Սթիվեն Չու
Սթիվեն Չու (անգլ.՝ Steven Chu, փետրվարի 28, 1948[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ 1997 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Ուիլիամ Ֆիլիպսի և Կլոդ Կոեն-Թուննիջիի հետ «լազերի լույսով ատոմների սառեցման և որսման մեթոդների մշակման համար»[26]։ Профессор Стэнфорда[27]: Այս մեթոդը կիրառվում է ճշգրիտ ատոմային ժամացույցների նախագծման, ինչպես նաև տեղաբաշխման և տիեզերական նավավարության մեջ։
2009 թվականի հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշանակեց Սթիվեն Չու-ին ԱՄՆ Էներգետիկայի նախարարի պաշտոնում, այս պաշտոնը Չուն զբաղեցրել է մինչև 2013 թվականի ապրիլի 22-ը։
Չուն ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, ԱՄՆ արվեստի և գիտությունների ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփայական միության անդամ է, ինչպես նաև հանդիսանում է Չինաստանի, Կորեայի, Բելառուսիայի գիտությունների ակադեմիաների և Լոնդոնյան թագավորական միության արտասահմանյան անդամ[28]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է գիտնականների ընտանիքում։ Հայրը իր գիտական կոչումը ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, եղել է Սենտ-Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի և Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի տեխնոլոգիաների դասախոս, մայրը եղել է տնտեսագետ։ Ավագ եղբայրը՝ Գիլբերտ Չուն Սթենֆորդի համալսարանում պրոֆեսոր է և հետազոտող բիոքիմիայի և բժշկության ասպարեզում։
Սթիվեն Չուն ավարտել է Ռոչեստերի համալսարանը 1970 թվականին, և ստացել մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան։ 1976 թվականին ստցել է փիլիսոփայության դոկտորի աստիճան ֆիզիկայի բնագավառում Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ Որոշ ժամանակ աշխատել է Բելլի լաբորատորիաներում։ 1987 թվականին դարձել է Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, ղեկավարել է համալսարանի ֆիզիկայի ամբիոնը 1990-1993 և 1999-2001 թվականներին։ 2004 թվականի օգոստոսին նշանակվել է Լորենս Բերքլիի ազգային լաբորատորիայի տնօրեն։
2009 թվականին նշանակվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի վարչակարգում։ Դարձել է երկրորդ ծագումնաբանությամբ չինացին, որը զբաղեցրել է ԱՄՆ նախարարի պաշտոն (Էլեյն Լան Չաոից հետո)։ Չուն չցանկացավ մնալ նախագահի երկրորդ ժամանակաշրջանի ընթացքում զբաղեցրած պաշտոնին, և հրաժարական տվեց 2013 թվականի ապրիլի 22-ին։
2019 թվականի համար ընտրվել է Ամերիկյան գիտության աջակցության միության նախագահ[27].
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[29][30][31]։
Մրցանակներ
խմբագրելՄյուս մրցանակների հետ միասին ստացել է՝
- Հերբերտ Պ. Բրոյդայի մրցանակ (1987)
- Ռիխտմայերի հիշատակի մրցանակ (1990)
- Թագավոր Ֆայսալի միջազգային մրցանակ (1993)
- Լազերային ֆիզիկայի Արտուր Շավլովի մրցանակ (1994)
- Գումբոլդտի մրցանակ (1995)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1997)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Davos 2015 Participant List
- ↑ 5,0 5,1 Notable Names Database — 2002.
- ↑ https://www.vaticannews.va/en/pope/news/2018-10/pope-francis-appointment-academy-sciences-steven-chu-nobel.html
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ The Nobel Prize in Physics 1997 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.pi.uni-bonn.de/en/events/wolfgang-paul-lecture/homepage
- ↑ https://royalsociety.org/people/steven-chu-11224/
- ↑ https://web.archive.org/web/20140502004332/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2014/
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ APS Fellow Archive — APS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/broida.cfm
- ↑ Arthur L. Schawlow Prize in Laser Science — APS.
- ↑ https://www.humboldt-foundation.de/web/1047202.html
- ↑ https://www.osa.org/en-us/history/biographies/steven-chu/
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ 54th Congregation (1998), Professor Steven CHUDoctor of Science — CUHK.
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://www.osa.org/en-us/awards_and_grants/awards/award_description/meggersaward/
- ↑ Celebs Converge At Yale’s Graduation Ceremony (PHOTOS) // HuffPost — NYC: 2011.
- ↑ Citations for Recipients of Honorary Degrees at Yale University 2010 // Yale Daily Bulletin — Yale University, 2010.
- ↑ Նոբելյան կոմիտեի կայքում 1997 թվականի ֆիզիկայի բնագավառում մրցանակի մասին տեղեկություն (անգլ.)
- ↑ 27,0 27,1 Nobelist Steven Chu is AAAS’s new president-elect | News | Chemistry World>
- ↑ В НАН Беларуси состоялись выборы иностранных членов Национальной академии наук Беларуси
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ
խմբագրել- Սթիվեն Չուի ինքնակենսագրությունը Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
- Սթիվեն Չուի Նոբելյան դասախոսությունը(անգլ.)
- Ս. Չու։ «Չեզոք մասնիկների կառավարում»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 169, թողարկում 3, մարտ 1999
- Սթիվեն Չուի էջը Սթենֆորդի համալսարանի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Չու» հոդվածին։ |