Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավթաշեն (այլ կիրառումներ)

Դավթաշեն, վարչական շրջան Երևանում։

Երևանի վարչական շրջան
Դավթաշեն
հայ․՝ Դավթաշեն
Դավթաշեն.jpg
Դավթաշեն
Կոորդինատներ: 40°12′57″ հս․ լ. 44°28′52″ ավ. ե. / 40.21583° հս․. լ. 44.48111° ավ. ե. / 40.21583; 44.48111
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՔաղաքԵրևան
ՂեկավարՄիքայել Թումասյան[1]
Այլ անվանումներԴավիթաշեն
Տվյալ կարգավիճակում2009 թվականից
Մակերես6,71 կմ²
ԲԾՄ1120±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն42 400 մարդ (2015[2])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնեություն
ՏեղաբնականունԴավթաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 10
Փոստային ինդեքս0054
##Դավթաշեն (վարչական շրջան) (Հայաստան)
Red pog.png
##Դավթաշեն (վարչական շրջան) (Երևան)
Red pog.png

Դավթաշեն վարչական շրջան (Դավիթաշեն), Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, իսկ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին։ Տարածքը՝ 654 հեկտար, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը։ Բնակչությունը կազմում է 42.5 հազար մարդ։

Երկու տարի անընդմեջ դարձել է լավագույն վարչական շրջան՝ Երևան քաղաքի վարչական շրջանների 2012 թ., 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործում է Դավթաշենի 3-րդ թաղամասի վարչական շենքում։

Վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն, 6 հանրակրթական դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան, 1 շախմատի դպրոց, 1 լողավազան, Արդարադատության ակադեմիա։ Ինչպես նաև գործում են առևտրի, հանրային սննդի և սպասարկումների 298 փոքր և միջին օբյեկտներ։ Դավթաշենում գործում է 1 պոլիկլինիկա, Անձնագրերի և վիզաների վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Պատմական ակնարկԽմբագրել

Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Ընդգրկված է եղել Երևանի Շահումյանի շրջանի կազմում և գտնվում է Հրազդան գետի աջ ափին։ 1939 թ.-ին Հայաստանում «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը տոնելու օրը գյուղը վերանվանվել է Դավթաշեն։ Տարածքը մինչ օրս կրում է այդ անունը։

Խորհրդային տարիներին Երևան քաղաքը շարունակեց աճել, զարգանալ, իր տարածքն ընդլայնել՝ շրջապատի արվարձանները իր մեջ ընդգրկելով։ Այդ ընդարձակման ընթացքում Հրազդան գետի վրա կառուցվեցին մի քանի կամուրջներ, որոնք Շահումյանի շրջանը սերտորեն կապեցին քաղաքի հետ։ 1970-ական թվականներին Դավթաշեն գյուղը Երևանի մաս դարձավ։ Արդեն 1984 թ.-ին Հայկական ՍՍՀ Երքաղսովետի գործկոմի որոշմամբ՝ հատկացվում է 223,0 հա հողամաս՝ Դավթաշեն բնակելի թաղամասի շինարարության համար։

Խորհրդային ժամանակաշրջանում, երբ 80-ական թվականներին Երևանը բաժանված էր 8 վարչական շրջանների, այժմյան Աջափնյակն ու Դավիթաշենը Մաշտոցի շրջանի կազմում էին։

1996 թ.-ին «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Դավթաշենը դառնում է Երևան քաղաքի թաղային համայնք։ Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2009 թ. դառնում է վարչական շրջան։

Երբ կազմավորվել է Դավթաշեն համայնքը՝ 1996-1999 թթ., ղեկավարել է Ռուբեն Գևորգյանը, 1999-2008 թթ.՝ Սուրիկ Ղուկասյանը, 2008-2012 թթ.՝ Արթուր Գևորգյանը, իսկ 2012-20108թթ.՝ Ռուսլան Բաղդասարյանը։

Ներկայումս Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Միքայել Թումասյանը:

Քույր և գործընկեր քաղաքներԽմբագրել

Դավթաշեն վարչական շրջանը գործընկեր է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և ԼՂՀ Մարտակերտ քաղաքի հետ։

Դավթաշեն վարչական շրջանն ունի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Անտոնի քաղաքը, որի հետ քույրացման արձանագրություն է ստորագրվել։

ՊատկերասրահԽմբագրել

 
Դավթաշենին կից Հրազդանի կիրճը և Դավթաշենի մի հատվածը

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել