Կոնգոյական աղավնի[1] (լատին․՝ Columba unicincta) աղավնիների ընտանիքին պատկանող թռչուն[2], որն ապրում է Աֆրիկայում Սահարայից հարավ[3]։

Կոնգոյական աղավնի
Կոնգոյական աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Տեսակ Կոնգոյական աղավնի
Լատիներեն անվանում
Columba unicincta
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մարմնի երկարությունը մոտ 36 սմ է։ Մեջքը մոխրագույն է, թևերն ու պոչը մուգ մոխրագույն են։ Կոնգոյական աղավնու կտուցն ու աչքերը վառ կարմիր են[4]։

Այս տեսակն ապրում է ցածրադիր և լեռնային անտառներում՝ ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա։ Սնվում է հիմնականում բույսերի պտուղներով և տերմիտներով։

Թռիչքի ընթացքում արու թռչունների թևերը բարձր ձայն են արձակում։ Բազմացման սեզոնը տատանվում է ըստ տարածաշրջանների։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բնադրումը տեղի է ունենում հուլիսից հունվար և հունվարից ապրիլ, իսկ Ուգանդայում՝ մարտից ապրիլ։ Բույնը կառուցված է ծառի մանր շիվերից։ Բնում դնում է մեկ ձու կանաչավուն բծերով[5]։

Բնութագիր խմբագրել

Կոնգոյական աղավնու մարմնի երկարությունը 35-ից 36 սմ է (14 և 14 դյույմ) և քաշը 356-ից 490 գ (12,6 և 17,3 ունցիա)։ Սեռերը նման են։ Այն ունի մոխրագույն պարանոց և մարմին՝ ավելի մուգ մոխրագույն թևերով և պոչով։ Կրծքավանդակը գորշ-վարդագույն է։ Աղավնիների այս տեսակի կտուցը և աչքերը վառ կարմիր են[6]։

Աղավնիների այս տեսակը շատ բարձր ձայն է հանում։ Այն հնչում է որպես «դու, դու, դու» կամ «հու, հու, հու»[7]։

Տարածվածություն խմբագրել

Դրանք հանդիպում են աֆրիկյան արևադարձային անտառի բաժանած երկու հատվածներում։ Մասնավորապես, դրանք կարելի է գտնել Սիերա Լեոնեում, հարավային Գվինեայում, Լիբերիայում, Փղոսկրի Ափում և Գանայում։ Այս թռչունները հանդիպում են նաև հարավարևելյան Նիգերիայում, Կամերունում, Գաբոնում, Հասարակածային Գվինեայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Ուգանդայում և Անգոլայում[6]։

Վարք խմբագրել

Սնունդ խմբագրել

Կոնգոյական աղավնին սնվում է հիմնականում բույսերի պտուղներով, սերմերով և տերմիտներով[8]։

Բազմացում խմբագրել

Բազմացման սեզոնը տատանվում է ըստ տարածաշրջանների։ Նրանք հիմնականում բազմանում են չոր սեզոնի երկրորդ կեսին։ Էգ թռչունը հիմնականում դնում է 1-3 ձու[9]։ Եվ արու, և էգ թռչուն ծնողները երկուսն էլ զբաղվում են ձագերի մեծացմամբ։ Թուխս է նստում 14-18 օր։ Ձվից դուրս գալուց հետո ձագերը սկզբնական շրջանում սնվում են մրգերի հյութով։ Մի քանի օր անց նրանք սկսում են ընդունել նաև պինդ սնունդ։ Բույնը լքում են ձվից դուրս գալուց 20-25 օր հետո[7]։

Պահպանություն խմբագրել

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) այս տեսակը դասակարգել է հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։ Կոնգոյական աղավնիների կոնկրետ քանակ հայտնի չէ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich); Беме, Р. Л. (Рюрик Львович). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, V. E. (Vladimir Evgenʹevich), Flint, V. E. (Vladimir Evgenʹevich), Соколов, В. Е. (Владимир Евгеньевич), Флинт, В. Е. (Владимир Евгеньевич). Moskva. ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. Alexandre, Olivier (2015). La règle de l'exception. Éditions de l’École des hautes études en sciences sociales. էջեր 35–56. ISBN 978-2-7132-2488-1.
  3. Check-list of North American birds, prepared by a committee of the American ornithologists' union. New York,: American ornithologists union,. 1895.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. del Hoyo, Josep; Elliott, Andrew; Christie, David (2020 թ․ մարտի 4). «Odedi (Horornis haddeni)». Cornell Lab of Ornithology. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Heine, Ferd (1860-03). «Catalogue of Birds collected on the rivers Camma and Ogobai, Western Africa, by Mr. P. B. du Chailluin 1858, with notes and descriptions of new species by John Cassin». Journal für Ornithologie. 8 (2): 126–145. doi:10.1007/bf02001816. ISSN 0021-8375.
  6. 6,0 6,1 Baptista, L.F.; Trail, P.W.; Horblit, H.M.; Boesman, P. (2019). del Hoyo, J.; Elliott, A.; Sargatal, J.; Christie, D.A.; de Juana, E. (eds.). «Afep Pigeon (Columba unicincta. Handbook of the Birds of the World Alive. Lynx Edicions. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  7. 7,0 7,1 http://www.oiseaux-birds.com/card-speckled-pigeon.html
  8. «Speckled Pigeon». www.oiseaux-birds.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. Schwab, George (1914-07). «Bulu Folk-Tales». The Journal of American Folklore. 27 (105): 266. doi:10.2307/534621. ISSN 0021-8715.
  10. «Columba unicincta: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.

Գրականություն խմբագրել

  • David Gibbs, Eustace Barnes i John Cox: Pigeons and Doves. A guide to the Pigeons and Doves of the world. Londyn: Christopher Helm. ISBN 978-1-873403-60-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգոյական աղավնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգոյական աղավնի» հոդվածին։