Կոնրադ Ցելտիս (գերմ.՝ Conrad Celtis, իսկական ազգանունը՝ Պիկկել[2] (գերմ.՝ Bickel կամ Pyckell). փետրվարի 1, 1459, Վիփֆելդ, Շվայնֆուրտ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[1] - փետրվարի 4, 1508, Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), XV—XVI դարերի գերմանացի ականավոր բանաստեղծ և գիտնական, Վերածննդի դարաշրջանի հումանիստական գաղափարների ջատագով։ Ուսումնասիրողներից շատերը նրան համարում են գերմանացի հումանիստներից մեծագույնը և կոչում են արքիհումանիստ (Erzhumanist)։ Ցելտիսը բնորոշվում է նաև որպես մեծագույն քնարերգու հանճար և գերմանական հումանիզմի մասսայականացնող[3][4][5], ով թատերական ներկայացումներ է կազմակերպել Վիեննայի արքունիքում, բարեփոխումներ կատարել բանաստեղծական արվեստում, մասնավորապես սիրային բանաստեղծություններին զգայականություն, հուզականություն հաղորդելու և տաղաչափության բնագավառներում։

Կոնրադ Ցելտիս
Ծնվել էփետրվարի 1, 1459
ԾննդավայրՎիփֆելդ, Շվայնֆուրտ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[1]
Վախճանվել էփետրվարի 4, 1508 (49 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Մասնագիտությունգրադարանավար, գրող, համալսարանի դասախոս, բանաստեղծ, պատմաբան, մաթեմատիկոս և փիլիսոփա
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունՀայդելբերգի համալսարան, Կյոլնի համալսարան և Կրակովի համալսարան
Գրական ուղղություններգերմանական Վերածնունդ
ԱշխատավայրՎիեննայի համալսարան, Լայպցիգի համալսարան, Էրֆրուտի համալսարան, Ռոստոկի համալսարան և Ինգոլշտատի համալսարան
 Conrad Celtis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գիտական իր առաջին պրպտումները Ցելտիսը կատարել է Քյոլնի, ապա՝ Հայդելբերգի համալսարանում ուսանելու տարիներին (դասախոսներից էին Վորմսի եպիսկոպոս Յոհան ֆոն Դալբերգը(1445—1503)[6], Ռուդոլֆ Ագրիկոլան (1443—1485)։ Էրֆուրտ, Ռոստոկ, Լայպցիգ կատարած ուղևորությունների ժամանակ հանդես է եկել դասախոսություններով։ Հետագայում դասախոսել է նաև Հռոմում, Ֆլորենցիայում, Բոլոնիայում, Վենետիկում։

Սաքսոնիայի կուրֆյուրստը Ցելտիսին ներկայացրել է կայսր Ֆրիդրիխ III-ին, և վերջինս նրան շնորհել է բանաստեղծ-դափնեկրի կոչում[7]։ Այդ առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ գիտնական բանաստեղծին շնորհվել է նաև դոկտորի աստիճան։ Ոգեշնչված Ցելտիսը այցելել է կայսրության բազմաթիվ քաղաքներ, հանդես եկել դասախոսություններով, հռոմեական ակադեմիաների նմանությամբ հիմնել գրական ու գիտական ընկերություններ ու միություններ[8], դրանց անդամներին քաջալերել, նպատակամղել զբաղվելու գիտական ու գրական գործունեությամբ, ուսումնասիրելու պատմական աղբյուրները, ստեղծելու և հրատարակելու հատկաես հայրենագիտական, ազգագրական, աշխարհագրական երկեր։ Միաժամանակ սերտ կապեր է հաստատել գերմանացի ուրիշ հումանիստների՝ Լորենց Ռաբեի (1465–1527)[9] Բոնակուրսկու (1437–1496) և այլոց հետ[10]՝ ձգտելով միատեղել ջանքերը և հաջողությամբ գլուխ բերել մշակույթի ու արվեստների կենտրոնը Իտալիայից Գերմանիա տեղափոխելու գործը, մի նպատակ, որին հասնելու համար ինքն անձամբ ջանք չէր խնայում։ Ցելտիսը որոշ ժամանակ դասախոսել է Հայդելբերգի համալսարանում, որտեղ նրան արժանացրել են պրոֆեսորի կոչման։

1497 թվականին Ցելտիսը հրավիրվել է Վիեննա՝ հանդիպելու կայսր Մաքսիմիլիան I-ին, որը նրան կարգել է կայսերական գրադարանի վարիչ, շնորհել մի շարք արտոնություններ։ Բանաստեղծ-գիտնականը հավաքել և ուսումնասիրել է հին հույն և հռոմեացի դասական հեղինակների ձեռագրեր, զրույցներ, պարապմունքներ, դասախոսություններ անցկացրել նրանց կյանքի ու գործի վերաբերյալ, 1502 թվականին էլ հիմնել է Collegium Poetarum, որը կոչված էր բարձրացնելու երիտասարդ բանաստեղծների զարգացածության մակարդակը։

Երկերի ընտրանի խմբագրել

Որպես հեղինակ խմբագրել

  • Ars versificandi et carminum, Leipzig 1486, 1492 (A arte de escrever versos e poemas)
  • Epitoma in utramque Ciceronis rhetoricam cum arte memorativa nova et modo epistolandi utilissimo, Ingolstadt 1492
  • De Mundo des Apuleius, Wien 1497
  • Carmen saeculare, Wien 1500
  • Norinberga, 1495
  • Ode auf St Sebald, Basel 1495
  • Oratio in gymnasio Ingolstadio, 1492
  • Germania generalis
  • De origine, situ, moribus et institutis Norimbergae libellus, 1502
  • Quattuor libri amorum (Amores), Nürnberg 1502
  • Ludus Dianae und Rhapsodia, Augsburg 1505
  • Germania illustrata, unvollendet
  • Archetypus triumphantis Romae, unvollendet

Որպես խմբագիր խմբագրել

  • Germania des Tacitus, Wien 1500
  • Schriften Hrotsvithas von Gantersheim, Nürnberg 1501
  • Sodalitas Augustana, gemeinsam mit Konrad Peutinger

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Цельтис Конрад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Цельтис Конрад // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. Eire, Carlos M. N. (2016 թ․ հունիսի 28). Reformations: The Early Modern World, 1450-1650 (անգլերեն). Yale University Press. էջ 223. ISBN 978-0-300-22068-1. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  4. Kallendorf, Craig W. (2008 թ․ ապրիլի 15). A Companion to the Classical Tradition (անգլերեն). John Wiley & Sons. էջ 174. ISBN 978-1-4051-7202-8. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  5. The Germanic Review (անգլերեն). Heldref Publications. 1951. էջ 148. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  6. (անգլերեն) Johann von Dalberg (1445-1503)
  7. Poet Laureate em latim.
  8. (անգլերեն) Academias romanas: eram as academias papais reunindo as associações de literatos e eruditos, com fins para divulgação do conhecimento e promover o contato entre os participantes.
  9. (անգլերեն) Laurentius Corvinus (1465-1527)
  10. (անգլերեն) Filippo Buonaccorsi (1437-1496)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Ցելտիս» հոդվածին։