Եդիքուլե

(Վերահղված է Եդիկուլեից)

Եդիքուլե ամրոց (թուրք.՝ Yedikule Hisarı կամ Yedikule Zindanları; նշանակում է` "Յոթ աշտարականոց պալատ"), օսմանյան ժամանակաշրջանի ռազմական կառույց, որը գտնվում է Ստամբուլի պատմական հատվածում` Ֆաթիհ թաղամասում։ Կառուցվել է 1458 թվականին Մեհմեդ II Ֆաթիհի հրամանով։ Կառուցված է Կոստանդնուպոլսի պարիսպների վրա։ Կառուցելիս «Ոսկե դարպասներին» ավելացրել են երեք նոր աշտարակներ, արդյունքում աշտարակների թիվը դարձել է յոթ, ինչի համար ամրոցը անվանում են Եդիքուլե։ Թուրքերենում եդի նշանակում է յոթ։ Օսմանյան սուլթանները Եդիքուլեում են պահել պետական գանձարանը և արխիվները։ Այստեղ էին պահվում սուլթանի քաղաքական ընդիմախոսները, ինչպես նաև օտարերկրյա գերիները։ Որոշ ժամանակ այստեղ են պահվել նաև Պյոտր Տոլստոյը և Յակով Բուլգակովը։ Նրանցից որոշները, ամրոցում բանտարկված տարիներին, տրվել են գրական կյանքին` ստեղծելով գրական գոհարներ։ Օրինակ, Ֆրանսուա Պուկվիլը, ով պահվել է Եդիքուլեում 1799- 1801 թվականներին, նշում էր, որ Եդիքուլեն և Ստամբուլը դարձել են իր ներշնչանքի աղբյուրը։ Նրանք հնարավորություն են ունեցել նաև մշտական կապի մեջ գտնվելու իրենց կառավարությունների հետ։ Դրա հետ մեկտեղ Եդիքուլեում գլխատվել մեծ քանակությամբ վեզիրներ, Տրապիզոնի կայսրության վերջին կայսր Դավիթը, Վալախիայի առաջնորդ Կոնստանտին Բրինկովյանին և Մոլդովայի իշխան Միրոն Մոգիլան Բարնովսկին։ Ամրոցի ներսում` կենտրոնական հատվածում կա մզկիթ` շատրվանով։ 1830-ական թվականներից Եդիքուլեն դադարեց օգտագործվել որպես զնդան։ Զորանոցները դուրս բերվեցին, իսկ այստեղ կառուցվեց դպրոց[2]։ 1895 թվականին Եդիքուլեն դարձավ թանգարան։

Coa Illustration Elements Building Castle.svg
Եդիքուլե
Yedikule Zindanları
Istanbul - Castell de Yedikule i mar de Màrmara.JPG
Տեսակամրոց
Վարչական միավորՖաթիհ[1]
ԵրկիրԹուրքիա
Կառուցված1458
ԿառուցողՄեհմեդ II
ՊատվիրողՄուհամմեդ II
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Կապված անձինքՄեհմեդ II
40°59′36″ հս․. լ. 28°55′23″ ավ. ե.HGЯO
Yedikule Fortress Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել