Ջարեդ Քուշներ

ամերիկացի գործարար

Ջարեդ Քուշներ (անգլ.՝ Jared Kushner, հունվարի 10, 1981(1981-01-10)[2][3], Լիվինգսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գործարար, զարգացման կազմակերպության և New York Observer շաբաթաթերթի սեփականատեր, հրեական ազդեցիկ «Հաբադ Լյուբավիչ» կազմակերպության անդամ։

Ջարեդ Քուշներ
անգլ.՝ Jared Corey Kushner
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի համալսարան, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց և Frisch School?
Մասնագիտություն՝ ֆինանսիստ, գործարար, հրատարակիչ, ներդրող, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, անվանի անձ և փաստաբան
Դավանանք Modern Orthodox Judaism?[1]
Ծննդյան օր հունվարի 10, 1981(1981-01-10)[2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Լիվինգսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Դինաստիա Kushner family?
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jared Corey Kushner
Հայր Charles Kushner?
Ամուսին Իվանկա Թրամփ
Զավակներ Արաբելա Ռոուզ Քուշներ, Ջոզեֆ Ֆրեդերիկ Քուշներ և Թեոդոր Ջեյմս Քուշներ
 
Պարգևներ
Ացտեկյան արծվի շքանշանի Մեծ խաչ

Զարգացման ամերիկացի մասնագետ Չարլզ Քուշների որդին է։ Զբաղվում է սեփական բիզնեսի զարգացմամբ։ Նրա կինը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն է՝ Իվանկա Թրամփը։

2017 թվականի հունվարի 20-ից զբաղեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնը[4]։ Փաստացիորեն, 2015 թվականից եղել է Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավարը, գլխավոր խորհրդականը և վստահված անձը[5]։

Կենսագրություն խմբագրել

Ջարեդ Քուշները ծնվել է 1981 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Լիվինգստոն քաղաքում։ Զարգացման մասնագետ Չարլզ Քուշների ավագ որդին է։ Ազգությամբ հրեա, մեծացել է ուղղափառ հրեաների ընտանիքում։ Հոր ծնողները՝ Իոսիֆ Քուշները (մինչ ամուսնությունը՝ Բերկովիչ) և Ռաիսա (Ռայա) Քուշները Բելառուսական ԽՍՀՆովոգրուդոկ քաղաքում վերապրել են Հոլոքոստը[5][6][7][8], 1945 թվականին ամուսնացել են Բուդապեշտում և 1949 թվականին արտագաղթել ԱՄՆ։

1999 թվականին ավարտել է հրեական մասնավոր Frisch School-ը, որը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բերգեն քաղաքում։ 2003 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, ստացել պետական կառավարման ոլորտի բակալավրի աստիճան։ 2007 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ ստանալով իրավունքի և գործարար կառավարման մագիստրոսի աստիճան։ Ամերիկացի լրագրող Դենիել Գոլդենը գրում է, որ Քուշների հայրը, որդու համալսարաններ ընդունվելուց առաջ, կատարել է մեծ նվիրատվություններ[9]։ Ուսնակ է եղել Մանհեթենի շրջանային դատախազ Ռոբերտ Մորգենթաուի գրասենյակում[10]։

Բիզնես խմբագրել

Լինելով Հարվարդի ուսանող, կատարել է սեփականության հետ կապված գործարքներ, ստանալով 20 միլիոն դոլարի եկամուտ[11]։ 2004 թվականին, մի շարք մեղադրանքների պատճառով (այդ թվում նաև հարկերից խուսափում), ձերբակալվել է նրա հայրը, այնուհետ դատապարտվել երկու տարի ազատազրկման[12]։

2006 թվականին 10 միլիոն դոլարով ձեռք է բերել New York Observer շաբաթաթերթը[13]։ Համաձայն Vanity Fair-ի, 2013-2016 թվականներին կայքի այցելությունը մեկ ամսվա ընթացքում 1,3 միլիոնից հասել է 6 միլիոնի։ Ընդորում, 6 միլիոնը ոչ թե այցելությունների, այլ անհատական այցելությունների թիվն է[14]։

2008 թվականին դարձել է «Kushner Properties» զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն։ Իրականացրել է օֆիսային և բնակելի շենքերի մի շարք խոշոր գործարքներ, այդ թվում նաև 1,8 միլիարդ դոլարով ձեռք է բերել 41 հարկանի օֆիսային շենք, որը գտնվում է Մանհեթենի Հինգերորդ պողոտայի 666 հասցեում[15]։

Քաղաքականություն խմբագրել

 
Քուշները (ձախից) Թրամփների ընտանիքի հետ, 2016 թվական։

Չնայած, որ նրա հայրը նախկինում եղել է դեմոկրատների հովանավորը, Քուշները, 2016 թվականի նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելուց հետո, Քուշներն ակտիվորեն մասնակցել է Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին։ 2015 թվականին, Թրամփի նախագահական քարոզարշավի հենց ամենասկզբից, Քուշները ակտիվ մասնակցություն է ունեցել քարոզարշավին, մշակել առաջընթացի նրա ռազմավարությունը նաև սոցիալական ցանցերում, գրել Թրամփի ճառերի տեքստերը։ Չզբաղեցնելով պետական պաշտոններ, բազմաթիվ դիտորդների կարծիքով, Քուշները եղել է քարոզարշավի դե-ֆակտո մենեջերը, Թրամփի գլխավոր խորհրդականը և վստահված անձը[5]։ Ավանդական ԶԼՄ-ներին և հեռուստատեսությանը հակակշիռ լինելու համար, որոնք աջակցում էին Հիլարի Քլինթոնին, Քուշները կազմակերպել է Թրամփի աջակցման արշավը համացանցում և սոցիալական կայքերում, որպեսզի ուղիղ դիմեն հանրությանը[14]։

2016 թվականի ամռանը նրա սեփական շաբաթաթերթի լրագրողը, Թրամփի թվիթերյան գրառումներից մեկն անվանել է «հակասեմական»[16]։ Քուշները բաց նամակով պատասխանել է այդ նամակին՝ սկսելով պատմել իր հրեա նախնիների մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նովոգրուդոկ քաղաքի գետտոյից, որը գտնվում էր գերմանական բռնազավթման տակ, դեպի Բելառուսի պարտիզանների մոտ։ Քուշները հերքել է Թրամփին ուղղված «ռասսիզմի» և «հակասեմականության» մեղադրանքները՝ նրան անվանելով «տոլերանտ մարդ», որը ջերմորեն ընդունել է աղջկա՝ հրեայի հետ ամուսնանալու գաղափարը։ Քուշները նշել է, որ ինքն ավելի լավ է ճանաչում իր աներոջը, քան՝ լրագրողները։ Քուշների կարծիքով, բազմաթիվ ԶԼՄ-ներ հետապնդում են Թրամփին՝ ծաղրելով նրան և կառչելով բառերին[17]։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականին ամուսնացել է Իվանկա Թրամփի հետ, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն է։ Հարսանիքը տեղի է ունեցել ուղղափառ հուդայականության սկբունքներով։ Արդյունքում, Իվանկա Թրամփը ընդունել է հուդայականություն[18]։ Նրանք ունեն երեք երեխաներ[19]։ Ուսումնասիրում է Հաբադ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.golos-ameriki.ru/a/jared-kushner-bio/3675703.html
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Трамп назначил старшим советником своего зятя Джареда Кушнера». Русская служба Би-би-си (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Джаред Кушнер: зять и советник с белорусскими корнями». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  6. «Еврейское счастье: белорусская история родственников Трампа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  7. Rudnik, Alesia; Smok, Vadzim (2016 թ․ նոյեմբերի 18). «What Does Trump's Presidency Mean for Belarus?». Belarus Digest (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  8. Rice, Andrew (2017 թ․ հունվարի 8). «The Young Trump: Jared Kushner's Rise to Unimaginable Power». New York.
  9. Golden D. The Price of Admission: How America’s Ruling Class Buys Its Way into Elite Colleges — and Who Gets Left Outside the Gates. Crown/Archetype. ISBN 9780307497376.
  10. Sherman G. The Legacy. New York. July 12, 2009.
  11. Widdicombe L. Ivanka and Jared’s Power Play. The New Yorker. August 22, 2016
  12. Clarke K. Jared Kushner, the accidental CEO. The Real Deal. February 1, 2014.
  13. Seelye K. Developer’s Son Acquires The New York Observer. The New York Times. July 31, 2006.
  14. 14,0 14,1 Was Donald Trump’s Son-in-Law the Evil Genius All Along? Vanity Fair. October 27, 2016.
  15. Piore A. Behind the record deal for 666 Fifth Avenue. The Real Deal. October 22, 2007.
  16. Schwartz D. An Open Letter to Jared Kushner, From One of Your Jewish Employees. New York Observer. 5 July 2016.
  17. Kushner J. Jared Kushner: The Donald Trump I Know. New York Observer. 6 July 2016.
  18. Ivanka Trump’s rabbi and the state of relations between Israel and American Jews
  19. «Inside Ivanka Trump's Chaotic Life Raising Three Children with Husband Jared Kushner: 'I'm Exhausted 90 Percent of the Time'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.