Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում

Հայաստանի վարչատարածքային բաժանում

Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները[1]։ Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։ Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։

Հայաստանի վարչատարածքային բաժանում

Մարզեր

Վարչատարածքային
միավոր
Մարզկենտրոն
Արագածոտն Աշտարակ
Արարատ Արտաշատ
Արմավիր Արմավիր
Գեղարքունիք Գավառ
Կոտայք Հրազդան
Լոռի Վանաձոր
Շիրակ Գյումրի
Սյունիք Կապան
Տավուշ Իջևան
Վայոց ձոր Եղեգնաձոր

Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի[3]։

Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով[4]։

Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում՝ Հայաստանի սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։

Մարզեր խմբագրել

Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։

Ստորև ներկայացվում է Հայաստանի մարզերի ցուցակն՝ աղյուսակի տեսքով։ Ներառված են տվյալները տարածքի մակերեսի, բնակչության թվի և տարաբնակեցման խտության՝ 2011 թվականի դրությամբ։ Մարդահամարի տվյալները վերցված են Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից[5] Գեղարքունիք մարզի տարածքի մեջ ներառվել է Սևանա լճի ջրային մակերեսը, որը կազմում է 1278 կմ2։ Տեղեկատվությունն ընտրելու համար պետք է օգտագործել աղյուսակի գլխամասում գտնվող սլաքները։

Մարզ Բնակչություն
(2011 թ. մարդահամար)
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % Տարածքի մակերես (կմ2) Բնակչության խտություն (մարդ/կմ2) Քաղաքային
համայնքներ
Գյուղական
համայնքներ
Մարզկենտրոն
Արագածոտն 132,925 4.4% 2,756 48 3 111 Աշտարակ
Արարատ 260,367 8.6% 2,090 125 4 93 Արտաշատ
Արմավիր 265,770 8.8% 1,242 214 3 94 Արմավիր
Գեղարքունիք 235,075 7.8% 5,349 44 5 87 Գավառ
Կոտայք 254,397 8.4% 2,086 122 7 60 Հրազդան
Լոռի 235,537 7.8% 3,799 62 8 105 Վանաձոր
Շիրակ 251,941 8.3% 2,680 94 3 116 Գյումրի
Սյունիք 141,771 4.7% 4,506 32 7 102 Կապան
Տավուշ 128,609 4.3% 2,704 48 4 57 Իջևան
Վայոց ձոր 52,324 1.7% 2,308 23 3 41 Եղեգնաձոր

Համայնքներ խմբագրել

Հայաստանում համայնքները ձևավովել են Սահմանադրության ընդունումից հետո՝ 1996թ-ին։ Իսկզբանե Երևանը համարվում էր մարզ, սակայն 2005թ-ի Սահմանադրության փոփոխմամբ այն ստացավ համայնքի կարգավիճակ։ Հայաստանում գոյություն ունեցող 1001 բնակավայրերը համախմբված են համայնքների։ 1999թ-ի տվյալներով Հայաստանում կար 931 համայնք։ 2015-2022 թվականերին տեղի ունեցավ տարածքային բաժանման բարեփոխումներ, որի արդյունքում համայնքների թիվը կրճատվեց՝ հասնելով 71-ի։

Երևան խմբագրել

 
Երևանի վարչական շրջաններ

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է[6]։ Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Մայրաքաղաք Երևանում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և քաղաքապետը։ Ըստ 1995 թվականի Հայաստանի սահմանադրության, Երևանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ սահմանադրության 2005 թ. փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Համաձայն Հայաստանի գործող Սահմանադրության (06.12.2015 թ. փոփոխություններով՝ «Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»[7]։

Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից՝ համամասնական ընտրակարգով։ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին։ Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից։

Երևանն իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների[8]։ Դրանք են Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։

Երևան մայրաքաղաք Բնակչություն
(2021 թ. մարդահամար)
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % Տարածքի մակերես (կմ2) Բնակչության խտություն (մարդ/կմ2) Քաղաքային
համայնքներ
Գյուղական
համայնքներ
Երևան մայրաքաղաք
Երևան մայրաքաղաք 1,091,138 35.1% 223 4754 1 ո/կ ո/կ

Տես նաև խմբագրել

Հայաստանի մարզերի ցուցակ ըստ մարդկային ներուժի զարգացման ինդեքսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 121.
  2. 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 121։
  3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 160, մաս 1, մաս 2։
  4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 160, մաս 3։
  5. Provinces: area, population and density
  6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 22։
  7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 187։
  8. http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=117

Արտաքին հղումներ խմբագրել