Կարլի Էլիզաբեթ Քլոս (անգլ.՝ Karlie Kloss, օգոստոսի 3, 1992(1992-08-03)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի մոդել[9]։ Vogue Paris ամսագիրը նրան կցագրել է 2000-ականների թոփ 30 մոդելների շարքին[10]։ Նա 2013-ից 2015 թվականը եղել է Victoria's Secret-ի Հրեշտակ[11][12]։

Կարլի Քլոս
Ծնվել էօգոստոսի 3, 1992(1992-08-03)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[3][4]
ԿրթությունWebster Groves High School? և Gallatin School of Individualized Study?
Մասնագիտությունինֆլյուենսեր, Սուպերմոդել, ֆոտոմոդել, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, ձեռնարկատեր, բարեգործ և համացանցի մշակող
ԱշխատավայրԷստե Լաուդեր[5], Victoria's Secret, Քելվին Քլայն[6], Marc Jacobs?[7] և Zac Posen?
ԱմուսինJoshua Kushner?[8]
Կայքkarliekloss.com
 Karlie Kloss Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Քլոսը ծնվել է Չիկագոյում (Իլինոյս), բայց երկու տարեկան հասակում տեղափոխվել են Սուրբ Լուիս 1994 թվականին[13][14]։ Նրա ընտանիքը ունի դանիական արմատներ[14]։ Ընտանիքում չորս երեխա են՝ Կիմբերլին ու Կարիանը, ովքեր զույգեր են և Կրիստինը[14]։ Քլոսը պարապել է բալետ, որը ինչպես ինքն է նշում, ուսուցանել է նրան, թե ինչպես հանդես գալ մոդելային աշխարհում և քայլել անցուղիներով[15]։

Գործունեություն խմբագրել

2006–10 թվականներ. Մոդելային գործունեության սկիզբ խմբագրել

 

2006 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նա նկարահանվեց Scene Magazine ամսագրի համար Չիկագոյում, որը վերնագրվեց «Գրեթե հայտնի»[16][16]։ Factor Women մոդելային գործակալությունը այդ ամսագրի նկարները ուղարկեց իրենց մյուս գործակալությանը Նյու Յորքում, որի արդյունքում էլ Քլոսը շուտով մեկնեց Նյու Յորրք։ Բայց 2008 թվականի հունվարին նա լքեց Factor Women-ը և պայմանագիր կնքեց NEXT Model Management գործակալության հետ։ Արդյունքում նա 31 անգամ քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթների ընթացքում։ Նյու Յորքից հետո նա գնաց Միլան և մասնակցեց այնտեղի 20 նորաձևության ցուցադրություններին, ապա Փարիզ՝ 13 ցուցադրության՝ գարուն 2008 հավաքածուի ժամանակ և նույն սեզոնի ընթացքում մասնակցեց շուրջ 64 շոուների։ Շուտով Քլոսի նախկին գործակալությունը՝ Factor Women–ը, դատական հայց ներկայացրեց NEXT Model Management–ին իրենց նորաստեղծ աստղին «գողանալու» համար[17]։ Նրանք համարում էին, որ ի վիճակի էին Քլոսին ապահովել լավ կարիերայով և այդ պատճառով հրավիրեցին նրան շատ աշխատանքների համար[17]։ Ի վերջո դատական հայցը դուրս եկավ դատարանից[18]։

Եվս չորսը տարի անցկացնելով NEXT Model Management–ի հետ, նա կրկին փոխեց իր գործակալությունը, բայց այս անգամ գնալով IMG Models։ «Կարլին ունի հսկայական հետևորդներ և մենք ուրախ ենք նրան օգնել էլ ավելի ընդլայնել իր հնարավորությունները», ասել է IMG Models–ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Իվան Բարթը[19]։

Քլոսն իրեն պիտակավորել է իր հայտնի քայլվածքը որպես «մռայլ քայլվածք»։ Մոլի Սիմսը, ում Քլոսը համարում էր իրեն ուսուցիչ, ասել է, որ ժամանակի ընթացում նրա քայլվաածքը կգեղեցկանա նրա դասական տեսքի շնորհիվ[15]։

Նա գովազդել է հետևյալ դիզայներների և բրենդների ապրանքանիշները՝ Ռեբեկա Թեյլոր, Ջին Պաուլ Գոտյե, Դոնա Կարան, Nina Ricci, Chloé, Lacoste, Sportmax, Ալեքսանդր ՄկՔուին, Yves Saint Laurent, Elie Saab, Dolce & Gabbana, Gap, Bally Shoe, Bergdorf Goodman, Pringle of Scotland, Dior, Hermes, Oscar de la Renta, Sonia Rykiel, Aquascutum, Topshop, Eryn Brinie, Uniqlo, Omnia Jade, Lord & Taylor, Barneys New York, American Eagle, and Victoria's Secret PINK. Քլոսը հայտնվել է Մարկ Ջակոբսի «Lola» օծանելիքի պիտակին։ Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում և Փարիզում նա քայլել է այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Շիթազի Չեն, Քելվին Քլայն, Կառլ Լագերֆելդ, Մարկ Ջակոբս, Զակ Փոուզեն, Givenchy, Gucci, Valentino, Louis Vuitton և Վերսաչե և այնլ։ Հայտնվել է մի շարք օտարերկրյա ամսագրում, օրինակ՝ ամերիկյան և կորեական W, ֆրանսիական և ճապոնական Numéro, ամերկյան, ավստրալիական, իտալական, ֆրանսիական, բրիտանական, կորեական, գերմանական, ճապոնական, չինական, թուրքական, պորտուգալական և լատինական ամերիկյան Vogue և այլն։

2011–ներկա․ Ճանաչում և հաջողություն խմբագրել

 

Քլոսի քայլվածքը, որը շատ յուրահատուկ է, համարում են շատ հզոր[20]։ 2011 թվականի փետրվարին սուպերմոդել Թայրա Բենքսը նշել է, որ Քլոսը նրա ամենասիրելի մեդելներից մեկն է՝ իր յուրօրինակ և առանձնահատուկ քայլվածքի համար[21]։

LIFE ամսագիրը նկարահանել է Քլոսին ֆոտոպատմության տեսքով, որը հրապարակվեց 2011 թվականի սեպտեմբերի Նյու Յորքի նորաձրության շաբաթվա ժամանակ[22][23]։ Ֆոտոպատմությունը նկարահանվել է սույն թվականի օգոստոսին և այնտեղ պատկերված է Քլոսը Փարիզում, Նյու Յորքում և Սուրբ Լուիսում եղավ շոուների ժամանակ[22][24]։ Նույն թվականին՝ 2011, նա ստեղծեց իր դեբյուտը Victoria's Secret–ի նորաձևության շոուի հետ[25]։

2012 թվականին նա հայտնվեց British Vogue, Japanese Vogue, Harper's Bazaar Russia, և Numéro ամսագրերի սեպտեմբերյան համարների շապիկներին[26][27][28][29][30] She appeared in the campaign ads of Juicy Couture, Stefanel, Elie Saab, and Jean Paul Gaultier.[31][32][33][34][35]։ Սույն տարում նա կրկին մասնակցեց Victoria's Secret–ի նորաձևության շոուին։ Բայց մինչև շոուն նա կտրեց իր երկար մազերը, որը կոչվեց «Karlie Cut»։

2013 թվականին նա դարձավ և շարունակեց մնալ Victoria's Secret–ի հրեշտակ մինչ 2015 թվականը։

2015 թվականին Քլոսը և իր լավագույն ընկերուհի Թեյլոր Սվիֆթը[36] հայտնվեցին American Vogue ամսագրի շապիկին։ Ինչպես նաև նա խաղացել է «Knockout»–ի դերը[37] Սվիֆթի «Bad Blood» տեսահոլովակում[38]։

Անձնական կյանք խմբագրել

Նրա հոբիներն են բալետը, թխվածքներ պատրաստելը և հեծանիվ վարելը[39]։

2012 թվականին Քլոսը սկսեց հանդիպել Ջարեդ Քուշների (Դոնալդ Թրամփի փեսայի) եղբոր՝ ձեռնարկատեր և ներդրող Ջոշուա Քուշների հետ[40][41]։ 2018 թվականի հունիսին Քլոսը հայտարարել է նշանադրվելու մասին[42], և դրանից մեկ ամիս առաջ ընդունել է հուդայականություն (Քուշների կրոնը)[43][44][45]։ Նրանք ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերի 18-ին[46]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 https://www.wikidata.org/wiki/Q292749
  3. https://www.vogue.co.uk/article/karlie-kloss-on-modelling-faith-philanthropy-business
  4. https://www.vanityfair.com/style/2018/07/karlie-kloss-and-josh-kushners-wedding-will-have-an-unbelievable-guest-list
  5. http://wwd.com/beauty-industry-news/beauty-features/karlie-kloss-named-estee-lauder-global-ambassador-1202655224/
  6. https://www.karliekloss.com/about
  7. https://www.youtube.com/channel/UCH5Qu8Sd-m-7Zk4xc_J5VzA
  8. https://www.businessinsider.nl/karlie-kloss-joshua-kushner-trump-politics-2018-3?international=true&r=US
  9. «Biography». models.com. 2012 թ․ նոյեմբեր. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Les 30 mannequins des années 2000». Vogue Paris (French). Condé Nast Publications. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Supermodel: Karlie Kloss». vsallaccess.victoriassecret.com. Victoria's Secret. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  12. Business Insider
  13. Gerber Chapel. «Florence A. Fares». memorialsolutions.com. Memorial Solutions. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  14. 14,0 14,1 14,2 Blasberg, Derek (2013 թ․ փետրվարի 16). «The Klosses». Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  15. 15,0 15,1 Garvey, Marianne (2011 թ․ հուլիսի 12). «Five Things to Know About Joe Jonas' New Cuddle Partner Karlie Kloss». E! Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  16. 16,0 16,1 Scene Magazine, June 2006
  17. 17,0 17,1 «Model shop loses star, sues». New York Post. News Corporation. 2008 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  18. Vogue.co.uk
  19. Kruspe, Dana (2012 թ․ սեպտեմբերի 5). «Karlie Kloss Signs with IMG S[plits with Next and Mother Model Management». Fashionista.com.
  20. Kaufman, Sarah (2011 թ․ փետրվարի 15). «At 18, model Karlie Kloss conquers the runways at New York's Fashion Week». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  21. Banks, Tyra (2011 թ․ փետրվար). «Tyra Banks». Twitter. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  22. 22,0 22,1 «Karlie Kloss: A Photo Essay for Life Magazine». stylecaster.com. Stylecaster Media Group. 2011 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  23. Krupnick, Ellie (2011 թ․ նոյեմբերի 14). «Karlie Kloss Covers Special Edition Of LIFE (PHOTOS)». huffingtonpost.com. The Huffington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  24. «Model Portrait: Karlie Kloss». wmagazine.com. W Magazine. 2011 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  25. Chernikoff, Leah (2011 թ․ նոյեմբերի 10). «The Top 10 Moments from the 2011 Victoria's Secret Fashion Show: From Jay-Z's Surprise Performance to Karlie Kloss' Debut». www.fashionista.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  26. Vogue.co.uk
  27. Racked.com
  28. «Harper's Bazaar Russia September 2012 Cover». Models.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  29. Robson, Sarah (2012 թ․ օգոստոսի 27). «Karlie Kloss for Harper's Bazaar Russia September 2012 is Play». trendhunter.com. Trend Hunter. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  30. Models.com
  31. «Victoria's Secret News». The Daily Telegraph. London. 2012 թ․ օգոստոսի 20.
  32. Fashiongonerogue.com
  33. «Karlie Kloss for Stefanel». The Irish Times. 2012 թ․ օգոստոսի 7.
  34. New York Magazine
  35. New York Magazine
  36. «Vogue.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  37. «Meet the A-List Cast Starring in Taylor Swift's New Music Video». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  38. «Taylor Swift Debuts Futuristic Neo Noir Bad Blood Video». Rolling Stone. 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  39. «Model Profile». New York Magazine. 2012 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  40. Park, Andrea (2 апреля 2018). «Karlie Kloss Explains Why She Keeps Her Relationship With Joshua Kushner So Private». W (անգլերեն).
  41. Jeffs, Lotte (18 февраля 2016). «Knowledge Is Power». Elle (անգլերեն).
  42. Kloss, Karlie (24 июля 2018). «Karlie Kloss в Instagram: «I love you more than I have words to express. Josh, you're my best friend and my soulmate. I can't wait for forever together. Yes a million times over 💍»». Instagram (անգլերեն).
  43. Kratofil, Colleen (2018 թ․ հուլիսի 24). «Karlie Kloss Is Engaged to Joshua Kushner: 'Their Hearts Are Full'». People (ամերիկյան անգլերեն).
  44. Doherty, Rosa (2018 թ․ հուլիսի 25). «Supermodel Karlie Kloss converts to Judaism». The Jewish Chronicle (ամերիկյան անգլերեն).
  45. Harwood, Erika (2018 թ․ հուլիսի 24). «Karlie Kloss and Josh Kushner's Wedding Will Have an Unbelievable Guest List». Vanity Fair (ամերիկյան անգլերեն).
  46. Kimble, Lindsay; Kratofil, Colleen (2018 թ․ հոկտեմբերի 18). «Karlie Kloss Is Married! Supermodel Weds Joshua Kushner in Custom Dior Gown». People (ամերիկյան անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլի Քլոս» հոդվածին։