Ադաջիո (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն՝ adagio), տեմպի միավոր դասական երաժշտության մեջ։

Լյուդվիգ վան Բեթհովեն, «Պրոմեթևսի արարածները» - օպ. 43/14, Solo della signora Casentini՝ հոբոյ, բասեթ շչակ, դաշնամուր։ Բեմադրվել է Մինի թատրոնում 1986 թվականի ապրիլի 21-ին, ժամը 20:00-ին

Այն գտնվում է լենտոյի և անդանտեի մեջտեղում։ Մետրոնոմի վրա այն ունի 57-76 հարված րոպեում։ Եթե այն օգտագործվում է սոնատայի, կոնցերտի կամ այլ նման ստեղծագործության մեջ, ապա այն հնչում է երկրորդ մասում։ Կան կոմպոզիտորներ որոնք ադաջիոն օգտագործում են 3-րդ մասում։ Ադաջիոն կարող է նաև օգտագործվել որպես առանձին ստեղծագործություն։ Որպես առանձին մաս ադաջիոյի կառուցվածքն է A B A, բայց նաև կարող են լինել ավելի բարդ կառուցվածք ունեցող ադաջիոներ, ինչպիսին է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի ադաջիոն։

Երաժշտության մեջ՝ 1-ին դանդաղ տեմպ, 2-րդ նույն տեմպով կատարվող երաժշտական պիես կամ սիմֆոնիայի, կվարտետի, սոնատի միջին մասերից մեկը։

Բալետում՝ դասական պարի դանդաղ մասը՝ երգային-քնարական բնույթի երաժշտության ուղեկցությամբ։ Երբեմն՝ ինքնուրույն պարային դրվագ, պա-դե-դե, պա-դե-տրուա, պա-դ՚ակսիոն, գրան պա (տես Պա)։

Ընթերցե՛ք «ադաջիո» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 69