Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Լիստ)
Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար, Ֆերենց Լիստի ստեղծագործություններից է, գրված մի բեմոլ մաժոր տոնայնությամբ։ Սկսել է ստեղծագործել 1830 թվականին և ավարտել` 1849 թվականին։ Կոնցերտը կազմված է չորս մասից, որոնք կատարվում են առանց ընդհատման` 20 րոպե։ Կոնցերտի պրեմիերան տեղի է ունեցել 1855 թվականին` Վայմարում, որտեղ դիրիժոր Հեկտոր Լուի Բեռլիոզի հետ Ֆերենց Լիստը հանդես է եկել որպես մենակատար։
Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար տերմինը հանդիպում է այլ կոմպոզիտորների ստեղծագործություններում.
- Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Լյուդվիգ վան Բեթհովեն)
- Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Սերգեյ Պրոկոֆև)
- Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Սերգեյ Ռախմանինով)
- Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Պյոտր Չայկովսկի)
- Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Ֆրեդերիկ Շոպեն)
- Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Դմիտրի Շոստակովիչ)
- Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար (Ռոդիոն Շչեդրին)
Ստեղծման պատմությունըԽմբագրել
Լիստը կոնցերտը գրել է 19 տարեկանում, 1830 թվականին։ 1849 թվականին ավարտել է աշխատանքը, սակայն 1853 թվականին նորից վերանայել և կատարել է շտկումներ։ 1855 թվականին առաջին ներկայացման և 1856 թվականին հրատարակված աշխատանքներում նույնպես կատարվել են փոփոխություններ։ Բելա Բարտոկը «Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար» աշխատանքը բնութագրել է որպես պարբերական սոնատային ձևի առաջին կատարյալ կիրառումը, հիմնված վարիացիաների վրա։
the first perfect realization of cyclic sonata form, with common themes treated on the variation principle - Béla Bartók
|
Ստեղծագործության մասերըԽմբագրել
Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար | |
Կոնցերտի առաջին և երկրորդ մաս | |
Օգնություն |
Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար | |
Կոնցերտի երրորդ և չորրորդ մաս | |
Օգնություն |
- Allegro maestoso Նվագախումբը կատարում է ստեղծագործության հիմնական թեման[1]։ Այնուհետև սկսվում է դաշնամուրային սուր ելևէջող հատվածը, որն ընդգրկում է չորս օկտավա, դաշնամուրի և կլառնետի հետ վեր է ածվում հանգիստ զուգերգի, հետո նորից անցնում հիմնական թեմային։
- Quasi adagio Թավջութակը և կոնտրաբասը մտնում են Ադաջիոյի մեջ, հանգիստ, երգող Կանտաբիլեով։ Հետո դաշնամուրը զարգացնում է լարային գործիքների թեման և ֆորիսիմոյի մի մասը գագաթնակետին հասնելով` աստիճանաբար թուլացնում է դինամիկան։ Կարճ դադարից հետո մտնում է ամբողջ նվագախումբը, թավջութակը նվագում է հիմնական թեման, իսկ դաշնամուրը տալիս է արագ և հապճեպ պատասխաններ։ Այնուհետև փողային գործիքները սկսում են նվագել նոր մոտիվներով, իսկ դաշնամուրը նվագում է վերին ռեգիստրում և ավարտում հատվածը։
- Allegretto vivace — Allegro animato Այս բաժինը բացվում է հարվածային գործիք` եռանկյունով, ապա մտնում է լարային քառյակը։ Այնուհետև դաշնամուրը նվագակցում է նույն մեղեդիով և զարգացնում այն, ներառելով նախորդ հատվածները, որոնք ստեղծագործությանը տալիս են յուրահատուկ ձև։ Հատվածն ավարտվում է դաշնամուրի ձայնանցումով և ֆա մինոր ակորդով։
- Allegro marziale animato Նվագախումբը նվագում է նույն եղանակով, ինչպես նախորդ հատվածում` փողային գործիքներով։ Հետագայում կոնցերտում հնչեցրած բոլոր հատվածները համակցվում են` ձևավորելով նոր մեղեդի։ Վերջնական հատվածներում դաշնամուրը նվագում է տրիոլի և քառորդ նոտաներ` ցույց տալով բազմառիթմ։ Ստեղծագործությունն ավարտվում է Ֆերենց Լիստի բնավորությանը համապատասխան աշխույժ ոճով։ Վերջին մի քանի նոտաները կատարում է միայն նվագախումբը` առանց դաշնամուրի։
Նվագախմբի կազմըԽմբագրել
Նվագախումբը աշխատանքը կատարում է հետևյալ կազմով.
- Մենակատար` դաշնամուր
- Փայտափողային գործիքներ.
- Փողային երաժշտական գործիքներ.
- Հարվածային գործիքներ.
- լիտավրեր
- ծնծղա
- եռանկյունի
- Լարային աղեղնավոր գործիքներ.
- ջութակներ (առաջին, երկրորդ)
- ալտեր
- թավջութակներ
- կոնտրաբասներ
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The Cambridge Companion to Liszt։ Cambridge Companions to Music։ Cambridge University Press։ 2005։ էջ 162։ ISBN 0-521-62204-2