Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քելվին Քլայն (այլ կիրառումներ)

Քալվին Ռիչարդ Քլայն (նոյեմբերի 19, 1942(1942-11-19)[4][5][6][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դիզայներ, ով Calvin Klein բրենդի հիմնադիրն է։ Բացի հագուստից, Քլայնը իր անունն է տվել նաև օծանելիքներին, ժամացույցներին և ակնեղենին։

Քելվին Քլայն
անգլ.՝ Calvin Klein
Դիմանկար
Քելվին Քլայնը 2011 թվականին
Ծնվել էնոյեմբերի 19, 1942
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Տեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ[1][2], Արվեստի և դիզայնի ավագ դպրոց և IESE բիզնես-դպրոց
Մասնագիտությունդիզայներ
Ամուսին

Ջեյն Սենթր (1965–1974)

Քելլի Ռեկտոր (1986–2006)
ԾնողներՖլոր Սթերն Քլայն Լեո Քլայն
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄարսի Քլայն
Կայքck.com
 Calvin Klein (designer) Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Քլայնը ծնվել է Բրոնքս շրջանում (Նյու Յորք)՝ հրեաների ընտանիքում[7]։ Նրա հայրը հունգարացի էմիգրանտ է, իսկ մայրը ավստրիացի և ամերիկացի գաղթականների դուստր է[7]։ Քլայնը հաճախել է Արվեստի և դիզայնի ավագ դպրոցը և ստացել բարձրագույն ուսուցում, սակայն չի ավարտել այն։ Չնայած դրան, նա Fashion Institute of Technology համալսարանի կողմից 2003 թվականին ստացավ պատվավոր դոկտորի կոչում։ 1962 թվականին աշխատել է Դան Միլսթեյնի համար, ով վերարկուներ և կոստյումներ արտադրող էր և աշխատել նաև Նյու Յորքի այլ խանութներում։ Իսկ արդեն 1968 թվականին նա և իր մանկության ընկեր[8] Բերի Շվարթզը ստեղծեցին իրենց առաջին կաղմակերպությունը[8][9]։ Նա միանգամից հայտնի դարձավ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ՝ իր ստեղծած հագուստի «մաքուր» արտադրության համար։

Անձնական կյանք

խմբագրել

1964 թվականին նա ամուսնացավ տեքստիլ դիզայներ Ջեյն Սենթրի հետ[10]։ Համատեղ նրանք ունեցան աղջիկ՝ Մարսի Քլայնը[11], ով դարձավ հեռուստատեսային պրոդյուսեր և այժմ աշխատում է NBC–ի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում։ Սակայն նրանք 1974 թվականի բաժանվեցին[10]։ 1986–ի սեպտեմբերին Իտալիայում[10] գնումների նպատակով ճամփորդության մեկնման ժամանակ նա ամուսնացավ իր օգնականի՝ Քելլի Ռեկտորի հետ, ով հետագայում դարձավ լուսանկարիչ։ Զույգը ամուսնալուծվեց 2006 թվականի ապրիլին[9][12]։ 2003 թվականին Քլայնը Սաութհեմփթոնում օվկիանոսի դիմաց գնեց մասնավոր տարածք և այնտեղ պատրաստեց 75 միլիոն դոլար արժողությամբ ապակե և բետոնե առանձնատուն[9][13]։

Քլայնը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նվիրատու է սկսած 1980 թվականից, և նվիրաբերել է կուսակցության թեկնածուներին շուրջ 250,000 դոլար[14]։

Հայտնվել է նաև որոշ հեռուստաշոուներում, օրինակ՝ 30 Rock[15] և Seinfeld։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://timeline.fitnyc.edu/
  2. https://www.fitnyc.edu/academics/academic-divisions/art-and-design/fashion-design/beyond-graduation.php
  3. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  4. Internet Movie Database — 1990.
  5. Encyclopædia Britannica
  6. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 Marsh, Lisa The House of Klein: Fashion, Controversy, and a Business Obsession ISBN 9780471478959 | Publisher: Wiley \ Publication date: 5/4/2004
  8. 8,0 8,1 Chevalier, Michel (2012). Luxury Brand Management. Singapore: John Wiley & Sons. ISBN 978-1-118-17176-9.
  9. 9,0 9,1 9,2 «Calvin j». Citylife.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  10. 10,0 10,1 10,2 Gross, Michael. «The Latest Calvin». Originally New York magazine. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Calvin Klein». Vogue. 2008 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  12. «AT LAST, A BABY FOR KELLY AT 50». PageSix.com. The New York Post. 2007 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  13. Daily Mail: "Billionaire Lane: From fashion designers to real estate tycoons and Wall Street financiers. Meet those who live on the East Coast's most exclusive 5-mile stretch with a private beach and helipad" By CHARLENE ADAMS May 23, 2015
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  15. Odell, Amy (2009 թ․ հունվարի 23). «Victoria Beckham Now in Russian Vogue; Calvin Klein Spotted at 30 Rock». New York. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելվին Քլայն» հոդվածին։