ԽՍՀՄ մեդալներ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մեդալներ ԽՍՀՄ, հատուկ ծառայության համար պետական պարգև (ԽՍՀՄ շքանշանների և պատվավոր կոչումների հետ)։ ԽՍՀՄ սահմանադրությամբ մեդալներ սահմանելու և պարգևելու իրավունքը պատկանում է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը։ Պարգևատրման ընդհանուր կարգը որոշվում է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1958 թվականի փետրվարի 11-ի «ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու կարգի մասին» հրամանագրով։ ԽՍՀՄ-ում (առ 1-ը մայիսի 1980 թվականը) սահմանված է 51 մեդալ։ Ըստ կրելու սահմանված կարգի մեդալները հետևյալն են՝
Մեդալների անվանումներ | Սահմանման թվական | Լրացուցիչ տեղեկություն |
---|---|---|
«Ոսկե աստղ» | - | Խորհրդային Միության հերոսի պատվանշան |
«Մուրճ և մանգաղ» | - | Սոցիալիստական աշխատանքի հերոսի պատվանշան |
«Խիզախության համար» | Հոկտեմբեր 17, 1938 թվական | - |
Ուշակովի մեդալ | Մարտ 3, 1944 թվական | - |
«Մարտական ծառայության համար» | Հոկտեմբեր 17, 1938 թվական | - |
«ԽՍՀՄ պետական սահմանի պահպանման համար» | Հուլիս 3, 1950 թվական | Պարգևատրելու իրավունքը պատկանում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի անվտանգության պետական կոմիտեի նախագահին |
«Հասարակական կարգի պահպանման գերազանց ծառայության համար» | Նոյեմբեր 1, 1950 թվական | - |
Նախիմովի մեդալ | Մարտ 3, 1944 թվական | - |
«Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 20-րդ տարին» | Հունվար 24, 1938 թվական | - |
«Աշխատանքային արիության համար» | Դեկտեմբեր 27, 1938 թվական | - |
«Աշխատանքային գերազանցության համար» | Դեկտեմբեր 27, 1938 թվական | - |
«Աշխատանքային արիության համար (Մարտական արիության համար) ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծնընդյան 100-ամյակի» | Նոյեմբեր 5, 1969 թվական | - |
«Հրդեհի ժամանակ խիզախության համար» | Հոկտեմբեր 31, 1957 թվական | - |
«Խեղդվողներին փրկելու համար» | Փետրվար 16, 1957 թվական | - |
«Հայրենական պատերազմի պարտիզանին» 1-ին և 2-րդ աստիճանի | Փետրվար 2, 1943 թվականի | - |
«Լենինգրադի պաշտպանության համար» | Դեկտեմբեր 22, 1942 թվական) | - |
«Մոսկվայի պաշտպանության համար» | Մայիս 1, 1944 թվական | - |
«Օդեսայի պաշտպանության համար» | Դեկտեմբեր 22, 1942 թվական | - |
«Սևաստոպոլի պաշտպանության համար» | Դեկտեմբեր 22, 1942 թվական | - |
«Ստալինգրադի պաշտպանության համար» | Դեկտեմբեր 22, 1942 թվական | - |
«Կիևի պաշտպանության համար» | Հունիս 21, 1961 թվական | - |
«Կովկասի պաշտպանության համար» | Մայիս 1, 1944 թվական) | - |
«Խորհրդային Անդրբևեռի համար» | Հունիս 9, 1945 թվական | - |
«Բեռլինի գրավման համար» | Հունիս 9, 1945 թվական | - |
«Բելգրադի ազատագրման համար» | Հունիս 9, 1945 թվական | - |
«Վարշավայի ազատագրման համար» | Հունիս 9, 1945 թվական | - |
«Պրահայի ազատագրման համար» | Հունիս 9, 1945 թվական | - |
«Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ․ աշխատանքային արիության համար» | Հունիս 6, 1945 թվական | - |
«1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» | Մայիս 7, 1965 թվական | - |
«Հարավի սև մետալուրգիայի ձեռնարկությունների վերականգնման համար» | Մայիս 18, 1948 թվական | - |
«Դոնբասի ածխահանքերի վերականգնման համար» | Սեպտեմբեր 10, 1947 թվական | - |
«Խոպան հողերի յուրացման համար» | Հոկտեմբեր 20, 1956 թվական | - |
«Մոսկվայի 800-ամյակի աոթիվ» | Սեպտեմբեր 20, 1947 թվական | - |
«Լենինգրադի 250-ամյակի առթիվ» | Մայիսի 16, 1957 թվական | - |
«Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարին» | Փետրվար 22, 1948 թվական | - |
«ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարին» | Դեկտեմբեր 18, 1957 թվական | - |
«ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարին» | Դեկտեմբեր 26, 1967 թվական | - |
«Խորհրդային միլիցիայի 50 տարին» | Նոյեմբեր 20, 1967 թվական | - |
«Մայրության մեդալ» 1-ին և 2-րդ աստիճանների | Հուլիս 8, 1944 թվական | - |
«Աշխատանքի վետերան» | Հունվար 18, 1974 թվական | - |
«Մարտական ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների | Հոկտեմբեր 28, 1974 թվական | - |
«1941-1945 թվականների Հայրենական պատերազմում հաղթանակի 30 տարին» | Ապրիլ 25, 1975 թվական | - |
«ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» | Մայիս 20, 1975 թվական | - |
«Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարության համար» | Հոկտեմբեր 8, 1976 թվական | - |
«ՌԽՖՍՀ ոչ սևահողային շրջանների վերափոխության համար» | Սեպտեմբեր 30, 1977 թվական | - |
«ԽՍՀՄ զինված ուժերի 60 տարին» | Հունվար 28, 1978 թվական | - |
ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության լիազորությամբ և նրա անունից մեդալներով պարգևատրումը կատարվում է միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների Նախագահության, աշխատավորների, դեպուտատների, երկրամասային, մարզային, քաղաքային գործադիր կոմիտեների կողմից։ Մեդալները կրում են կրծքի ձախ կողմում, շքանշաններից հետո, իսկ «Ոսկե աստղ» և «Մուրճ ու մանգաղ» մեդալները բոլոր շքանշաններից և մեդալներից վերև։ Մեդալների փոխարեն կարելի է կրել նրան համապատասխան գույնի ժապավենը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 374)։ ![]() |