Թյուրբեն (թուրքերեն՝ Türbe'), օսմանյան ճարտարապետությունում դամբարան է, հայտնի մարդկանց կամ հոգևոր առաջնորդների գերեզմանատուն։ Սովորաբար առանձին գտնվող թյուրբեն գտնվում է մզկիթի կամ կրոնական համալիրի հողում, սակայն հանդիպվում են թյուրբեներ որպես կից կառույցներ (կից թյուրբեներ)։

Մորեայի նվաճող Դամադ Ալի Փաշայի թյուրբեն Բելգրադի Կալեմեգդան բերդում

Թյուրբեները սովորաբար իրենցից ներկայացնում են փոքր չափսի միախցային վեցանկյուն կամ ութանկյուն կառույցներ։ Թյուրբեի մեջտեղում գտնվում է հարուստ ձևավորված քարադամբան, չնայած որ որպես կանոն անմիջապես դագաղը գտնվում է հատակի մակարդակից ցածր։ Քարադամբարանի վրա հանգուցյալի մաքրությունը խորհրդանշող փայտից կամ քարից սպիտակ գույնի չալմա էր երբեմն տեղադրվում։

Բազմաթիվ թյուրբեները դարձել են ուխտագնացության վայր։

Գրականություն Խմբագրել