Կոնստանտին Ալեքսանդրի Նազարով (հայերեն՝ Կոնստանտին Ալեքսանդրի Նազարով, օգոստոսի 17, 1923(1923-08-17)[1], Կիսլովոդսկ, Georgievsky district, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 8, 1996(1996-10-08), Մոսկվա, Ռուսաստան), նշանավոր սովետական ռազմական գործիչ։ Խորհրդային Միության հերոս (1945 թվականի փետրվարի 21Հրետանու գեներալ-մայոր (1970

Կոնստանտին Նազարով
օգոստոսի 17, 1923(1923-08-17)[1] - հոկտեմբերի 8, 1996(1996-10-08) (73 տարեկան)
ԾննդավայրԿիսլովոդսկ, Georgievsky district, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Զորատեսակհրետանի[1]
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԹբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան (1941)[1] և Պետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա (1952)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ժուկովի մեդալ «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Կոնստանտին Ալեքսանդրի Նազարովը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 17-ին Կիսլովոդսկում։ Ազգությամբ հայ է (հայրը ծնունդով Արցախ նահանգից է[2]

Միջնակարգ դպրոցն ավարտել է Բաքվում։ 1941 թվականի հունիսից ծառայել է Կարմիր բանակում։ 1941 թվականին ավարտել է Բաքվի 26 կոմիսարների անվան Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։ Կարճ ժամանակ ծառայել է թիկունքի զորքերում։

Լեյտենանտ Նազարովը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942 թվականի մարտի 1-ից։ Կռվել է Հարավ-Արևմտյան ճակատում 846-րդ հրետանային գնդի 277-րդ հրաձգային դիվիզայի կազմում, որպես դասակաի հրամանատար, 1942 թվականի գարնանը և ամռանը մասնակցել է՝ Խարկովի, Օսկոլի և Կուպյանսկի պաշտպանական մարտերին։

1942 թվականի հունիսի 24-ին լեյտենանտ Նազարովը Կուպյանսկում վիրավորվում է և տեղափոխվում Սարատովի մարզի Բալաշով քաղաքի հոսպիտալ։

1942 թվականի մայիսի 9-ից մինչև 1945 թվականը կռվել է 1184-րդ հրետանահակատանկային գնդի կամում Ստալինգրադի, կենտորոնական, Բելառուսի, և 1-ին Բելառուսական ճակատներում։

1943 թվականին դարձել է մարտկոցի հրամանատար, 1945 թվականի սկզբին եղել է գնդի շտաբի պետի տեղակալ։

Մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին։ 1943 թվականին դարձել է ՍՄԿԿ-ի անդամ։

1943 թվականի աշնանը սովետական հետևակային զորամասերը դիրքավորվել էին Սոժ գետի արևմտյան ափին պլացդարմը (մարտադաշտ) ուներ 500 մետր երկարություն և 300 մետր խորություն։ Առաջադրանքը կատարելու համար լետյենանտ Նազարովին պարգևատրեցին Կարմիր Աստղի շքանշանով և ստացավ ավագ լեյտենանտի կոչում։ Հետագայում նա դասվեց այն մարդկանց առաջին շարքերում ովքեր ազատագրեցին Արևմտյան Ուկրաինան և Լեհաստանը։

Գերմանացիները Մենդզժին քաղաքը դարձրել էին հզոր դիմադրության կետ։ Քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար ավագ լեյտենանտ Նազարովը պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով։

1944 թվականի հոկտեմբերի 5-ից 7-ը Նազարովի մարտկոցը մասնակցել է Նարև (Լեհաստան) գետի արևմտյան մասում ընթացող մարտական գործողություններին։ Մասնակցության համար 1945 թվականի փետրվարի 21-ին կապիտան Նազարովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի շքանշան։ 1945 թվականին մասնակցել է Վիսլո-Օդերսյան և Բեռլինի գրավման գործողություններին։ 1945 թվականի հունիսի 24-ին մասնակցել է Հաղթանակի զորահանդեսին։

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո շարունակել է ծառայությունը Սովետական բանակում։ Ծառայել է հրետանային զորամասերում։

1952 թվականին ավարտել է Պետրոս Մեծի անվան ՌՆՀԶ-ի ռազմական ակադեմիան։

1960 թվականին եղել է հրթիռային գնդի հրամանատար։

1962 թվականին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչությունում։

1964 թվականին ծառայել է Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչությունում։

1970 թվականին եղել է հրետանու գենեռալ-մայոր։

1974 թվականի մայիսից դարձել է Գլխավոր շտաբի Կենտրոնական հրամանատարական կետի ղեկավարի տեղակալը։

1987 թվականից պահեստազորում է։ Ապրել է Մոսկվայում

Կոնստանտին Ալեքսանդրի Նազարովը մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։

Զինվորական կոչումներ

խմբագրել

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 144.
  2. Статья Назаров Константин Александрович на сайте ru.hayazg.info.
  3. Армянская Советская Энциклопедия. — Т. 8.
  4. Военный музей «Мать Армения»(չաշխատող հղում).

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 144