Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա
Public Administration Academy of RA.jpg
Տեսակակադեմիա
Հիմնադրված էմայիսի 24, 1994
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան

Ընդհանուր ակնարկԽմբագրել

ՀՀ ՊԿԱ-ն հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 240 որո­շմամբ։ Դպրոցի առկա ուսուցման առաջին ընդու­նե­լու­թյունը կայացել է 1995 թվականին։ ՀՀ կա­ռա­վարության 1997 թ. ապրիլի 30-ի թիվ 107 որոշ­մամբ։ Պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման գործընթացները ժամա­նակակից պահանջներին համապատաս­խանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 8-ի թիվ 338 որոշմամբ Հայաս­տանի Հանրապետության կառավարման դպրո­ցը վերակազմակերպվեց Հա­յաստանի Հանրա­պե­տության պետական կառավար­ման ակադե­միա պետական ոչ առևտրային կազմակեր­պության, իսկ մեկ տարի հետո ՀՀ կառավա­րության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 370 որոշմամբ Ակադեմիայում հիմք դրվեց մագիստրոսական ծրագրերով ուսուցմանը:

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1703-Ն որոշման` Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:[1][2]։

ՌեկտորներԽմբագրել

ԱմբիոններԽմբագրել

  • Կառավարման (վարիչ՝ Վիլեն Խաչատրյան)
  • Իրավագիտության (վարիչ՝ Արմեն Եզեկյան)
  • Քաղաքագիտության (վարիչ՝ Մարիամ Մարգարյան)
  • Կառավարման հոգեբանության (վարիչ՝ Ռուբեն Աղուզումցյան)
  • Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն (վարիչ՝ Արմենակ Այվազյան)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել