Պիկոլո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պիկոլո (իտալերեն՝ flauto piccolo կամ ottavino, ֆր.՝ petite flûte, գերմ.՝ kleine Flöte), փողային երաժշտական գործիք։ Այն պատկանում է փայտափողայինների ֆլեյտայի դասին։ Չափսով սովորական ֆլեյտայից ավելի փոքր է (ֆլեյտայի երկարության կեսը)։ Պիկոլոյի նվագած երաժշտությունը գրված երաժշտությունից լսվում է մեկ օկտավա ավելի բարձր։
Պիկոլո | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակը |
Որակավորում | լայնակի ֆլեյտա |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.121.12-71 |
![]() |

Օգտագործում Խմբագրել
Պիկոլոն հայտնի է արդեն մոտ 200 տարի։ Այն հիմնականում պատրաստվում է էբենոսափայտից։ Լինում է նաև մետաղից կամ մեկ մասը փայտից, իսկ մյուս մասը մետաղից։ Այն հիմնականում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբում՝ կատարելով կամ սոլո պարտիա, կամ էլ կրկնապատկելով ֆլեյտաների կամ ջութակների պարտիան՝ այն ավելի վառ և հնչեղ դարձնելու նպատակով։ Նվագախմբում օգտագործվում է մեկ պիկոլո։
Պիկոլոն նվագախմբի ամենաբարձր հնչողություն ունեցող գործիքն է։ Առաջին անգամ այն նվագախմբում օգտագործել է Լյուդվիգ վան Բեթհովենը իր հինգերորդ սիմֆոնիայում։ Պիկոլոն դարձել է անկախ գործիք Բեթհովենի վեցերորդ սիմֆոնիայից սկսած։ Չնայած նրան, որ Բեթհովենը առաջին կոմպոզիտորն է, որ այն օգտագործել է նվագախմբում, իր ժամանակակիցներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Յոզեֆ Հայդնը այս գործիքին չեն տվել որևէ կարևորություն, բայց կան այլ ժամանակակիցներ, որոնք գրել են որոշ ստեղծագործություններ պիկոլոյի համար (Միշել Հայդն, Ֆրանց Հոֆֆմայստեր և այլք)։
Ապագա կոմպոզիտորները (Սամուել Ադլեր, Դեյվիդ Լոեբ, Վինսենթ Պերսիքեթթի) պիկոլոյի համար գրել են նաև սոլո ստեղծագործություններ (առանց նվագակցության)։ Շատերը պիկոլոն կարող են շփոթել թութակի հետ, բայց այս գործիքները տարբեր են։