Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտոր (այլ կիրառումներ)

Կոտոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Հալեպի նահանգում։

Գյուղ
Կոտոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՀալեպի նահանգ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի հյուսիսային հատվածից դեպի արևմուտք ձգվող լեռնաճյուղերի միջև գոյացած ձորի մեջ, Դուտխու գետի աջակողմյան վտակի ափին, Ապահեն գյուղից 5 կմ դեպի արևելք, ծովի մակերևույթից 1780 մետր բարձրության վրա։

Պատմություն խմբագրել

Ունեցել է` Կոթուր, Կոդուր, Ղոթուրլի անվանումները։ Պատմագրության մեջ Կոտոր գյուղը հիշատակվում է 1259 թվականին Դադիվանքի գմբեթավոր եկեղեցու արևելյան պատի կամարին գրված արձանագրությունում` «Ես Յովանէս երեց կոդրեցի իմ հալալ արդեամբք միաբանեցա սբ. Ուխտիս եւ սահմանեցին ինձ ի յայտնութե. Ճրագալուցին :Ա: պատարագ։ Ով խափանէ իմ մեղացս տէր է առաջի Քրիստոսի. :ՉԸ։ (1259 թ.)» Գյուղից 700 մետր դեպի հյուսիս-արևելք գտնվող լեռան գագաթին պահպանվել է 12-13-րդ դարերի «Կոտորի» բերդը, որն հարավային և արևելյան կողմերից շրջապատված է անառիկ ժայռերով, իսկ մնացած կողմերը պարսպապատ են, իսկ բերդի արևմտյան կողմի ժայռերի տակ կան քարայրներ։

Աղբյուրներ խմբագրել