Կոնստանտինա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտինա (այլ կիրառումներ)
Կոնստանտինա (արաբ․՝ قسنطينة), քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Կոնստանտինա վիլայայի վարչական և Արևելյան Ալժիրի առևտրաբաշխիչ կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կոնստանտինա | |||
արաբ․՝ قسنطينة | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 203 թ. | ||
Այլ անվանումներ | Ցիտրա | ||
Մակերես | 2288 կմ² | ||
ԲԾՄ | 694±1 մետր | ||
Բնակչություն | 442 862 մարդ (2007) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 25000 | ||
Պաշտոնական կայք | wilaya-constantine.dz | ||
| |||
Անվանում Խմբագրել
Հայտնի է հին ժամանակներից։ Մ․ թ․ ա․ 3-րդ դարի վերջից մինչև մ․ թ․ ա․ 1-ին դարի կեսերը եղել է Նումիդիայի թագավորության մայրաքաղաքը և կոչվել Կիրտա (Ցիրտա)․ անվանումն առաջացել է փյունիկերեն կարտա ― «քաղաք» անունից։
«Կոնստանտինա» անվանումը քաղաքին տրվել է 313 թվականին՝ ի պատիվ հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի[1]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 576)։ |