«Հեմինգուեյ և Գելլհորն» (անգլ.՝ Hemingway & Gellhorn), 2012 թվականի ամերիկյան հեռուստատեսային ֆիլմ՝ նկարահանված HBO ընկերության կողմից։ Կինոնկարը պատմում է Մարթա Գելլհորնի ու նրա ամուսնու՝ հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հարաբերությունների մասին։ Ֆիլմի ռեժիսորը Ֆիլիպ Կաուֆմանն է[2]։

Հեմինգուեյ և Գելլհորն
անգլ.՝ Hemingway & Gellhorn
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
ԹեմաԻսպանիայի քաղաքացիական պատերազմ
Թվականդեկտեմբերի 21, 2012[1] և 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖիլիպ Քաուֆման
ՊրոդյուսերԲարբարա Թերներ
Սցենարի հեղինակՋերրի Շտալ և Բարբարա Թերներ
ԴերակատարներՆիկոլ Քիդման, Քլայվ Օուեն, Դևիդ Սթրեթհեյրն, Մոլի Փարքեր, Փարքեր Փոուզի, Ռոդրիգո Սանտորո, Մարկ Պելեգրինո, Փիթեր Քոյոթ, Լարս Ուլրիխ, Թոնի Շալուբ, Ռոբերտ Դյուվալ, Ջեֆրի Ջոնս, Սանտիագո Կաբրերա, Դայան Բեյքեր, Սթիվեն Ուիգ, Կիոն Յանգ, Ջոան Չեն, Սավերիո Գուերա, Ռեմի Օբերժոնուա, Էնթոնի Վոն, Մայքլ Փրիթչարդ, Քոնի Նելսեն, Էրիկ Շնայդեր, Բրուկ Ադամս, Ուիլյամ Հոլ և Իվոնե Կոլ
ՕպերատորՌոժե Ստոֆերս
ԵրաժշտությունԽավիեր Նավարետե
ՄոնտաժՎալտեր Մերչ
Պատմվածքի վայրԿուբա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունHBO
Տևողություն154 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նվիրված է ամերիկյան ամենահայտնի զույգերից մեկի հարաբերություններին։ Գործողություններն սկսվում են 1936 թվականին Ֆլորիդայի բարերից մեկում, որտեղ Հեմինգուեյն ու Գելլհորնը հանդիպել են առաջին անգամ։ Այդ ժամանակ Հեմինգուեյնն արդեն հայտնի գրող էր, իսկ Գելլհորնը՝ 20-րդ դարի լավագույն ռազմական թղթակիցներից մեկը։ Հինգ տարի տևած նրանց ամուսնությունն սկսվել է դեպի Իսպանիա կատարված ուղևորությունից, որտեղ մոլեգնում էր 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմը։ Գելլհորնը դարձել է Հեմինգուեյի առաջին կինը, որ դիմել է ամուսնալուծության համար, ինչպես նաև այն կինը, որին գրողը նվիրել է իր ամենահայտնի վեպերից մեկը՝ «Ում մահն է գուժում զանգը»[3]։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2011 թվականի մարտին Սան Ֆրանցիսկոյում[5], իսկ թողարկումը նախատեսվել է 2012 թվականի մայիսին[6]։

Համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում 2012 թվականի մայիսի 25-ին։ Երկուշաբթի օրը՝ 2012 թվականի մայիսի 28-ին, Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել ֆիլմի առաջին ցուցադրությունը HBO կաբելային հեռուստաալիքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. HBO Orders Hemingway Film with Nicole Kidman and Clive Owen(չաշխատող հղում) 16 June 2010. Seattle Post Intelligencer
  3. «A Spanish romance». The Olive Press. 2010 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  4. Duvall heads into HBO's 'Hemingway' Variety. 14 March 2011
  5. Filming Begins in San Francisco on HBO Films' "Hemingway & Gellhorn," Starring Clive Owen and Nicole Kidman The Futon Critic. 10 March 2010
  6. HBO/Cinemax 2011/2012 Programming Overview The Futon Critic. 28 July 2011