 2020
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հուշանվեր, 2022
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի շնորհակալագիր և հուշանվեր, 2023
Գիտական գործունեություն
խմբագրելԳիտական գործունեությամբ զբաղվում է 1974 թվականից։ Ողջ գիտական գործունեությունն ուղղված է եղել կառավարման պրոբլեմների և աղետների ռիսկերի նվազեցման խնդիրների ուսումնասիրությանը։ Գիտական գործունեության ընթացքում հետազոտել է դիստանցիոն կառավարման համակարգերի, տնտեսական օբյեկտների կառավարման գործունեության կայունության բարձրացման, իսկ հետագայում ճգնաժամային կառավարման պրոբլեմներ։ Համահեղինակ է 3 գիտական հաշվետվությունների և թվով 3 օրենքների։ Հեղինակ է ավելի քան 190 գիտամեթոդական աշխատությունների։ Այդ թվում համահեղինակ է՝
- «Ռազմական և արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների մասին» ձեռնարկի (ծավալը՝ 300 էջ)
- Դպրոցական 7 դասագրքերի (8-րդ և 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններ)[5]
- Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչների համար մեթոդական 4 ձեռնարկի
- Աղետների ռիսկերի նվազեցման կրթություն ձեռնարկի
- «Հայաստանում աղետների ռիսկերի գնահատման և կառավարման իրավիճակի ուսումնասիրություն» ձեռնարկի
Հեղինակ է՝
- «Ճգնաժամային կառավարման տարրեր» ձեռնարկի
- «Խոցելիության նվազեցման հիմնական ուղղությունները» ձեռնարկի
- «Ճգնաժամային կառավարում» մենագրության[6]
- «Ճգնաժամային կառավարման խաղեր» ուսումնամեթոդական ձեռնարկի
- «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և ուժերի գործողությունների ճարտարագիտական ապահովում» ուսումնամեթոդական ձեռնարկի
- «Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ» համառոտ գծապատկերային ձեռնարկի
- «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության իրավական հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկի
- «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» ուսումնական ձեռնարկի
- «Ճգնաժամային կառավարում» (Երկրորդ՝ լրացված, բարեփոխված հրատարակություն)
Համահեղինակ է՝
- «Մեկ կամ մի քանի մասնագիտական դասընթացների և «Կիրառական երկրատեղեկատվական համակարգեր» դասընթացի տեսական ու գործնական պարապմունքների զուգակցմամբ ամենատարբեր իրավիճակային խնդիրների համատեղ լուծման» ուսումնամեթոդական ձեռնարկի
Գիտա-գործնական գործունեություն
խմբագրելԳիտական հետազոտությունների արդյունքները գործնական կիրառում են գտել Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում՝
- 1977 թվականին Հայկական ատոմակայանում ներդրվել է սարքավորումների վիճակի ստուգման ուլտրաձայնային դիստանցիոն կառավարման մեթոդը,
- 1980 թվականին Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության կառավարման համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ կառավարման հուսալիության բարձրացման ուղղությամբ,
- շինարարության կառավարման համակարգի հուսալիության բարձրացման պրոբլեմների ուսումնասիրման արդյունքում Հայաստանի Արտաշատ քաղաքի շինարարության տրեստի բազայի վրա ստեղծվել է ինքնակառավարվող շինարարական ֆիրմա (1987),
- 1984-1987 թվականներին կատարված մեթոդական աշխատանքների արդյունքում Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում ներդրվել են շինարարության կառավարման բնագավառում գործարարական խաղեր,
- 1998 թվականին Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրվել է «Ճգնաժամային կառավարում» առարկայի ծրագիրը,
- 1997 թվականին Հայաստանի Հանրապետության դպրոցներում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրվել է «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ծրագիրը։
- 2005 թվականին ճգնաժամային կառավարման ինստիտուտում ներդրվել է ճգնաժամային կառավարման առարկայի ծրագիրը։
- 2010 թվականից հանդիսանում է «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագիրը
Գործունեություն միջազգային համագործակցության բնագավառում
խմբագրելՄասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական և գիտա-գործնական կոնֆերանսների՝ Ռուսաստանում (1984, 1986, 1988, 2016, 2018), Ուկրաինայում (Կիև, 1985), Իտալիայում (1995), Եգիպտոսում (Կահիրե 1996), Հայաստանում (1996, 1997, 1998, 2000, 2003-2018), Ֆրանսիայում (Փարիզ, 1997), Հունգարիայում (Բալատոնֆորվար, 1998), Բելգիայում, (Բրյուսել, 2000), Շվեդիայում (Շովդա, 2000), ԱՄՆ-ում (Վաշինգտոն, 2002), Ղրղզստանում (2010) Շվեյցարիայում (2006, 2010, 2013), Թուրքիայում (2011, 2013), Ղազախստանում (2013, 2014) և այլն։
Գիտական զեկուցումներով հանդես է եկել՝ Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Շվեդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Հայաստանում։ Նրա ղեկավարությամբ Ճգնաժամային կառավարման ինստիտուտը իրականացրել է միջազգային ծրագրեր ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ՆԱՏՕ-ի PFP ծրագրի հետ և Իտալիայի, Գերմանիայի Դաշնության, Շվեդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Էստոնիայի համապատասխան կառույցների հետ։
Մանկավարժական գործունեություն
խմբագրելՄանկավարժական գործունեությամբ զբաղվել է 1980 թվականից Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ներկայումս դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։
Կազմակերպական գործունեություն
խմբագրելՀանդիսանում է՝
- Արտակարգ իրավիճակների վարչության Կադրերի վերապատրաստման ինստիտուտի հիմնադիրը, որը հետագայում վերանվանվել է Ճգնաժամային կառավարման ինստիտուտի և այնուհետև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի
- Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում արտակարգ իրավիճակներից պաշտպանությունն առարկայի ներդրման նախաձեռնող
- Արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության թվով 3 օրենքների նախագծերի մշակողներից մեկը
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտակարգ իրավիճակների հարցերով ուսուցման մասին ընդունված թվով 25 որոշումների նախագծերի մշակող
- Միջազգային վիդեոկոնֆերանսների կազմակերպման հեղինակ
- Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ներդրման հեղինակ
Պոեզիա
խմբագրելՈւնի հրատարակված բանաստեղծություններ 4 գրական լրագրերում, «Կամուրջներ» ալմանախում, բանաստեղծությունների 7 ժողովածու և մանկական ուսուցողական բանաստեղծությունների 13 ժողովածու։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Համլետ Մաթևոսյան, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Պաշտոնական - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն». mes.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Հայկական կրթական միջավայր, Պաշարների շտեմարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Ճգնաժամայնին կառավարում