Կարպիս Քորթյան
Կարպիս Քորթյան (փետրվարի 15, 1938[1], Անթաքիա, Հաթայի մարզ, Թուրքիա - օգոստոսի 22, 2009, Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), փիլիսոփա և քաղաքական տեսաբան էր[2]։
Կարպիս Քորթյան ֆր.՝ Garbis Kortian | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1938[1] |
Ծննդավայր | Անթաքիա, Հաթայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 22, 2009 (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | փիլիսոփա և դասախոս |
Կենսագրություն
խմբագրելՔորթյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 15-ին Սիրիայի Քեսաբ քաղաքում հայկական ընտանիքում[3]։ 1996 թվականին Վիեննայի համալսարանում հրաշալի ատենախոսություն կազմելու շնորհիվ ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում, ատենախոսությունը նվիրված էր Վիլհելմ Հումբոլդտին[2]։ 1968 թվականից մինչև 1995 թվականը դասավանդել է Մոնրեալի համալսարանում, ժամանակ առ ժամանակ՝ Բերքլիի, ՄաքԳիլի, Լավալի համալսարաններում, Օքսֆորդի Բալիոլ քոլեջում և Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում[4]։ Եղել է Կանադայի Տորոնտո քաղաքի Զորյան ինստիուտի հիմնադիրներից մեկը։ Մահացել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[5]։ Նա կարողանում էր խոսել հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։ Քորթյանի փիլիսոփայական աշխատանքները հիմնականում գրվել են ֆրանսերեն և գերմաներեն[2]։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա[4]։
Կարպիսի վրա խորը ազդեցություն է ունեցել Մաքս Վեբերը[2]։ Ճանաչված է դարձել 1979 թվականին, երբ գրեում էր «Մետակրիտիկա» գիրքը, որը հրատարակվել է ֆրանսերեն և անգլերեն։ Այն լույս է տեսել 1980 թվականին Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունում[6]։ Գիրքը բովանդակությամբ բացատրական է և ապացուցում է, որ Յուրգեն Հաբերմասի մետաէպիստեմոլոգիան առաջացել է գերմանական իդեալիզմում, հատկապես Կանտի հեգելյան և Մարքսի կողմից Հեգելի քննադատություններից։ Քորթյանը ցանկանում էր գիրքը ներկայացնել որպես պոզիտիվիզմի հակապատկեր։ Գիրքը Հաբերմասի տեսության ստեղծման մասին է, մշակվել է 1968 թվականին Համբերմասի «Գիտելիք և մարդկային շահեր» գրքում[7][8]։ Բարձր գնահատականի է արժանացել Ջիլիան Ռոզի կողմից[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Descombes, Vincent (2010). «Garbis Kortian (1939-2009)». Po&sie (ֆրանսերեն). 131–132 (1–2): 13–17.
- ↑ «Disparitions» (PDF). Bulletin de l'ACAM (ֆրանսերեն). Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France). էջ 2.
{{cite web}}
: Unknown parameter|archiաve-url=
ignored (օգնություն) - ↑ 4,0 4,1 Piché, Claude (2009 թ․ հոկտեմբերի 15). «Garbis Kortian». aprum.umontreal.ca (ֆրանսերեն). Association des Professeures et Professeurs Retraités de l'Université de Montréal. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Obituary: Garbis Kortian». Armenian Weekly. 2009 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Kortian, Garbis (1980). Metacritique: The Philosophical Argument of Jurgen Habermas. Cambridge University Press. ISBN 978-0-521-29618-2.
- ↑ Rapaczynski, Andrzej (1983). «Reviewed Works: Metacritique: The Philosophical Argument of Jürgen Habermas. by Garbis Kortian; The Idea of a Critical Theory: Habermas and the Frankfurt School by Raymond Geuss; Introduction to Critical Theory: Horkheimer to Habermas by David Held». Ethics. 93 (4): 811–812. doi:10.1086/292502. JSTOR 2380692.
- ↑ Furno, Mary Ann (1981). «Reviewed Work: Metacritique: The Philosophical Argument of Jürgen Habermas by G. Kortian, J. Raffan». The Review of Metaphysics. 35 (2): 394–395. JSTOR 20127674.
- ↑ Latz, Andrew Brower (2018). The Social Philosophy of Gillian Rose. Cascade Books. էջ 40. ISBN 9781498243896.