Գյուղատնտեսությունը Հայաստանում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում է գյուղատնտեսությունը։
Հանրապետության ընդհանուր 2974,3 հազար հեկտար հողային տարածքներից 46,8%-ը կամ 1391,4 հազար հեկտարը կազմում են հանդերը, որից վարելահողերը կազմում են 494,3 հազար հեկտար, բազմամյա տունկերը (պտղատու այգիներ և խաղողի այգիներ)՝ 63,8 հազար հա, խոտհարքը՝ 138,9 հազար հա, արոտավայրերը՝ 494,0 հազար հա և անմշակ հողերը՝ 0,4 հազար հա։
Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրի հատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծ քանակությամբ։
Հայաստանում հանդիպող բազմազան հատիկաբույսերն (218 տարատեսակներից 22-ը կա այստեղ) օգտագործվել են սելեկցիայի միջոցով նոր տեսակներ ստանալու համար։ Այժմ Հայաստանում աճեցվում է մեծ քանակությամբ բազմազան բույսեր, այդ թվում՝ հացահատիկային բույսերի 6 տեսակ, 366 ուտելի բույսեր, 62 տեսակ միրգ և 65 տեսակ բանջարեղեն։ Ընդհանուր առմամբ 521 տեսակ բույսերից Հայաստանում հանդիպում է 16%-ը։
Պատմություն
խմբագրելԳյուղատնտեսական պեղումներ
խմբագրելՀայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը (Սևանա և Վանա լճերի ափամերձ ժայռերի վրա), ասորեստանյան աղբյուրների հիշատակումները (մ.թ.ա. 9-րդ դարի սկիզբ), հնագույն ժայռապատկերները (Գեղամա և Զանգեզուրի լեռներ), բազմաթիվ վայրերից (Կարմիր բլուր, Ծովինար ամրոց, Արագածի լանջեր, Վանա լճի ավազան, Արենիի քարանձավ և այլն) պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները (Սարդարապատի, էջմիածնի, Դալմայի, Աշտարակի և այլն ), օտար և հայ գիտնականների (Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։ Ցորենի, գարու, կորեկի մշակումը Հայկական լեռնաշխարհում սկսվել է 7-8 հազար տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծն ու ոչխարն ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։
Գյուղատնտեսության բարելավումը Հայաստանում
խմբագրելՄ.թ.ա. 9-րդ դարից կատարելագործվել են երկրագործ, գործիքները, բարելավվել կենդանիների ցեղերը, բույսերի փոփոխակները, կառուցվել են ջրանցքներ ու ջրամբարներ։ Մ.թ.ա. 6-5-րդ դդ-ում զարգացած էին այգեգործությունը, պտղաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, մասամբ նաև տավարաբուծությունը։
Աքեմենյան ու հելլենիստական դարաշրջաններում, հատկապես հայկական հողերի միավորումից հետո և Տիգրան Բ Մեծի թագավորության օրոք (մ.թ.ա. 95-55) Հայաստանի գյուղատնտեսությունը զգալի վերելք է ապրել։
Մ.թ. 1-ին դ-ի 2-րդ կեսին Հայաստանի անկախության վերականգնումն ու հզորացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել գյուղատնտեսության զարգացման համար։
Բագրատունիների օրոք ընդարձակվել են ցանքատարածությունները, կատարելագործվել հողի մշակման ձևերը։ Գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը զարգացման բարձր աստիճանի են հասել Կիլիկիայի հայկական պետությունում (11-14-րդ դդ.)։ 17-րդ դ-ում Հայաստանի բաժանումը Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև արգելակել է ճյուղի զարգացումը։
Գյուղատնտեսական արդյունաբերության անկումը
խմբագրելԱրևելյան Հայաստանում դրությունը փոխվել է միայն Ռուսաստանին միանալուց (1828) հետո, ընդարձակվել են ցանքատարածությունները, աճել կենդանիների գլխաքանակը, ավելացել է մշակաբույսերի համախառն արտադրանքը։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914- 1918) և ազգամիջյան կռիվների տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը հիմնովին քայքայվել է։
Գյուղատնտեսության վերականգնման ու վերակառուցման համար Հայաստանում պայմաններ են ստեղծվել խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո։ Իրականացվել են ոռոգման, հողբարելավման, այգետնկման խոշոր ծրագրեր, ստեղծվել արդյունաբերական տիպի անասնապահ, համալիրներ, որոնց շնորհիվ հանրապետության ագրոպարենային ոլորտն աստիճանաբար դարձել է տնտեսության առաջատար ճյուղերից։ Ոլորտի զարգացմանը նպաստել են նաև սննդի և թեթև արդյունաբերությունների ծավալների ընդլայնումը, մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) կարողությունների հզորացումը, ագրարային գիտության և կրթության արդիական համակարգի ստեղծումը։
ՀԽՍՀ ագրարային ոլորտում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի հետևանքով։ ԱԱՀ-ին հասցվել է շուրջ 2 միլիարդ ռուբլու վնաս, այդ թվում՝ գյուղացիական բնակչության անհատ տնտեսություններին՝ 560 միլիոն ռուբլու։ Աղետի գոտու 342 տուժած բնակավայրերից 58-ն ավերվել են հիմնովին։ Խախտվել է յուրաքանչյուր երրորդ տնտեսության, մշակող արդյունաբերության, շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների մեծ մասի բնականոն գործունեությունը։ Շարքից դուրս է եկել հողբարելավման համակարգի ավելի քան 40 %-ը։ Երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման, Ղարաբաղյան հակամարտության, տրանսպորտային ուղիների շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում կատարված սխալների և դժվարությունների պատճառով ոլորտում ի հայտ են եկել մի շարք հիմնախնդիրներ։ Մասնավորապես, հողի սեփականաշնորհումից հետո խաթարվել է սպասարկման և ագրովերամշակման համակարգը, լուրջ կորուստներ են ունեցել ենթակառուցվածքները։ Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, խոշոր հողակտորների մասնատումը լրջորեն արգելակել են արտադրության կազմակերպումը և արդյունավետ տնտեսվարումև ու ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը։
Գյուղատնտեսության և գյուղի զարգացման, երկրի պարենային անվտանգության ապահովման համար ՀՀ կառավարությունն իրականացնում է պետական աջակցության բազմաբնույթ ծրագրեր՝ օգտագործելով պետական բյուջեի միջոցները, արտաքին փոխառություններն ու դրամաշնորհները։
Գյուղատնտեսական արտադրանքը Հայաստանում
խմբագրելՍույն աղյուսակը պատրաստվել է Միացյալ ազգերի կազմակերպության Սնունդ և գյուղատնտեսության կազմակերպության վիճակագրության հիման վրա։
Տնտեսական արժեք | Միավորի գին | Միջին արտադրողականություն, Հայաստան (2011) |
Աշխարհի ամենարադրոաղական ագարակներ (2010)[2] | |||
---|---|---|---|---|---|---|
Դաս | Արտադրանք | (2011 գներ, ԱՄՆ$)[3] | (ԱՄՆ$ / կիլոգրամ)[3] | (տոննա/հեկտար)[4] | (տոննա/հեկտար)[5] | Երկիր |
1 | Կովի կաթ | $162 միլիոն | 0.29 | 2.0 | ||
2 | Խաղող | $131 միլիոն | 0.57 | 15.9 | 21.5 | Ալբանիա |
3 | Կովի միս | $130 միլիոն | 2.7 | |||
4 | Լոլիկ | $101 միլիոն | 0.37 | 40.3 | 479 | Հոլանդիա |
5 | Բանջարեղեն[6] | $42 միլիոն | 0.19 | 29.2 | 78 | ԱՄՆ |
6 | Հավկիթ | $29 միլիոն | 0.83 | |||
7 | Ծիրան | $27 միլիոն | 0.55 | 6.4 | 40 | Ավստրիա |
8 | Կարտոֆիլ (գետնախնձոր) | $25 միլիոն | 0.045 | 19.4 | 50 | Բելգիա |
9 | Դեղձ | $24 միլիոն | 0.54 | 9.7 | 26 | Իսրայել |
10 | Ոչխարի միս | $23 միլիոն | 2.7 | |||
11 | Խնձոր | $22 միլիոն | 0.29 | 8.7 | 90 | Ավստրիա |
12 | Ցորեն | $22 միլիոն | 0.099 | 2.9 | 9.9 | Իռլանդիա |
13 | Հատապտուղ[6] | $22 միլիոն | 1.7 | 5.5 | 16 | Կոստա Ռիկա |
14 | Ձմերուկ | $20 միլիոն | 0.11 | 31.4 | 67 | Կիպրոս |
15 | Կաղամբ | $18 միլիոն | 0.14 | 37.2 | 118 | Կիպրոս |
16 | Ոչխարի կաթ | $16 միլիոն | 0.39 | 0.18 | ||
17 | Վարունգ | $15 միլիոն | 0.20 | 28.9 | 655 | Հոլանդիա |
18 | Խոզի միս | $12 միլիոն | 1.5 | |||
19 | Գարի | $12 միլիոն | 0.065 | 2.6 | 7.8 | Իռլանդիա |
20 | Կեռաս | $9.6 միլիոն | 1.3 | 6.9 | 34 | Սլովենիա |
Հայաստանի գյուղատնտեսությունը ԽՍՀՄ-ի ժամանակ
խմբագրելՀայաստանի գյուղատնտեսությունը անկախացումից հետո
խմբագրելՑուցանիշեր
խմբագրելԲուսաբուծություն
խմբագրելԱնասնապահություն
խմբագրելԱնասնաբուծություն
խմբագրելՁկնորսություն
խմբագրելՍևանա լիճ
խմբագրելՈրսորդություն
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հիմնական արտադրանք Հայաստան․ 2011». ՍԳԿ վիճակագրություն, Միացյալ ազգերի կազմակերպություն. 2011.(չաշխատող հղում)
- ↑ «ՄԱԿՍԳԿ․ Գյուղատնտեսական արտադրության վիճակագրություն, 2011». ՄԱԿ-ի Սնունդ և գյուղատնտեսության կազմակերպություն. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 3,0 3,1 Գներն ըստ համաշխարհային միջին գնի են և ոչ տեղային շուկաների։
- ↑ Այս սյունակի թվերը Հայաստանի միջինն են, տոննա/տարի/հեկտար․ տեղային ագարակային արտադրանքը Հայաստանի տարբեր մասերում տարբեր է։ Կաթի և այլ կաթնամթերքի համար, թվերն ըստ անասունի են։
- ↑ Այս սյունակի թվերն ըստ երկրի միջինի են․ ամեն երկրում տեղային ագարակների արտադրողականությունն ըստ վայրի տարբեր է, որոշ ագարակներում լինելով ավելի բարձր։
- ↑ 6,0 6,1 Պարունակում է այլ տեղ չնշված տեսակներ, որոնք իրենց անվան հաշիվ չեն եղել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |