Ռուբեն Աղաբաբյան
Ռուբեն Հակոբի Աղաբաբյան (Ռուբեն Աղաբաբ, նոյեմբերի 29, 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1970, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), կրել է հոր՝ գրող Հակոբ Աղաբաբի գրական անունը), հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր (1949 թվականից), Վրացական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: ԽՄԿԿ անդամ 1939 թվականից:
Ռուբեն Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1911 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1970 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1932) |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Ռուբեն Աղաբաբյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում (1960 թվականից ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն էր)։ 1943-1949 թվականներին դասախոսել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտում։
Նրա նախագծով կառուցվել են բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։
1941-1945 և 1966-1970 թվականներին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ Մահացել է Թբիլիսիում[1]:
ԵրկերԽմբագրել
- Լիրիկա, Թիֆլիս, 1930, 31 էջ։
- Առաջին ծաղիկներ (մանկական երգեր), Երևան, Պետհրատ, 1939, 44 էջ։
- Այգ (բանաստեղծությունների ժողովածու), Թբիլիսի, Սախելգամի, 1948, 78 էջ։
- Ուղևորություն դեպի անցյալն ու ներկան (տպավորություններ Թուրքիայից), Երևան, «Հայաստան», 1965, 80 էջ։
- Հանդիպում դարերի հետ, Երևան, «Սովետական գրող», 1982, 55 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 33
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռուբեն Աղաբաբյանի մասին հոդվածը «Խորհրդայի Վրաստան» թերթի 1986 թվականի դեկտեմբերի 16-ի համարում (թիվ 151)։