Բացել գլխավոր ցանկը

Շահեն (գուսան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շահեն (այլ կիրառումներ)

Շահեն (Շահեն Եղիազարի Սարգսյան) (սեպտեմբերի 14, 1909, գյուղ Ղուրդուբուլաղ - դեկտեմբերի 17, 1990, Երևան), հայ գուսան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967

Շահեն
Բնօրինակ անուն Շահեն Եղիազարի Սարգսյան
Ծնվել է 1909 սեպտեմբերի 14 Դուրդուբուլաղ
Մահացել է դեկտեմբերի 17, 1990(1990-12-17) (տարիքը 81) Երևան
Մասնագիտություն Աշուղ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահեն Եղիազարի Սարգսյանը ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 14-ին։ 1939 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ, 1967 թվականից՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1970 թվականից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

1934-1939 թթ. հայտնի է դարձել ողջ ԽՍՀՄ-ի տարածքում։

1937-1941 թթ. եղել է մեներգիչ Հայֆիլհարմոնիայի երգի և պարի անսամբլում։ Եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից։

1982 թվականին Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

Շահենի տոհմում հայտնի անուններ են աշուղներ Սիաին, Ավագը, Պոտոն, Արթենի Ալեքը, որոնց մոտ էլ սովորել է և աշուղի կոչում ստացել։ Պապի՝ Սարգսի, հոր՝ Եղիազարի և մորաքրոջ՝ հայդուկ Սալվիի անուններին հանդիպում ենք զորավար Անդրանիկի ջոկատում՝ Առաքելոց վանքի մարտի օրերին։ Հայրը զինվորական սպա էր Առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ հայդուկ Սոսեն՝ հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը՝ տալվորիկցի Ատլաս տատի քույրն էր։

ՍտեղծագործություններԽմբագրել

Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթի մեներգիչ, ղեկավարել «Շահենի քնար», «Երևան», «Շիրակ» համույթները։ Գրել է ավելի քան 300 քնարական երգեր, «Էլինար» պոեմը, «Հերիքնազ» երաժշտական պատկերը, «Սառա» սիրավեպ-երգաշարը, «Սասնա Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը» դյուցազներգությունը։ Շահենի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Շիրակի ժողովրդական երգարվեստի հարուստ ավանդույթները։ Շահենի երաժշտական լեզուն լի է զգայնությամբ, ռիթմիկ պատկերների ճկունությամբ, լայնաշունչ երգային ու պարային տարրերի զուգորդմամբ։ Ժողովրդականություն են վայելում «Սասնա ծուռ», «Ալմաստը շողում է». «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծանոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա, գնացի», «Կոմիտաս» և այլ երգեր[1]:

ԵրկերԽմբագրել

  • Գուսան Հայաստանի, Երևան, 1964, 128 էջ:
  • Գուսան Հայաստանի, Երևան, 1977, 140 էջ:
  • Գուսան Հայաստանի, Երևան, 2006, 304 էջ:
  • Անցա, գնացի, Երևան, 2009, 196 էջ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007