Կարապետ Բալյան

հայ ճարտարապետ

Կարապետ Ամիրա Բալյան, նաև Գարաբետ Ամիրա Բալյան (թուրքերեն՝ Garabet Amira Balyan, 1800[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 15, 1866(1866-11-15), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ ճարտարապետ՝ Բալյանների հայտնի ընտանիքից, ով ստեղծագործել է Օսմանյան կայսրությունում։

Կարապետ Բալյան
արմտ. հայ.՝ Կարապետ Պալեան
Ծնվել է1800[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 15, 1866(1866-11-15)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներԴոլմաբահչե մզկիթ, Բեյլերբեյի պալատ, Օրթաքյոյ մզկիթ, Nusretiye Clock Tower? և Çifte Palace?
 Garabet Balyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Բալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1800 թվականին՝ ճարտարապետ Գրիգոր Բալյանի և Սողոմե Սևերյանի ընտանիքում։ Հոր մահանալու պահին Կարապետը դեռևս չուներ զգալի փորձառություն, որպեսզի զբաղեցներ նրա տեղը։ Այդ իսկ պատճառով Կարապետը ծառայության է մտնում քեռու՝ Մասոն Հովհաննես Սևերյանի մոտ, որը նույնպես ճարտարապետ էր։

Կարապետը ծառայել է երեք սուլթանի մոտ՝ Մահմուդ II, Աբդուլ Մեջիդ և Աբդուլ Ազիզ։ Շատ շինություններ է կառուցել Ստամբուլում։ Ամենահայտնի աշխատանքների թվում է Դոլմաբահչեն, որը կառուցել է ավագ որդու՝ Նիկողոս Բալյանի հետ միասին[3][4]։ Հաջորդ հայտնի աշխատանքը Բեյլերբեյի պալատն է, որը կառուցել է մյուս որդու՝ Սարգիս Բալյանի հետ։

Կարապետ Ամիրա Բալյանը ակտիվորեն մասնակցում էր հայկական համայնքային կյանքի կրթական և վարչական գործերին, ինչպես նաև զբաղվում էր գիտահետազոտական աշխատանքով՝ ուսումնասիրելով հայկական ճարտարապետությունը։ Նրա չորս որդիները նույնպես ընտրեցի հոր գործը և ճարտարապետներ դարձան՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբը և Սիմոնը։

Կարապետն իր մահկանացուն կնքում է 1866 թվականի նոյեմբերի 15-ին՝ սրտային անբավարարությունից[3]։

Անձնական կյանք խմբագրել

Կարապետ Բալյանն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջ անունը Նազենի (Նազեմի) Բաբայան էր, իսկ երկրորդինը՝ Մարիցե։ Երկու կնոջից նա ունեցավ 11 երեխա՝ 6 որդի և 5 դուստր[3]։

Կարևորագույն շինություններ խմբագրել

Կարապետ Ամիրա Բալյանի կողմից են կառուցվել ներքոհիշյալ շինությունները.

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Pars Tuğlacı: The Role of The Balian Family in Ottoman Architecture. Yeni Cigir Bookstore, Istanbul 1990, ISBN 975-95552-1-2 (englisch)
  • Hasan Kuruyazıcı (Hrsg.): Batılılaşan İstanbul'un Ermeni Mimarları/Armenian Architects of Istanbul. Hrant Dink Vakfi, Istanbul 2016, ISBN 978-6058990050

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Répertoire des artistes (ֆր.)
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 Культурное наследие Турции. Карапет Амира Бальян
  4. Continuity and Change in Nineteenth-Century Istanbul:Sultan Abdulaziz and the Beylerbeyi Palace, Filiz Yenisehirlioglu, Islamic Art in the 19th Century: Tradition, Innovation, And Eclecticism, ed. Doris Behrens-Abouseif, Stephen Vernoit, (Brill, 2006), 65.
  5. Կաղապար:Kitap kaynağı