Էստե Լաուդեր (անգլ.՝ Estée Lauder, ծննդյամբ՝ Ժոժեֆինա Էստեր Մանտցեր, անգլ.՝ Josephine Esther Mentzer, հուլիսի 1, 1906(1906-07-01)[1][2], Corona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 24, 2004(2004-04-24)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար կին, «Estée Lauder Companies» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի առաջին նախագահ։

Էստե Լաուդեր
անգլ.՝ Estée Lauder
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1906(1906-07-01)[1][2]
ԾննդավայրCorona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 24, 2004(2004-04-24)[1][2] (97 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանBeth-El Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNewtown High School?
Մասնագիտությունգործարար
ԱմուսինԺոզեֆ Լաուդեր
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ազատության նախագահական շքանշան
ԵրեխաներՌոնալդ Լաուդեր և Leonard Lauder?
Կայքesteelauder.com
 Estée Lauder Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1908 թվականի հունիսի 1-ին Նյու Յորքի Քուինս թաղամասում, ԱՄՆ ներգաղթած հրեաների ընտանիքում, եղել է 8 երեխաներից կրտսերը։ Երբ Էստեերը 6 տարեկան էր, նրանց տանը բնակություն է հաստատել նրա մորեղբայրը, որը մասնագիտությամբ մաշկաբան էր։ Մորեղբոր շնորհիվ Էստերը ստեղծեց 4 ֆորմուլա՝ մաշկի քսուկների համար, որոնք մինչ այդ ոչ մեկ չէր արտադրել։

Իր ապագա ամուսնուն՝ Ջոզեֆ Լաուդերին Էստերը հանդիպել է Վիսկոնսին քաղաքում հանգիստն անցկացնելու ժամանակ։ 1938 թվականի փետրվարի 3-ին ամուսինները Նյու Յորքում բացել են իրենց առաջին խանութը։ Նրանք վերակառուցել են նախկին ռեստորանի շենքը, որտեղ գիշերները պատրաստում էին քսուկներ, իսկ ցերեկները վաճառում դրանք։ Հենց այդ ընթացքում էլ դրվեց կոսմետիկայի և օծանելքի արտադրությամբ զբաղվով «Estée Lauder» ընկերության հիմքը։

1995 թվականին Էստե Լաուդերը թողել է իր աշխատանքը։

Մահացել է 2004 թվականի ապրիլի 24-ին՝ Մանհեթեն քաղաքի իր տանը։

Պարգևներ խմբագրել

Լաուդերը Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Ժերար Կաուսերից ստացել է Պատվավոր Լեգեոնի շքանշան[3], 1988 թվականին նրա անունն ընդգրկվել է «Junior Achievement» գործարարների փառքի սրահում։ 2004 թվականին արժանացել է ԱՄՆ Ազատության նախագահական մեդալի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. «Cosmetics queen Estée Lauder was born in Corona». QNS.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  4. «Estee Lauder». Entrepreneur Hall of Fame (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստե Լաուդեր» հոդվածին։