Կարրարա ակադեմիա (իտալ.՝ Accademia Carrara), արվեստի պատկերասրահ և ակադեմիա Իտալիայի Բերգամո քաղաքում։

Կարրարա ակադեմիա
Տեսակարվեստի պատկերասրահ, պինակոտեկ, թանգարան, պատկերասրահ և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԲերգամո[1][2][3]
Կազմված էAccademia Carrara exhibition room?
ՀասցեPiazza Giacomo Carrara, 82/d - 24121 - Bergamo (BG)[1], Piazza G. Carrara, 82a[2] և Piazza Giacomo Carrara 82, 24121 Bergamo[3][4]24121[1][3]
Հիմնադրվել է1793
ՀիմնադիրGiacomo Carrara?
Մակերես1880 քառակուսի մետր
Այցելուներ19 157 մարդ (2020)[3], 120 000 մարդ (2018)[5], 32 623 մարդ (2021)[6] և 37 426 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս600 արխիվային միավոր[5]
Կայքlacarrara.it
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Պատկերասրահի հիմնումը վերագրվում է մեկենաս և կոլեկցիոներ կոմս Ջակոմո Կարրարային, որը 18-րդ դարի վերջին հարուստ ժառանգություն է թողել Բերգամո քաղաքին։ Կոմսի մահից հետո, 1796 թվականից մինչև 1958 թվականը` Բերգամո քաղաքի կոմունայի` ղեկավարումը վերցնելը, նրա ունեցվածքը տնօրինել են նշանակված կոմիսարներ։ 1810 թվականին ըստ ճարտարապետ Սիմոն Էլիայի նախագծի կլասիցիզմի ոճով նոր շինություն է կառուցվել։

 
«Սուրբ Սեբաստիան» Ռաֆայել, 1501/1502

Կոմս Ջակոմո Կարրարայի հավաքածուն, որում հաշվվում էր մոտ մեկուկես հազար աշխատանք, մասամբ վաճառվել է, սակայն շարունակել է ինտենսիվորեն համալրվել, հիմնականում` նվիրատուների հաշվին. 1866 թվականին կտավներ են ստացվել` ըստ կոմս Գուլելիմո Լոկիսի կտակի, 19-րդ դարի վերջին` սենատոր Ջովաննի Մորելլիի կողմից և 1998 թվականին՝ արվեստաբան Ֆեդերիկո Ձերիի կողմից։ Պատկերասրահի հավաքածուն համալրվել է մոտ 200 այլ նվիրատվություններով։

Այժմ հավաքածուի մեջ հաշվվում է 1800 կտավ, որոնց մեջ են այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ջորջիո Սկյավոնեն, Պիզանելլոն, Բոտիչելլին, Անդրեա Մանտենյան, Ռաֆայել Սանտին, Մորոնին, Բասկենիսը, Գալգարիոն, Ջովաննի Բատիստա Տիեպոլոն, Ջովաննի Անտոնիո Կանալետտոն և Ջովաննի Կարնովալլին։

Գեղանկարչությունից բացի թանգարանում առկա են նաև նկարներ ու փորագրություններ, քանդակներ, ճենապակի, կահույք և մեդալների հավաքածու։

1973 թվականին պատկերասրահի առաջին հանրային բացման ժամանակ կոմս Կարրարան ցանկություն է հայտնել պատկերասրահին կից հիմնել նկարչության ու գեղանկարչության դասընթացներ։ Դպրոցը, որը մինչև 1912 թվականը գտնվում էր պատկերասրահի հետ նույն շենքում, այժմ տեղակայված է հարևանությամբ գտնվող շինության մեջ։ 1908 թվականին այն դարձել է պաշտոնապես ճանաչված Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Accademia di Belle Arti):

1991 թվականին ակադեմիային է միացել ժամանակակից արվեստի Galleria d’Arte Moderna e Contemporanea (GAMEC) պատկերասրահը, որը տեղակայված է եղել հենց պատկերասրահի նեոկլասիկ ոճով կառուցված շինության դիմաց։ Պատկերասրահն այս պահին ունի 10 ցուցասրահ, որոնք տեղակայված են երեք հարկերում։ 1999 թվականի հունիսից, որպես Raccolta Gianfranco e Luigia Spajani վերակազմավորվելուց հետո, այստեղ պահվում են 20-րդ դարի իտալացի և օտարերկրացի այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ումբերտո Բոչոնին, Ջորջո Մորանդին, Մասիմո Կամպիլյին, Կազորատին, Սավինյոն, Ջորջո դե Կիրիկոն, Վասիլի Կանդինսկին, Սազերլանդը և Ջակոմո Մանցուն։

2008 թվականից Կարրարա ակադեմիան լայնորեն վերակառուցվել է։ Անհրաժեշտ վերակառուցումից հետո Պատկերասրահը վերաբացվել է 2015 թվականի ապրիլի 23-ին։ Այժմ այն ժամանակակից թանգարան է, որտեղ առկա են հանրությանն սպասարկելու անհրաժեշտ բոլոր պայմանները։ Սկսած 2016 թվականից` թանգարանը ղեկավարվում է Կարրարա ակադեմիայի հիմնադրամի կողմից։

Տնօրեններ

խմբագրել

Ակադեմիայի տնօրեններն են եղել Ջուզեպպե Դիոտտին, Էնրիկո Սկուրին, Չեզարե Տալլոնեն, Պոնցիանո Լովերինին, Լուիջի Բրինյոլին, Աքիլե Ֆունին, Տրենտո Լոնգարետտին, Պիեռլուիջի դե Վեկկին, Մարիո Կրեշին և Մարիա Գրացիա Ռեկանատին[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  7. «Accademia Carrara di Belle Arti». Accademia Carrara di Belle Arti. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարրարա ակադեմիա» հոդվածին։