Կանտաբիլե (իտալ.՝ cantabile, բառացի՝ երգուն), մեղեդու, նաև երաժշտական կատարման երգայնությունը։ 18-րդ դարի կեսից երաժշտական պիեսի սկզբում տեմպի հետ հաճախ գրվել է կանտաբիլե՝ նշելով երաժշտության բնույթը (Պյոտր Չայկովսկու երկ 11, լարային կվարտետի 2-րդ մասը՝ Andante cantabile)։ Համապատասխան բնույթի գործիքային պիեսը կոչվում է կանտաբիլե, առանց որևէ հավելման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 242