Համբույր (նկար, Հայեց)

Ֆրանչեսկո Հայեցի գեղանկարը

«Համբույր» (իտալ.՝ Il bacio), իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Հայեց նկարը՝ ստեղծված 1859 թվականին իտալական ռոմանտիզմի ոճով։

Համբույր
տեսակգեղանկար
նկարիչՖրանչեսկո Հայեց
տարի1859
բարձրություն112 սանտիմետր
լայնություն88 սանտիմետր[1]
ուղղությունՏրուբադուրների ոճ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԲրերա պատկերասրահ
հավաքածուԲրերա պատկերասրահ
https://www.wga.hu/html/h/hayez/6hayez.html, https://www.wga.hu/frames-e.html?/html/h/hayez/6hayez.html, https://pinacotecabrera.org/en/collezione-online/opere/the-kiss/ կայք
Ծանոթագրություններ
 Il bacio by Francesco Hayez Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հայեցն ստեղծել է նկարի երեք պատճեններ, որոնցից երկուսը պահվում են մասնավոր հավաքածուներում, իսկ երրորդը, որում կինը սպիտակ շրջազգեստ է կրում, ստեղծվել է 1861 թվականին Մյուլիուս (Mylius) ընտանիքի համար և վաճառվել է 2008 թվականի նոյեմբերի 12-ին Լոնդոնի Սոթբիս աճուրդում 780 450 ֆունտ ստերլինգի դիմաց։

Հայեցը «Համբույր» կտավը համարել է իր ամենակարևոր աշխատանքներից մեկը։ Դրանում նա փորձել է միավորել իտալական ռոմանտիզմի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նատուրալիզմը և սևեռուն ուշադրությունը դեպի զգացմունքային սեր, ինչպես նաև Ռիսորջիմենտոյի իդեալը՝ հայրենասիրությունը։ Համբուրվող զույգն իրենից ներկայացնում է ակնարկ Ուիլյամ Շեքսպիրի Ռոմեոյին և Ջուլիետին, ինչպես նաև Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպից Ռենցոյին և Լյուչիային։ Բացի այդ Հայեցը նկարի կերպարներով ձգտում է ցույց տալ վերածնվող իտալական ազգին։ Այդպես նա մի սյուժեի մեջ միավորել է անձնական սերը և սերն առ հայրենիք։

Հերոսների հագուստները և ճարտարապետությունը վկայում են այն մասին, որ տեսարանը տեղի է ունենում Միջնադարում, սակայն նկարի բացարձակապես նոր պատկերագրությունը և դրա հայրենասիրական հղումը դիտողին համոզում են ժամանակակից լինելու մասին։ Նկարչի կիրառած գույները ակնարկում են Իտալիայի և Ֆրանսիայի միջև կնքված Պլոմբիերյան գաղտնի համաձայնագրի մասին, որով նշանավորվել է իտալական ազգի ծնունդը։

Նկարը հասարակությանն առաջին անգամ ցուցադրվել է 1859 թվականի սեպտեմբերի Բրերա ակադեմիայի ցուցահանդեսի ժամանակ՝ Վիկտոր Էմանուիլ II և ֆրանկ-սարդինյան բանակի հրամանատար Նապոլեոն III-ի (որը կարճ ժամանակ առաջ էր ջախջախվել ավստրիական զորքերի կողմից Սոլֆերինոյի մոտ) Միլան գալուստից ուղիղ 3 ամիս անց։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • C. Bertelli, G.Briganti, A. Giuliano Storia dell'arte italiana, Electa-Mondadori vol. 4.
  • C. Castellaneta, S. Coradeschi. L'opera completa di Hayez, Classici dell'arte Rizzoli, Milano, 1966.
  • F. Mazzocca Hayez, Dossier Art Giunti, Florence, 1998.
  • M. Monteverdi, Neoclassicismo e aspetti accademici del primo romanticismo italiano, in: Storia della pittura italiana dell'Ottocento. Vol. I.
  • Bramante Editrice, Busto Arsizio, 1984.
  • La Nuova Enciclopedia dell’arte Garzanti, Giunti, Florence, 1986.

Արտաքին հղումներ խմբագրել