«Կիևի պատկերասրահ» ազգային թանգարան (ուկրաիներեն՝ Національний музей «Київська картинна галерея»), գեղարվեստի թանգարան Կիևում՝ Տերեշչենկովսկայա փողոց, 9 հասցեում։ Մինչև 2017 թվականի մարտը թանգարանը կոչվել է Կիևի ռուսական արվեստի թանգարան[2]։

Կիևի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և պատկերասրահ
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
ՎայրԿիև
Հասցեвулиця Терещенківська, 9Tereshchenkivska Street? (9)
Հիմնադրվել է1917[1]
ՏնօրենՅուրի Վակուլենկո
Կայքkmrm.com.ua(ռուս.), kmrm.com.ua/ukr.html(ուկր.) և kmrm.com.ua/eng.html(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռուսական արվեստի պատկերասրահը հիմնադրվել է 1922 թվականին ազգայնացված մասնավոր հավաքածուների հիման վրա, որի համար հիմք է հանդիսացել Տերեշչենկո ընտանիքի հավաքածուն։ 1934 թվականին պատկերասրահը ստացել է թանգարանի կարգավիճակ։

Թանգարանում գործում են հին ռուսական, 18-19-րդ դարերի և խորհրդային արվեստի բաժիններ, որտեղ ներկայացված են գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, գեղարվեստական արհեստներ։ Գործում են ավելի քան 30 սրահներ, հավաքածուն ներկայացնում է ավելի քան 12 հազար արվեստի գործեր։

Արվեստի ամենահին գործերից են նախամոնղոլական շրջանի «Բորիս և Գլեբ» սրբապատկերը, հուշարձան, որը ստեղծվել է Նովգորոդում, 12-րդ դարի վերջին - 13-րդ դարի առաջին կեսին[3]։ Նախախորհրդային դարաշրջանի ռուսական արվեստի գործերից ներկայացված են Դմիտրի Լևիցկու, Վասիլի Տրոպինինի, Վալենտին Սերովի, Վասիլի Պերովի, Վլադիմիր Մակովսկու, Վիկտոր Վասնեցովի, Իլյա Ռեպինի, Մարկ Անտոկոլսկու, Վասիլի Վերեշչագինի, Միխայիլ Վրուբելի, Նիկոլայ Գեի , Իվան Շիշկինի, Արխիպ Կուինջիի, Նիկոլայ Յարոշենկոյի («Ուսանողուհին») կտավները։

Խորհրդային արվեստը ներկայացված է նկարիչներ Բորիս Իոգանսոնի, Սերգեյ Գերասիմովի, Բորիս Ռյաուզովի, Սեմյոն Չույկովի, Դուրդի Բայրամովի, քանդակագործներ Իվան Շադրի, Սերգեյ Կոլցովի գործերով։

Թանգարանի շինությունը մինչև 1880 թվականը եղել է դաստակերտ՝ մեկ հարկանի տնով։ 1882 թվականին Վիկտոր Շրյոթերի նախագծով ճարտարապետ Վլադիմի Նիկոլաևը կառուցել է երկրորդ հարկը և ընդլայնել կալվածքը դեպի խորքը։ Ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է ճարտարապետ Ֆ. Մելցերը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Киевский национальный музей русского искусства в Киеве
  2. «В Киеве переименовали Музей русского искусства». «Русская весна» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  3. Членова Л. Г. Древнерусская икона XIII в. "Борис и Глеб" из Киевского музея русского искусства(ռուս.) // Восточноевропейский археологический журнал : научный журнал. — К.: Институт памятникоохранных исследований при участии Института археологии НАН Украины, 2002. — № 3(16).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիևի պատկերասրահ» հոդվածին։