Կոլոման Մոզեր (գերմ.՝ Koloman Moser, մարտի 30, 1868(1868-03-30)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հոկտեմբերի 18, 1918(1918-10-18)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]), ավստրիացի նկարիչ, գրաֆիկ, Վիեննական սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Հայտնի է նաև դիազայներական տարբեր առարկաներով` ներառյալ փոստային նամականիշեր, վիտրաժներ, խեցեգործական իրեր, ապակի, կահույք։

Կոլոման Մոզեր
գերմ.՝ Koloman Moser
Ծնվել էմարտի 30, 1868(1868-03-30)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1918(1918-10-18)[1][2][3][…] (50 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դիզայներ, ճարտարապետ, փոստային բացիկների դիզայներ, դեկորատոր, նկարազարդող, գծանկարիչ, կահույքի դիզայներ, ակնագործ և գծանկարիչ
ՈճՎիեննական սեցեսիոն
Թեմաներգեղանկարչություն և ակնագործություն
Ուշագրավ աշխատանքներQ17493113?
ՈւսուցիչՕտտո Վագներ
Ներշնչվել էՖերդինանդ Հոդլեր[5]
ԱնդամակցությունՎիեննական սեցեսիոն
ԱմուսինԷդիտա Մոզեր
 Koloman Moser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոլոման Մազերը ծնվել է 1868 թվականի մարտի 30-ին Վիեննայում։ Նկարչի հայրը` Յոզեֆ Մոզերը, եղել է գիմնազիայի տնօրեն։ Դպրոցն ավարտելուց հետո Կոլոմանը, ծնողներին չհայտնելով, 1885 թվականին ընդունելության քննություններ է հանձնել Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում։ Այնտեղ սովորել է Ֆրանց Ռումպլերի (1886-1889), Քրիստիան Գրիպենկերլի (1889-1890) և Մատիաս ֆոն Տրենկվալդի (1890-1893) դասարաններում։ Հոր մահից հետո 1888 թվականին Մոզերը ստիպված էր կրթությունն անձամբ ֆինանսավորել, ինչի նպատակով էլ նկարազարդումներ է անում ամսագրերում։ 1892-1893 թվականներին Տրենկվալդի հանձնարարականով Մոզերը դառնում է էրցհերցոգ Կարլ Լյուդվիգի երեխաների նկարչության ուսուցիչը Ռայխենաու ան դեր Ռաքսի Վարտհոլց ամրոցում։

1892-1897 թվականներին Մոզերը եղել է «Զիբեներ ակումբ» (գերմ.՝ Siebener-Club) նկարչական միավորման անդամ, որ Վիեննայի սեցեսսիոնի նախակարապետն էր։ 1893-1895 թվականներին նա սովորել է Ֆրանց ֆոն Մաչի մոտ, իսկ 1897 թվականին դարձել է Վիեննայի սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Սեցեսսիոնիզմի ամսագրի` Ver Sacrum-ի համար նա ստեղծել է մոտ 140 նկարազարդում։ 1897 թվականի աշնանը Կոլոման Մոզերը ճանապարհորդություն է կատարել Մյունխեն, Նյուրնբերգ և Բամբերգ, Լայպցիգ, Դրեզդեն և Պրահա։

1890-ական թվականներին Մոզերը զբաղվում էր կիրառական արվեստով։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել շոտլանդացի մոդեռնիստներ Չառլզ Ռեննի Մակինթոշը և Մարգարետ Մակդոնալդ Մակինթոշը, ինչպես նաև անգլիական Արվեստի և արհեստի շարժումը։ 1899 թվականին նա ևս մեկ ուղևորություն է կատարում Պրահա, Դրեզդեն և Բեռլին, 1900 թվականին Մյունխենից ու Ստրասբուրգից հետո լինում է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ 1901 թվականին կրկին լինում է Բոհեմիայում և Մյունխենում։ 1902 թվականին տեղափոխվում է նոր ատելիե Շտայնֆելդգասե 19 հասցեում, որը ձևավորում է իր նախագծած կահույքով։ Նույն թվականին նա ճանապարհորդում է Իտալիայում։ 1902 թվականին նա նկարիչ Յոզեֆ Հոֆմանի և ձեռնարկատեր Ֆրից Վերնդորֆերի հետ ստեղծում է Վիեննական վարպետանոց ընկերությունը (գերմ.՝ Wiener Werkstätte), որը անգլիական Արվեստի և արհեստի շարժման օրինակով զբաղվում էր արտադրական դիզայնով. նրանք ստեղծում էին կենցաղային առարկաներ` ներառյալ ափսեներ, արծաթե սպասք, գորգեր և տեքստիլ[6][7]։ 1904 թվականին նա ստեղծում է Apse խճանկարը ապակե պատուհաններ Վիեննայի Ամ Շթայնհոֆ եկեղեցու համար։ 1903 թվականի ամռանը Մյունխենով ուղևորվում է Բեռն, որտեղ հանդիպում է շվեյցարացի նկարիչներ Ֆերդինանդ Հեդլերի հետ, ով մեծ ազդեցություն է թողնում նրա արվեստի վրա, ինչպես նաև Կունո Ամյեի հետ, լինում է Բազելում, ապա Փարիզում, Բրյուգեում, Սհեվենինգենում, Անտվերպենում, Լյուբեկում և Համբուրգում։ 1904 թվականին նա կրկին այցելում է Իտալիա, իսկ նույն թվականի սեպտեմբերին` Բեռլին, որտեղ մասնակցում է Wiener Werkstätte առաջին ցուցահանդեսին։

 
Մերձանտառային հատված, 1913
 
Հուշատախտակ Մոզերի տան պատին, Լանդշտրասեր Հաուպտշտրասե 138

1905 թվականին Կոլոման Մոզերը Գուստավ Կլիմտի և նրա շրջանի նկարիչների հետ դուրս է գալիս Վիեննական սեցեսսիոնիզմց, իսկ հուլիսի 1-ին ամուսնանում է ձեռնարկատեր Դիտե Մաունտերի աղջկա հետ և տեղափոխվում է Լանդշտրասեր Հաուպտշտրասե 138 հասցեում գտնվող բնակարան։ Այնտեղ նա ապրել է մինչև իր մահը։ Այդ տան պատին այժմ կա հուշատախտակ։ 1906 թվականին ընտանիքում ծնվում է ավագ որդին` Կարլը։ 1907 թվականին Կոլոման Մոզերը դուրս է գալիս Wiener Werkstätte-ից Վերնդորֆերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով և սկսում է ավելի շատ ուշադրություն հատկացնել նկարչությանը։ 1909 թվականին ծնվում է նրա երկրորդ որդին` Դիտրիխը։

1907 թվականից հետո Մոզերը կանոնավոր կերպով Վիեննայում մասնակցում է ցուցահանդեսներին, որոնք կազմակերպում է Կլիմտի խումբը։ 1909 թվականին մասնակցում է Վիեննայի և Դյուսելդորֆի միջազգային ցուցահանդեսներին։ 1911 թվականին Վիեննայի Միտկե պատկերասրահում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը, իսկ 1912 թվականին մասնակցում է Հռոմի սեցեսսիոնի ցուցահանդեսին, ապա Դյուսելդորֆի և Մանհայմի ցուցահանդեսներին, իսկ 1916 թվականին՝ Բեռլինի վիեննական ցուցահանդեսին։

Կոլոման Մոզերը մահացել է 1918 թվականին կոկորդի քաղցկեղից։ Թաղված է Վիեննայի Հիտցինգսկի գերեզմանատանը։ 1969 թվականին նրա պատվին Վիեննայում անվանակոչվել է նրբանցք (Kolo-Moser-Gasse), իսկ 1989 թողարկվել են 500 շիլինգ անվանական արժեքով դրամներ` նրա դիմանկարով։ Մոզերը պատկերված է 1968 թվականի թողարկության ավստրիական նամականիշին։

Ստեղծագործություն խմբագրել

Կոլոման Մոզերը 20-րդ դարասկզբի ավստրիական և մասնավորապես վիեննական արվեստի նշանավոր դեմքերից է, մոդեռնի ամենանշանավոր դեմքերից մեկը։ Վաղ շրջանում նրա ոճը Ֆերդինանդ Հոդլերի ուժեղ ազդեցության տակ էր, ում հետ Մոզերը հանդիպել է երկու անգամ։ Բացի գեղանկարչությունից` Մոզերը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես գեղարվեստական դիզայներ և դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ։

Կոլոման Մոզերի գեղարվեստական ամենամեծ հավաքածուն գտնվում է Վիեննայի Լեոպոլդ թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Koloman Moser (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  5. http://www.kolo-moser.info/en/biography
  6. Fanelli, Giovanni; Bonito Fanelli, Rosalia (1976). Il Tessuto Moderno : Disegno moda architettura 1890-1940. Florence: Valecchi, Firenze.
  7. Baroni, Daniele (1984). Kolo Moser. Graphic Artist and Designer. New York: Rizzoli. p. 72, 109. ISBN 0 8478 0667 7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլոման Մոզեր» հոդվածին։