Կանայք Հաագայում, Կանանց միջազգային կոնգրեսի կոնֆերանս, որը տեղի է ունեցել Հաագայում (Նիդեռլանդներ) 1915 թվականի ապրիլի 28-ից մայիսի 1-ը տասներկու երկրներից 1136 պատվիրակներով[1]։ Կոնգրեսի շրջանակներում ստեղծվել է Կանանց միջազգային կոմիտե հանուն մշտական խաղաղության (ICWPP) Ջեյն Ադամսի նախագահությամբ։ Այն հետագայում` 1919 թվականին Ցյուրիխում կայացած երկրորդ կոնգրեսում վերանվնավել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգա (WILPF

Կանանց միջազգային կոնգրեսը 1915 թվականին. ձախից աջ
1. Հայաստան Հայաստան - Լյուսի Թումայան
2. Կանադա Կանադա - Լեոպոլդին Կուլկա
3. Կանադա Կանադա - Լաուրա Հյուզ
4. Հունգարիա Հունգարիա - Ռոզիկա Շվիմմեր
5. Գերմանիա Գերմանիա - Անիտա Աուգսպուրգ
6. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ - Ջեյն Ադամս
7. Բելգիա Բելգիա - Յուջենի Համեր
8. Նիդերլանդներ Նիդերլանդներ - Ալետտա Յակոբս
9. Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն - Քրիսթալ Մակմիլան
10. Իտալիա Իտալիա - Ռոզա Ջենոնի
11. Շվեդիա Շվեդիա - Աննա Կլեման
12. Դանիա Դանիա - Թորա Դաուգաարդ
13. Նորվեգիա Նորվեգիա - Լուիզ Կեյլաու

Նախապատմություն խմբագրել

1915 թվականի հունիսին Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինքի կոնգրեսը պետք է հանդիպեր Բեռլինում։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Կանանց ընտրական իրավունքի գերմանական միությունը (Deutscher Verband für Frauenstimmrecht) հրաժարվեց մասնակցել։

Կանանց միջազգային միության (IWSA) պաշտոնական Jus Suffragii (լատիներենից թարգմանաբար` «Ընտրական իրավունք») ամսագրի 1914 թվականի դեկտեմբերի համարում հրապարակվել է ծանուցում կոնգրեսի չեղյալ հայտարարելու մասին։ Նույն համարում ծանուցմանն ի պատասխան հրապարակվել է հոլանդացի պացիֆիստ, ֆեմինիստ և սուֆրաժիստ Ալետտա Ջեյքոբսի առաջարկը` համաժողովն անցկացնել Նիդեռլանդներում` որպես չեզոք երկիր։ Հասկանալով, որ IWSA-ն չէր կարող հովանավորել կոնֆերանս, որտեղ քննարկելու էին արտաքին քաղաքականությունը և պատերազմը հակամարտության ընթացքում, WILPF ակտիվիստներից Քրիսթալ Մակմիլանը Ջեյքոբսին մասնավոր կերպով առաջարկել էր, որ կարելի է անհատներ և կազմակերպություններ հրավիրվել առանց համաժողովի հովանավորման[2]:xxxvii–xxviii[3]:425-426: IWSA-ի շատ անդամներ, այդ թվում՝ գերմանացի առաջնորդներ Անիտա Աուգսպուրգը և Լիդա Գուստավա Հեյմանը, արձագանքել էին համաժողովի անցկացման անհրաժեշտությանը և ընդգծել, որ այն պետք է ինքնավար լինի, որպեսզի չվնասի կանանց շարժման նպատակները[3]:425, 429:

Նախապատրաստություններ խմբագրել

Այդ կապակցությամբ Ջեյքոբսը հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին և չեզոք կանանց հրավիրել էր հանդիպման պլանավորման համար, որը տեղի է ունեցել Ամստերդամում 1915 թվականի փետրվարի սկզբին։ Կոնգրեսի նպատակն էր բողոքել այն ժամանակ Եվրոպայում մոլեգնող պատերազմի դեմ և առաջարկել պատերազմը ապագայում կանխելու ուղիներ։ Ներկաների թվում էին Բելգիայից՝ Ֆլոր Բարտոն, տիկնայք Մուլլը և Վան Պրագը; Բրիտանիայից՝ Քեթլին Քորթնի, Էմիլի Լիֆ, Մակմիլանը, Քեթրին Մարշալը և Թեոդորա Ուիլսոն Ուիլսոնը; Գերմանիայից` Աուգսպուրգը, Հեյմանը, Ֆրիդա Պերլենը և տիկին Ֆոն Շլումբերգերը; և քսանվեց ակտիվիստներ Նիդերլանդներից[2]:xxxix: Այս հանդիպման ժամանակ կազմվել է նախնական ծրագիր, և համաձայնություն է ձեռք բերվել՝ խնդրելով հոլանդացի կանանց ստեղծել հանձնաժողով՝ Կոնգրեսի բոլոր պայմանավորվածությունները ստանձնելու և հրավերները տրամադրելու համար։ Կոնգրեսի ծախսերը երաշխավորում էին ներկա բրիտանացի, հոլանդացի և գերմանացի կանայք, որոնք բոլորը համաձայնեցին հավաքել պահանջվող գումարի մեկ երրորդը[4]:146-149:

Կոնգրեսին մասնակցելու հրավերներ են ուղարկվել կանանց և խառը կազմակերպություններին, ինչպես նաև առանձին կանանց ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր կազմակերպությունից հրավիրվել էր երկու պատվիրակ։ Միայն կանայք կարող էին դառնալ Կոնգրեսի անդամ, և նրանցից պահանջվում էր ընդհանուր համաձայնություն արտահայտել նախնական ծրագրի վերաբերյալ բանաձևերի հետ։ Այս ընդհանուր համաձայնագիրը մեկնաբանվել է որպես համոզմունք,

ա) որ միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով

բ) որ պատգամավորական իրավունքը տարածվի կանանց վրա[4]:146-147:

Համաժողով խմբագրել

 
Հաագայի Կանանց միջազգային կոնգրեսի մասնակիցների ծրագրի / ցուցակի առաջին էջը, 1915 թվականի ապրիլ

Կոնգրեսը բացվել է 1915 թվականի ապրիլի 28-ին[5], որին մասնակցել է 1136 մասնակից ինչպես չեզոք, այնպես էլ պատերազմող երկրներից[6]։ Համագումարն ընթացել է երկու կարևոր կանոններով, ըստ որոնց Կոնգրեսի շրջնակներից դուրս էին.

  1. այս պատերազմի ազգային պատասխանատվության կամ վարման վերաբերյալ քննարկումները
  2. բանաձևերը, որոնք վերաբերում են այն կանոններին, որոնց համաձայն պատերազմ է ծավալվելու ապագայում[4]:147:

Ուշադրության կենտրոնում մնալու էր հակամարտության ավարտից անմիջապես հետո խաղաղության հաստատման և կայուն խաղաղապահ միջոցառումներ մշակելը[3]:427:

Կոնգրեսն ընդունեց Կանանց խաղաղության կուսակցության (WPP) պլատֆորմի մեծ մասը[7]:68, որն ընդունվել էր հունվարին Վաշինգտոնում կայացած համագումարում։ WPP պլատֆորմը ներառում էր սպառազինությունների սահմանափակում, պատերազմի դիվանագիտական միջնորդություն, պատերազմը կանխարգելելու օրենսդրության և տնտեսական քաղաքականության մշակում, ինչպես նաև ազգային ռազմական ուժի փոխարեն միջազգային ոստիկանական ուժի ստեղծում[7]:63:

Ներկաների ընդունած բանաձևերի թվում էին խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և խաղաղ կարգավորման ընթացքում տարածքային փոխանցումներ չտրամադրելը առանց տուժած բնակչության համաձայնության[8]:148: Մյուս բանաձևերը պարունակում էին միջազգային մշտական խորհուրդ ստեղծելու կոչ՝ խաղաղ միջնորդությամբ ապահովելու ազգերի միջև տարաձայնությունները, կանանց ներգրավումը խաղաղ գործընթացներում և կանանց ընտրական իրավունքը[8]:148-149[9]:258-259: Համաժողովի մասնակիցները ստեղծեցին Կանանց միջազգային կոմիտեն հանուն մշտական խաղաղության, որը հետագայում հայտնի դարձավ որպես Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության (WILPF)[9]:256, 262՝ Ջեյն Ադամսի նախագահությամբ[7]:69:

Պատվիրակություններ խմբագրել

 
1915 Բելգիայի պատվիրակություն

Պատերազմի ժամանակ 1200 կանանց հավաքելու հետ կապված խնդիրներ կային։ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը իր երկրի պատվիրակությունը կրճատել էր մինչև 24 պատվիրակ, որոնցից միայն երկուսն (կամ երեքը) էին հասել Հաագա։ Իտալիան կարողացել էր միայն մեկ պատվիրակ ուղարկել, որն էլ ցանկացել էր նշել, որ չի ներկայացնում իր երկիրը։ Կանադայից եկել էր մի կին և ներկայացնում էր այն ժամանակվա կանադական «գաղութները»[10]։

Ֆրանսիան և Ռուսաստանը պատվիրակություններ չէին ուղարկել պատերազմի պատճառով, և այն մեկնաբանմամբ, որ ներկաները կարող էին դավաճաններ համարվել[7]:67:

Բելգիայի պատվիրակությունը ժամանել էր ուշ, քանի որ նրանք պետք է ճամփորդական փաստաթղթեր ստանային Օկուպացված Բելգիայի գերմանական իշխանություններից, անցնեին Բելգիայի Էսսենի սահմանային անցակետը, այնուհետև երկու ժամ քայլելով հասնեին մինչև Ռուզենդալ, որտեղից գնացքով հասնեին Հաագա։ Համագործակցության ոգին ամրապնդելու համար Բելգիայի բոլոր հինգ պատվիրակներին Աուգսպուրգը հրավիրել էր բարձրանալ և նստել ամբիոնում[11]:210: Նրանցից միայն Եվգենի Համերն է համաձայնվել՝ նախազգուշացնելով, որ իրեն թույլ տրվի ելույթ ունենալ համագումարում, ինչը տրվել է[12]:52[3]:427:

Ներկայացված երկրներից էին Միացյալ Նահանգները, որը սուզանավային պատերազմի պայմաններում հատել էր Ատլանտյան օվկիանոսը և ուղարկել 47 անդամ։ Շվեդիան ուղարկել էր 12 պատվիրակ, Նորվեգիան` 12, Նիդեռլանդները` 1000, Իտալիան` 1, Հունգարիան` 9, Գերմանիան` 28, Դանիան` 6, Կանադան` 2, Բելգիան` 5 Ավստրիան` 6, Մեծ Բրիտանիան` 3, չնայած այնտեղից ևս 180-ին թույլ չէին տվել նավարկել, քանի որ Հյուսիսային ծովը փակ էր ռազմական պատճառներով։ Համագումարը, որին ներկա էին ինչպես մեծ թվով այցելուներ, այնպես էլ անդամներ, հաջողվել է։ Ընթացքում վարույթն իրականացվել է մեծագույն բարի կամքով, և դրան ուղեկցող որոշումներն ընդունվել են գործնական նիստերում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hamilton, Jane Addams, Emily G. Balch, and Alice. «UI Press | Jane Addams, Emily G. Balch, and Alice Hamilton | Women at The Hague». www.press.uillinois.edu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 Macmillan, Chrystal, ed. (1915). «The History of the Congress». Bericht-Rapport-Report. International Congress of Women, The Hague, April 28th to May 1st 1915. Amsterdam, the Netherlands: International Women's Committee for Permanent Peace. OCLC 1327848600.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lembke, Ulrike (December 2015). «Der Frauenfriedenskongress 1915 - auch ein Beitrag zur Geschichte des Pazifismus als Völkerrechtsidee» [The Women's Peace Congress 1915 - A Contribution to the History of Pacifism as an Idea of International Law]. Archiv des Völkerrechts (German). Tübingen, Germany: Mohr Siebeck GmbH & Co. KG. 53 (4): 424–460. doi:10.1628/000389215X14551101169882. ISSN 0003-892X. JSTOR 43953915. OCLC 1197142154. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Addams, Jane; Balch, Emily Greene; Hamilton, Alice (1916). Women at the Hague: The International Congress of Women and Its Results (Public domain ed.). Macmillan. OCLC 1074574.
  5. «International Congress of Women opens at The Hague». History.Doc. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. van der Veen, Sietske (2017 թ․ հունիսի 22). «Hirschmann, Susanna Theodora Cornelia (1871-1957)». Huygens ING (Dutch). The Hague, The Netherlands: Huygens Institute for the History of the Netherlands. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Alonso, Harriet Hyman (1993). Peace as a Women's Issue: A History of the U.S. Movement for World Peace and Women's Rights (1st ed.). Syracuse, New York: Syracuse University Press. ISBN 978-0-8156-2565-0.
  8. 8,0 8,1 Laqua, Daniel (2015). «Belgian Internationalists, the Great War and the Quest for Peace». Être citoyen du monde. Entre destruction et reconstruction du monde: Les enfants de Babel XIVe–XXIe siècles [To Be a Citizen of the World – Between Destruction and Reconstruction of the World: The Children of Babel 14th–21st Centuries] (French). Vol. 2. Paris, France: Éditions Université Paris Diderot. էջեր 135–150. ISBN 978-2-7442-0198-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 Paull, John (2018) The Women Who Tried to Stop the Great War: The International Congress of Women at The Hague 1915, In A. H. Campbell (Ed.), Global Leadership Initiatives for Conflict Resolution and Peacebuilding (pp. 249-266). (Chapter 12) Hershey, PA: IGI Global.
  10. «Hellraisers Journal: From The Survey: "Women of the Hague" a first-hand report by Mary Chamberlain». Daily Kos. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. Sklar, Kathryn Kish; Schüler, Anja; Strasser, Susan, eds. (1998). Social Justice Feminists in the United States and Germany: A Dialogue in Documents, 1885–1933. Ithaca, New York: Cornell University Press. ISBN 978-1-5017-1812-0.
  12. Kazin, Michael (2017). War against War: The American Fight for Peace, 1914-1918 (First ed.). New York, New York: Simon and Schuster. ISBN 978-1-4767-0590-3.