Կառլո Այրոլդի (իտալ.՝ Carlo Airoldi, սեպտեմբերի 21, 1869(1869-09-21), Օրիջո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունիսի 18, 1929(1929-06-18), Միլան, Իտալիայի թագավորություն), մարաթոնի իտալացի վազորդ, որը հայտնի է 1896 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար կատարած հետիոտն ճանապարհորդությամբ[1]։

Կառլո Այրոլդի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝իտալ.՝ Carlo Airoldi
Մասնագիտացում՝marathon runner, թեթևատլետ և երկար հեռավորություն վազող
Երկիր՝ Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 21, 1869(1869-09-21)
Ծննդավայր՝Օրիջո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահվան ամսաթիվ՝հունիսի 18, 1929(1929-06-18) (59 տարեկան)
Մահվան վայր՝Միլան, Իտալիայի թագավորություն

Վաղ կյանք խմբագրել

Այրոլդին ծնվել է Սարոնոյի մոտ գտնվող Օրիջո բնակավայրում, գյուղացու ընտանիքում[2]։ Նա սկսել է մասնակցել Վարեզեի տարածքում անցկացվող մարզական մրցումներին (առաջին փաստագրված դեպքը եղել է Գոռլայում), այնուհետև ազգային և միջազգային մրցումներին, որտեղ նա հաղթել է այն ժամանակվա իր հիմնական մրցակցին՝ Լուի Օրտեգիու Մարսելին։ 1892 թվականին նա հաղթել է Լեկկո - Միլան մրցավազքում, իսկ հետո նաև՝ Միլան - Թուրին մրցավազքում։ Նա շատ արագ հայտնի է դարձել և մարաթոնի իր ժամանակի նշանավոր վազորդներից էր։ Նրա ամենամեծ հաջողությունը Միլան - Բարսելոնա մրցավազքում հաղթանակն էր (1895 թվականի սեպտեմբեր)[3]. մրցում, որը բաժանված էր 12 փուլերի և որի ընդհանուր երկարությունը 1050 կմ էր[4]։ Այս հաղթանակը նրան բերել է 2000-2500 պեսետ[5]։

Օլիմպիական խաղեր խմբագրել

 
Իտալիայից դեպի Հունաստան երթուղին, որն անցել է մարզիկը

Այրոլդին ձգտում էր մասնակցել Աթենքի 1896 թվականի օլիմպիական խաղերին և ուներ հաղթելու լավ հնարավորություններ։ Նրան, սակայն, Հունաստանի մայրաքաղաք հասնելու համար գումար էր պետք։ Նա փող խնդրեց իր ժամանակի հայտնի ամսագրի՝ «La Bicicletta»-ի տնօրենից և ասաց, որ իր ճանապարհորդությունը էժան է լինելու։ Նա ոտքով պետք է անցներ Ավստրո-Հունգարիայով, Թուրքիայով և հասներ Հունաստան. դա լինելու էր արկածային ճանապարհորդություն, որի ընթացքում նա պետք է քայլեր օրական 70 կմ՝ ճիշտ ժամանակին Աթենք հասնելու համար։ Ամսագիրը պետք է փաստեր նրա ճանապարհորդության բոլոր փուլերը և տրամադրեր նրան անհրաժեշտ տեղեկությունները[5]։

Ամսագիրը ընդունել է նրա առաջարկը, և նրա ճանապարհորդությունը սկսվել է։ Միլանից Սպլիտ փուլը, անցնելով Տրիեստով և Ֆիումեով, ավարտվել է առանց խնդիրների։ Էյրոլդին մտադիր էր անցնել խորվաթական ափով, այսինքն՝ Կոտորով և Կորֆուով[6]։ Ցավոք, Դուբրովնիկ ժամանելուց առաջ նա ընկել է և վնասել ձեռքը և ստիպված երկու օր անցկացրել է վրանում։ Նրան խորհուրդ են տվել Ալբանիան ոտքով չանցնել, քանի որ ափամերձ հատվածում ճանապարհներ գրեթե չկան, ինչպես նաև այդ երկիրն անվտանգ չէ։ Այրոլդին հետևել է այդ խորհրդին՝ նստելով ավստրիական նավակ, որով հասել է Պատրաս, որտեղից էլ ոտքով շարունակել է ճանապարհը դեպի Աթենք երկաթուղու կոճափայտերով, քանի որ սովորական ճանապարհներ չկային[7]։

Իր 28-օրյա ճանապարհորդությունից հետո Այրոլդին չի կարողացել մասնակցել օլիմպիական մարաթոնին։ Նա գնացել է թագավորական պալատ՝ գրանցվելու խաղերին մասնակցելու համար, որտեղ նրան հարցաքննել է Օլիմպիական կոմիտեի ղեկավարը։ Նա որոշել է, որ Միլան - Բարսելոնա մրցավազքում հաղթելու համար գումար ստանալը նշանակում է, որ Այրոլդին համարվում է պրոֆեսիոնալ մարզիկ և, հետևաբար, չի կարող մասնակցել խաղերին։ Իտալիայից ուղարկվել են բողոքի հեռագրեր, բայց ապարդյուն. Այրոլդիին թույլ չեն տվել մասնակցել խաղերին[8]։ Իտալիայում մեծ համոզմունք կար, որ կազմակերպիչները թույլ չեն տալիս ուժեղ մրցակցին մասնակցել մարաթոնին, քանի որ հույները ցանկանում են հաղթել։ Արոլդին երբեք չընդունեց այս որոշումը և մարտահրավեր նետեց օլիմպիական մարաթոնի հաղթող Սպիրիդոն Լուիսին։ Սակայն մարտահրավերը չընդունվեց[9]։

Հետագա տարիներ խմբագրել

Տուն վերադառնալուն պես Այրոլդին բազմիցս փորձել է գերազանցել Սպիրիդոն Լուիսի ռեկորդը, սակայն դա նրան այդպես էլ չի հաջողվել[9]։ Նա շարունակել է վազել մարաթոններ, հիմնականում Լոմբարդիայում և Շվեյցարիայում, որտեղ ամուսնացել է (ունեցել է 6 երեխա) և աշխատել (Բեռնում և Ցյուրիխում)։ Նա ի վերջո տեղափոխվել է Հարավային Ամերիկա՝ փնտրելու իր բախտը[10]։

1902 թվականին նա վերադարձել է Իտալիա՝ մնալով սպորտի աշխարհում որպես մրցավազքերի կազմակերպիչ, իսկ այնուհետև որպես մարզական ակումբների մենեջեր։ Դրանցից վերջինը La Veloce հեծանվային ակումբն էր Լենյանո քաղաքում[10]։

Այրոլդին մահացել է Միլանում՝ 1929 թվականի հունիսին՝ շաքարախտից առաջացած բարդություններից։ 2000-ական թվականներին նրա աթենքյան արկածների մասին գրվել է երկու գիրք[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «at Atleticaleggera.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  2. «CARLO AIROLDI, OLIMPIONICO MANCATO - 1.A PUNTATA». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  3. Paone, Alessandro Cecchi; Pagano, Flavio (2012 թ․ ապրիլի 27). «Il campione innamorato» (իտալերեն). Giunti Editore. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  4. Stadio, 1943(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 «Atleticanet». web.archive.org. 2016 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Atleticanet». web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  7. «Atleticanet». web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  8. «Atleticanet». web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  9. 9,0 9,1 «Atleticanet». web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Olympedia – Carlo Airoldi». www.olympedia.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.

Մատենագիտություն խմբագրել

  • Manuel Sgarella, La leggenda del maratoneta, Macchione Editore

Արտաքին հղումներ խմբագրել