Ախուրյան (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)
Ախուրյան (թուրքերեն՝ Arpaçay), Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր[1], գետ Հայաստանի Շիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
Ախուրյան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 186 կմ |
Ավազանի մակերես | 9670 կմ² |
Ջրի ծախս | 269 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արփի |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Կարս, Կարկաչան, Ախուրիկ, Աշոցք, Ծաղկաշեն, Կարախան, Կումայրի, Հողմաջուր, Հորթաջուր, Ջաղացջուր, Սևգետ, Ցողամարգ, Գյումրի, Դաիրմանչայ, Ելլի, Աղչայ, Ամասիա, Ալազա, Ախուրյանի աջափնյա ջրանցք և Ծաղկոցաձոր |
Երկիր | Հայաստան և Թուրքիա |
Այլ անվանումներ
խմբագրել- Մ. Ուռհայեցին գետը հիշատակում է նաև Ահուր ձևով[2]
- Վարդան Արևելցին Անի քաղաքի անունով կոչում է Անո ջուր[3]
- Միջին հոսանքո պատմական անվանումը՝ Ռահ (մինջև Կարս գետի հետ միախառնվելը)[4]
Պատկերասրահ
խմբագրել-
Ախուրյան գետը
-
Ախուրյանը Մարմաշենի վանքի մոտ
-
Ախուրյան գետը միջին հոսանքում
-
Ախուրյանի կիրճը
-
Ախուրյան գետը Վահրամաբերդի տարածքում
-
Ախուրյան գետը՝ Մարմաշենի վանական համալիրի մոտ և Մարմաշենի ՀԷԿ-ը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 126 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 151 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 282 — 992 էջ։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 103 — 150 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախուրյան (գետ)» հոդվածին։ |