Դինամիկա (երաժշտություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դինամիկա (այլ կիրառումներ)

Դինամիկա (հուն․՝ δύναμις՝ ուժ, զորություն), երաժշտության մեջ․

  • Հնչման ուժգնության երևույթը և դրա ուսմունքը։ Երաժշտական երկի բովանդակության (բնույթի, տրամադրության) բացահայտումը խոշոր չափով կախված է նրա հնչման հարաբերական ուժգնությունից, կատարման ընթացքում դրա փոփոխություններից, մասնավորապես՝ դինամիկական հակադրությունների կիրառումից։ Դինամիկայի երանգները նոտաներում նշվում են իտալերեն բառերով և սրանց սկզբնատառերով։ Լատինական նամագրության մեջ եղել են միայն շեշտեր, հայկական խազերում, Կոմի-տասի տվյալներով՝ ձայնուժի հատուկ նշաններ, Բախի վոկալ գործերում միայն՝ f (իտալ.՝ forte—ուժգին) և p (իտալ.՝ piano—մեղմ), իսկ կլավիրային գործերում դինամիկան բացառիկ դեպքերում է նշված։

Երաժշտության մեջ հոգեբանական նախասկզբի խորացման և գործիքների ու կատարողական արվեստի կատարելագործման հետ մեկտեղ մեծացել է ինամիկայի երանգների արտահայտչական դերը, ավելացել դրանց քանակը, տարբերակումը, ըստ այնմ՝ մանրամասնացել է նշումը նոտաներում։ Չնայած դրան, երաժշտական երկը կատարելիս շատ բան մնում է կատարողի գեղագիտական նախաձեռնությանը, նրա ստևղծագործական մեկնաբանմանը։

  • Որպես երաժշտական ձայնագիտության բաժին ուսումնասիրում է երաժշտական գործիքների հնչման ուժային հնարավորությունները և նպաստում գործիքաշինությանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 393