Անթաքիա

քաղաք Թուրքիայում

Անթաքիա (թուրքերեն՝ Antakya), անվանվել է ի պատիվ Անտիոքոս I Սոտերի, Անտիոքիա Դաֆնեի վրա, Անտիոքիա Օրոնտեի վրա (լատին․՝ Antiochia), քաղաք և շրջան Թուրքիայի հարավային մասում։ Անթաքիան Հաթայի մարզկետրոնն է։ 2000 թ-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 145000 մարդ։ Քաղաքը գտնվում է Էլ Ասի գետի վրա՝ Միջերկրական ծովից 25 կմ հեռավորության վրա։

Բնակավայր
Անթաքիա
թուրքերեն՝ Antakya
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ67±1 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն377 793 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ326
Փոստային դասիչ31000
Ավտոմոբիլային կոդ31
Պաշտոնական կայքantakya.bel.tr(թուրքերեն)
Անթաքիա (Թուրքիա)##
Անթաքիա (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Հնում Անթաքիան, հին անվանումը՝ Անտիոք, կարևոր քաղաքական և մշակութային կենտրոն էր։ Անտիոքը եղել է Սելևկյան կայսրության մայրաքաղաքը։ 1098-1268 թվականներին Անտիոքը եղել է Անտիոքի դքսության մայրաքաղաքը, որը հիմնադրել էին խաչակիրները։ Նրա անկումից հետո, 1516 թվականին քաղաքը գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1918 թվականին մտել է ֆրանսիական գաղութ Սիրիայի կազմի մեջ, սակայն 1938 թվականին անցել է Թուրքիային։

Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցին գործում է մինչ օրս, բայց կաթողիկոսական աթոռը միջին դարերում տեղափոխվել է Դամասկոս, որտեղ գտնվում է նաև պատրիարքի նստավայրը։

Անթաքիայի հնէաբանական թանգարանի հավաքածուն իր ունեցած խճանկարների քանակով 2-րդն է ամբողջ աշխարհում։

2023 թվականի փետրվարի 6-ին քաղաքը մեծապես տուժել է երկու հզոր երկրաշարժերից, որոնց էպիկենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Որոշ պատմական վայրեր, այդ թվում՝ Սուրբ Պողոս եկեղեցին, ավերվել են[1]։ Փետրվարի 20-ին երկու նոր երկրաշարժերի հետևանքով բազմաթիվ շինություններից բացի ավերվել են եկեղեցիներ, Անթաքիայի սինագոգը, Հաբիբ-ի Նաջջար մզկիթը, որը Թուրքիայի տարածքում ամենահին մզկիթներից է[2]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 1935 թվականին ըստ ֆրանսիական մարդահամարի[3][4]
Ազգային կազմ Քանակ
Թուրքեր 19,720 (58%)[4]
Ալավիներ 8,670 (25,5%)[4]
Քրիստոնյա արաբներ
Այլ
Ամբողջը 34,000 (100%)[4]

Համայնապատկեր խմբագրել

Անթաքիայի համայնպատկերը


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Borges, Anelise (2023 թ․ փետրվարի 10). «'Antakya is finished': Thousands left homeless in ruined city». euronews (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  2. The devastating aftermath of the Turkey-Syria earthquakes | DW News, Վերցված է 2023-02-21-ին
  3. Dumper, Michael (2007). Cities of the Middle East and North Africa: A Historical Encyclopedia. ABC-CLIO. էջ 40. ISBN 9781576079195.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Go, Julian (2013). Decentering Social Theory. Emerald Group Publishing. էջ 31. ISBN 9781781907276.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթաքիա» հոդվածին։