Ուիլիամ Դենիել Ֆիլիպս (անգլ.՝ William Daniel Phillips, նոյեմբերի 5, 1948(1948-11-05)[1][2][3], Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոլեջ-Պարկի Մերիլենդի համալսարանում։ 1997 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Սթիվեն Չուի և Կլոդ Կոեն-Թուննիջիի հետ «լազերի լույսով ատոմների սառեցման և որսման մեթոդների մշակման համար»[16]։ Այս մեթոդը կիրառվում է ճշգրիտ ատոմային ժամացույցների նախագծման, ինչպես նաև տեղաբաշխման և տիեզերական նավավարության մեջ։

Ուիլիամ Դենիել Ֆիլիպս
William Daniel Phillips
Ծնվել էնոյեմբերի 5, 1948(1948-11-05)[1][2][3] (75 տարեկան)
Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունֆիզիկոս, ակադեմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ[4], Մերիլենդի համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան, Քուինսլենդի համալսարան[5] և Washington University School of Medicine?[6]
Գործունեության ոլորտֆիզիկա[7]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[8] և International Society for Science and Religion?[9]
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1976)[10], Camp Hill High School? (1966)[10] և Juniata College? (1970)[10]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][7]
Եղել է գիտական ղեկավարPoul S. Jessen?
Պարգևներ
Կայքsydney.edu.au/medicine/people/academics/profiles/william.phillips.php(անգլ.)
 William Daniel Phillips Վիքիպահեստում

Ավարտել է Ջունիատա քոլեջը 1970 թվականին ստանալով գիտությունների բակալավրի աստիճան։ Դոկտորի աստիճան ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

1978 թվականից մինչ այժմ աշխատում է ԱՄՆ ազգային ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտում։ Նաև հանդիսանում է Քոլեջ-Պարկի Մերիլենդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ 2002-ից 2003 թվականները եղել է Օքսֆորդի համալսարանի հրավիրված պրոֆեսոր։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ է։ Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր է 2012 թվականից[17]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլիամ Դենիել Ֆիլիպս» հոդվածին։