Կլոդ Կոեն-Թուննիջի

ֆրանսիացի ֆիզիկոս

Կլոդ Կոեն-Թուննիջի (ֆր.՝ Claude Cohen-Tannoudji, ապրիլի 1, 1933(1933-04-01)[1][2][3][…], Կոնստանտինա, Ֆրանսիական Ալժիր[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, աշխատել է Լեյդենի համալսարանում։ 1997 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Ուիլիամ Ֆիլիպսի և Սթիվեն Չուի հետ «լազերի լույսով ատոմների սառեցման և որսման մեթոդների մշակման համար»[25]։

Կլոդ Կոեն-Թուննիջի
Claude Cohen-Tannoudji
Ծնվել էապրիլի 1, 1933(1933-04-01)[1][2][3][…] (91 տարեկան)
Կոնստանտինա, Ֆրանսիական Ալժիր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[5], Լեյդենի համալսարան, Kastler–Brossel Laboratory?, Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Պիեր և Մարի Կյուրիի համալսարան, Փարիզի համալսարան և Լեյդենի համալսարան[2]
Գործունեության ոլորտֆիզիկա և քվանտային ֆիզիկա
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Բրազիլիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6], European Academy of Science, Arts and Letters? և Եվրոպական ակադեմիա[7]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Lycée Émir Abdelkader?, Փարիզի համալսարան և École de Physique des Houches?
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[8]
Գիտական ղեկավարԱլֆրեդ Կաստլեր և Pierre Daure?
Եղել է գիտական ղեկավարՍերժ Արոշ և Jean Dalibard?[9]
Հայտնի աշակերտներՍերժ Արոշ
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[18]

CNRS ոսկե մեդալ

[11][12]

CNRS արծաթե մեդալ

[22]
Գիտական ավանդի համար ազգային շքանշանի Մեծ խաչ[10]
ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[13][14]

Հարվիի մրցանակ

[15]

Ժան-Ռիկարի մրցանակ

[16]

Երեք ֆիզիկոսների մրցանակ

Paul Langevin Award?

Գեյ-Լյուսակի-Հումբոլտի մրցանակ

Թաունսի մրցանակ

[17]

Մատեուչի մեդալ

Prix Ampère?

Յունգի մեդալ և մրցանակ

[19]

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Բալ Իլանի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Բոն Գուրիոն համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Ուփսալայի համալսարանի պատվավոր դոկտոր

[21]

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Յուլիուս Էդգար Լիլիենֆելդի պարգև

[23]

Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[24]
և

Gold medal of the Spanish National Research Council?

 Claude Cohen-Tannoudji Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոեն-Թուննիջին սերում է Ալժիրում 16-րդ դարից ապրող հրեաների ընտանիքից (1870 թվականից ֆրանսիական հպատակներ)։ 1953-ից 1957 թվականները ուսանել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցում, սկզբում մաթեմատիկա, ապա ֆիզիկա (Նոբելյան դափնեկիր Ալֆրեդ Կաստլերի դասախոսությունները լսելուց հետո)։ 1957 թվականին ստացել է դիպլոմ, ինչից հետո ծառայել է ֆրանսիական բանակում 28 ամիս (սովորականից մի փոքր ավելին, Ալժիրում պատերազմի պատճառով)։ 1960 թվականից աշխատել է ազգային գիտահետազոտական կենտրոնում (Centre National de la Recherche Scientifique (CNRS)): 1962 թվականից հետո դասավանդել է Փարիզի համալսարանում բնական գիտությունների ամբիոնում, և հետագայում նաև Պյեր և Մարի Կյուրիների համալսարանում։ 1973 թվականին դարձել է Քոլեջ դե Ֆրանսի պրոֆեսոր և Միջուկային և մոլեկուլյար ֆիզիկայի քոլեջի կառավարման խորհրդի անդամ[26]։

Նվաճումներ խմբագրել

1977 թվականի լույս տեսած երկհատոր «Méchanique Quantique», որը նա գրել էր Բերնար Դյուի և Ֆրանկ Լալոեյի հետ, այն այսօր համարվում է քվանտային մեխանիկայի դասական դասագիրք։

Համատեղ ամերիկացի գիտնականներ Ուիլիամ Ֆիլիպսի և Սթիվեն Չուի հետ Կոեն-Թուննիջին նախագծել է ատոմների սառեցման և որսման մեթոդ, ատոմների փնջի փոփոխական մագնիսական դաշտի միջով տարածման ժամանակ։ Այդ պարագայում ատոմների փունջը արգելակվում է, և ատոմները հնարավոր է դառնում որսալ թակարդի մեջ։ Այս մեթոդը կիրառվում է ճշգրիտ ատոմային ժամացույցների նախագծման, ինչպես նաև տեղաբաշխման և տիեզերական նավավարության մեջ։

Հասարակական գործունեություն խմբագրել

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[27][28][29]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  6. Notable Names Database — 2002.
  7. https://www.ae-info.org/ae/User/Cohen-Tannoudji_Claude
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. https://www.theses.fr/1986PA066393
  10. Ordem Nacional do Mérito Científico(բրազիլական պորտուգալերեն)Instituto Brasileiro de Informação em Ciência e Tecnologia, 2018.
  11. http://www.cnrs.fr/fr/recherche/prix/medaillesor.htm
  12. https://www.cnrs.fr/fr/personne/claude-cohen-tannoudji-0
  13. The Nobel Prize in Physics 1997Nobel Foundation.
  14. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  15. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  16. https://www.sfpnet.fr/prix/prix-jean-ricard
  17. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/charlestownes/
  18. Décret du 25 mars 2016 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier — 2016.
  19. https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/thomas-young-medal-and-prize-recipients
  20. 20,0 20,1 https://www.ae-info.org/ae/Member/Cohen-Tannoudji_Claude/CV
  21. Honorary Doctors of the Faculty of Science and TechnologyUppsala University.
  22. https://comihistocnrs.hypotheses.org/2706
  23. Julius Edgar Lilienfeld PrizeAPS.
  24. Hedersdoktorer vid KTHRoyal Institute of Technology.
  25. Նոբելյան կոմիտեի կայքում 1997 թվականի ֆիզիկայի բնագավառում մրցանակի մասին տեղեկություն (անգլ.)
  26. «Claude Cohen-Tannoudji» (ֆրանսերեն). Collège de France. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 17 декабря 2012-ին.
  27. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  28. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  29. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Կոեն-Թուննիջի» հոդվածին։