Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
«Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն», Խաղաղության և ազատության հարցերով կանանց միջազգային միություն կամ «Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգա» (անգլ.՝ Women's International League for Peace and Freedom, WILPF), հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է «տարբեր քաղաքական, փիլիսոփայական և կրոնական հայացքներ ունեցող կանանց միավորմամբ, տրամադրված է վճռականությամբ ուսումնասիրելու և բացատրելու պատերազմի պատճառները և հասնելու կայուն խաղաղության», ինչպես նաև համախմբել ամբողջ աշխարհում կանանց, ովքեր դեմ են ճնշումներին և շահագործմանը։ WILPF-ը գրասենյակներ ունի 37 երկրներում։ WILPF-ի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում և աջակցում է Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակին։
Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն, կանանց միություն և Միջազգային կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Հապավում | WILPF, LIFPL, LIMPAL, IKFF, IKFF, IKFF և KILFF |
Նախորդող | Հարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե |
Հիմնադրված | ապրիլի 28, 1915[2] |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Գլխավոր քարտուղար | Sylvie Jacqueline Ndongmo?[3] |
Հիմնադիր | Ջեյն Ադամս |
Կայք | wilpf.org(անգլ.) |
Պատմություն
խմբագրելWILPF-ն իր ստեղծմամբ պարտական է Առաջին համաշխարհային պատերազմի դեմ պայքարի կանանց միջազգային կոնգրեսին։ 1915 թվականին Նիդեռլանդներում` Հաագայում անցկացվող համագումարում ստեղծվել է Մշտական խաղաղության կանանց միջազգային կոմիտեն[4]։ WILPF անունը ընտրվել է 1919 թվականին[5][6]։ WILPF-ի առաջին նախագահ Ջեյն Ադամսը նախկինում հիմնադրել էր Կանանց խաղաղության կուսակցությունը Միացյալ Նահանգներում, որը 1915 թվականի հունվարին դարձավ WILPF-ի ամերիկյան մասնաճյուղը[7]։ Ջեյն Ադամսի հետ համատեղ մյուս հիմնադիրներն էին Մերիան Կրիպպսը, Մարգարետ Է. Դունգանը։ 1920 թվականից ի վեր, WILPF-ի ամերիկյան մասնաճյուղի կենտրոնակայանը գտնվում էր Նյու Յորքում[8]։ Մերիան Կրիպպսը՝ բարոնուհի Պարմուրը, հետագայում դարձավ բրիտանական մասնաճյուղի նախագահ[9][10]։
«Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգան» հանդես է գալիս պատերազմների և միջազգային հակամարտությունների դեմ։ Լիգայի գործունեության հիմնական նպատակներից էին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին դիմել բաց նամակով խնդրելով պաշտոնապես վերջ տալ Կորեական պատերազմին, հանդես գալ հայտարարությամբ սպառազինության կրճատման և միջուկային զենքի լիակատար վերացման, կին իրավապաշտպանների և գենդերային բռնության դեմ պայքարի միջազգային օր սահմանելու համար։
Կանանց խաղաղության կուսակցություն (ԱՄՆ)
խմբագրել«Կանանց խաղաղության» կուսակցությունը (WPP) ստեղծվել է 1915 թվականի հունվարին Վաշինգտոնում, Ջեյն Ադամսի և Քերի Չափման Քաթի կողմից հրավիրված հանդիպման ժամանակ և հանդիսանում է «Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի» նախակարապետը։ Մոտ 3000 կին մասնակիցներ հավանություն էին տվել այն քաղաքական ծրագրին, որով կոչ էր արվում ընդլայնել կանանց ընտրական իրավունքը, հրավիրել չեզոք երկրների գիտաժողով և միջնորդության ներկայացնել պատերազմներին վերջ տալու վերաբերյալ։ WPP-ն ներկայացուցիչներ է ուղարկել Կանանց Խաղաղության և ազատության միջազգային կոնգրեսին, որը տեղի է ունեցել Հաագայում 1915 թվականի ապրիլի 28-ից մինչև 30-ը։
Կանանց միջազգային կոնգրես, Հաագա, 1915
խմբագրել1915 թվականի Կանանց միջազգային կոնգրեսը կազմակերպվել է գերմանացի ֆեմինիստ, առաջին կին իրավաբան Անիտա Աուգսպուրգի և Լիդա Գուստավ Հեյմանի (1868-1943) կողմից, հոլանդացի պացիֆիստ, ֆեմինիստ և սուֆրաժիստ Ալետտա Յակոբսի հրավերով, որպեսզի բողոքեն այդ ժամանակ Եվրոպայում սկսված պատերազմի դեմ, և առաջարկեն հետագա պատերազմները կանխելու ուղիներ։ Կոնգրեսը բացվեց ապրիլի 28-ին[11], ավարտվեց մայիսի 1-ին[4], և դրան մասնակցեցին չեզոք և պատերազմող երկրներից 1136 մասնակիցներ[12]։ Մասնակիցներն ընդունեցին WPP քաղաքական ծրագրի մեծ մասը և ստեղծեցին Մշտական խաղաղության կանանց միջազգային կոմիտեն (ICWPP), Ջեյն Ադամսի նախագահությամբ։ WPP-ն շուտով դարձավ ԱՄՆ-ի ICWPP մասնաճյուղը։
Խաղաղության և ազատության կանանց միջազգային երկրորդ կոնգրես, Ցյուրիխ, 1919
խմբագրելՋեյն Ադամսը հանդիպում է նախագահ Վուդրո Վիլսոնի հետ և մշակվում են, որոշակի ընդհանուր դիրքորոշումներ խաղաղության հարցերով։ Այնուամենայնիվ, 1919 թվականին Ցյուրիխում կայացած երկրորդ միջազգային կոնգրեսում ICWPP-ը դատապարտում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հաշտության պայմանագրի վերջնական պայմանները։ Ներկաներից շատերը նրան համարում էին հաղթածների վրեժխնդրության ծրագիր ընդդեմ պարտվածների, ովքեր ցանում էին մեկ այլ համաշխարհային պատերազմի սերմեր։ Նրանք որոշեցին իրենց կոմիտեն դարձնել մշտական և այն վերանվանեցին «Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգա»[7]։ WILPF-ն իր շտաբը տեղափոխեց Ժնև, որպեսզի մոտ լինի Ազգերի լիգայի գտնվելու վայրին, չնայած WILPF-ն չէր աջակցում այդ կազմակերպության բանաձևերը կատարելու համար՝ սննդի շրջափակումներ իրականացնելու կամ ռազմական ճնշում գործադրելու իրավունքին։ Լիգան կոչ էր անում միջազգային զինաթափման և տնտեսական իմպերիալիզմի դադարեցման[7]։ WILPF–ի ԱՄՆ մասնաճյուղը ճանաչվեց հետպատերազմյան շրջանում՝ չնայած Կարմիր սպառնալիքի ժամանակ կազմակերպության վրա, որպես «ոչ հայրենասիրական» կատարված որոշ հարձակումներին[7]։ WILPF-ն աջակցում էր այնպիսի պայմանագրերին, ինչպիսիք են Վաշինգտոնի ծովային համաձայնագիրը (1922) և Բրիան-Կելոգգի պակտը՝ դրանք համարելով քայլեր դեպի խաղաղ աշխարհակարգ[7]։
1930-ականներին Վերա Բրիթենը WILPF-ի փոխնախագահն էր[13]։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը լիգան աջակցում էր նաև Եվրոպայի հրեական համայնքին օգնելու միջոցառումներին[7]։ Չնայած WILPF-ին անդամակցությունը սահմանափակված էր միայն կանանցով, մի քանի տղամարդ ակտիվիստներ իրենց ավանդը ներդրեցին WIPLF-ի հանդիպումների և հրապարակումների կազմակերպման գործում, այդ թվում Բարտ դը Լիգտը[14] և Ջոն Դեսմոնդ Բեռնալը[15]։
WILPF-ի երկու առաջնորդներ ստացան Խաղաղության Նոբելյան մրցանակ` խաղաղության ամրապնդման և միջազգային աշխարհայացքի ձևավորման գործում ներդրած ջանքերի համար` 1931 թվականին Ջեյն Ադամսը և 1946 թվականին՝ Էմիլի Գրին Բոլչը[16].:
WILPF և ՄԱԿ
խմբագրել1948 թվականից ի վեր WILPF-ն ունի խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հետ և հատուկ խորհրդակցական կապեր ունի ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (UNCTAD), ինչպես նաև հատուկ հարաբերություններ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների և գործակալությունների հետ։ WILPF-ը պաշտպանում և լոբբինգ է անում ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի բոլոր այլ կազմակերպությունների և գործակալությունների ժողովրդավարացման համար, վերահսկում է Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի գործունեությունը ՝ բարեփոխումները հեշտացնելու համար, դեմ է արտահայտվում ՄԱԿ-ի մասնավորեցմանը և կորպորատիվացմանը, հատկապես կորպորացիաների հետ գլոբալ համաձայնագրին և պաշտպանում է Անվտանգության խորհրդի վետոյի վերացումը։
WILPF-ն այսօր
խմբագրելԱռաքելություն և տեսակետ
խմբագրելԱշխատանքի բնագավառը`
- Փոփոխություններ ձևավորումը
- Անվտանգության վերաիմաստավորումը
- Ֆեմինիստական աշխարհայացքների օգտագործումը խաղաղության համար
- Սոցիալ-տնտեսական արդարությանը աջակցությունը[17]
Լայն պրոֆիլի խնդիրներ`
- Համաշխարհային ծրագրեր
- Մարդու իրավունքների ծրագիր
- «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ծրագիր
- Զինաթափման ծրագիր
- Հակաճգնաժամային արձագանքման ծրագիր[18]
Կազմակերպության հայտնի անդամներ
խմբագրելՋեյն Ադամս, Ալետտա Յակոբս, Էլիս Ուոկեր[19], Կորետա Սքոթ Քինգ[20], Մադլեն Ռեես, Կորնելիա Ռամոնդտ-Հիրշմանն, Սելմա Մեյեր, Բրենդի Ջովանի Ռոբինսոն, Մարգարետ Հիլլս, Շինա Ինոուե Կան և Էմիլի Գրին Բոլչ։
Համագումարներ և բանաձևեր
խմբագրելWILPF միջազգային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը պահվում են Կոլորադոյի համալսարանում։ Դրանց թվում են սույն թվարկված համագումարների զեկույցները[21]`
- 1: Հաագա, 1915
- 2: Ցյուրիխ, 1919
- 3: Վիեննա, 1921
- 4: Վաշինգտոն, 1924
- 5: Դուբլին, 1926
- 6: Պրահա, 1929
- 7: Գրենոբլ, 1932
- 8: Ցյուրիխ, 1934
- 9: Լուգաչովիցե, 1937
- 10: Լյուքսեմբուրգ, 1946
- 11: Կոպենհագեն, 1949
- 12: Փարիզ, 1953
- 13: Բիրմինգհեմ, 1956
- 14: Ստոկհոլմ, 1959
- 15: Ասիլոմար, 1962
- 16: Հաագա, 1966
- 17: Նյուբորգ, 1968
- 18: Նյու Դելի, 1971
- 19: Բիրմինգհեմ, 1974
- 20: Տոկիս, 1977
- 21: Համդեն, 1980
- 22: Գյոթեբորգ, 1983
- 23: Զեյստ, 1986
- 24: Սիդնեյ, 1989
- 25: Սանտա Կրուս դե լա Սիեռա, 1992
- 26: Հելսինկի, 1995
- 27: Բալթիմոր, 1998
- 28: Ժնև, 2001[22]
- 29: Գյոթեբորգ, 2004
- 30: Սանտա Կրուս դե լա Սիեռա, 2007[22]
- 31: Սան-Խոսե, Կոստա Ռիկա, 2011
- 32: Հաագա, 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ https://www.wilpf.org/our-herstory/
- ↑ https://www.wilpf.org/international-board/
- ↑ 4,0 4,1 Paull, John (2018) The Women Who Tried to Stop the Great War: The International Congress of Women at The Hague 1915, In A. H. Campbell (Ed.), Global Leadership Initiatives for Conflict Resolution and Peacebuilding (pp. 249-266). (Ch.12) Hershey, PA: IGI Global.
- ↑ Bussey, Gertrude; Tims, Margaret Pioneers for Peace. Women’s International League for Peace and Freedom 1915-1965. — Oxford: Alden Press, 1980.
- ↑ Women, peace and transnational activism, a century on History and Policy (2015)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Faith, Thomas I. (2014). «Women's International League for Peace and Freedom». In Wayne, Tiffany K; Banner, Lois W (eds.). Women's Rights in the United States: a comprehensive encyclopedia of issues, events, and people. Santa Barbara, California: ABC-CLIO. էջեր 272–3. ISBN 978-1-61069-214-4.
- ↑ Harriet Hyman Alonso Former Suffragists for Peace during the Interwar Years, 1919-1935 // Peace As a Women's Issue: A History of the U.S. Movement for World Peace and Women's Rights. — Syracuse University Press, 1993. — С. 85—124. — ISBN 978-0-8156-0269-9
- ↑ Oldfield, Sybil. Ellis, Marian Emily. Oxford University Press. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
{{cite encyclopedia}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ «Sir John Lavery Portrait of The Lady Parmooor Oil on canvas, 76 x 64cm (30 x 25) Signed». Վերցված է 2013-01-06-ին.
- ↑ «International Congress of Women opens at The Hague». History.Doc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Hirschmann, Susanna Theodora Cornelia (1871-1957)». Huygens ING (գերմաներեն). The Hague, The Netherlands: Huygens Institute for the History of the Netherlands. 2017 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Deane, Patrick History in our hands: a critical anthology of writings on literature, culture, and politics from the 1930s. — London: Leicester University Press, 1998. — С. 63—4. — ISBN 978-0-7185-0143-3
- ↑ de Ligt, Bart The Intellectual Class and Modern Warfare (und) // Reconciliation. — 1929. (Речь первоначально прозвучала на конференции WIPLF в Франкфурте-на-Майне).
- ↑ Swann, Brenda; Aprahamian, Francis J.D. Bernal: a life in science and politics. — London: Verso, 1999. — С. 234. — ISBN 1-85984-854-0
- ↑ Ford, Liz (2015 թ․ ապրիլի 27). «Centenary Stand: Female Activists Head for The Hague to Set a New Peace Agenda». The Guardian. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Women's International League for Peace and Freedom [WILPF] Records, Accessions from 2000-2013, Swarthmore College Peace Collection». www.swarthmore.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Women's International League for Peace and Freedom WILPF Records, Accessions from 2000-2013, Swarthmore College Peace Collection». www.swarthmore.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «WILPF Collection (DG043)». Swarthmore College Peace Collection. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 22,0 22,1 https://timeline.wilpf.org/wp-content/uploads/2014/02/Triennial-Congress-2011-PDF.1.pdf
Գրականություն
խմբագրել- Harriet Hyman Alonso, Peace as a Women's Issue: A History of the U.S. Movement for World Peace and Women's Rights Syracuse, NY: Syracuse University Press, 1993.
- Gertrude Bussey and Margaret Tims, Pioneers for Peace: Women's International League for Peace and Freedom 1915-1965. Oxford: Alden Press, 1980..
- Carrie A. Foster, The Women and the Warriors: The U.S. Section of the Women's International League for Peace and Freedom, 1915-1946. Syracuse, NY: Syracuse University Press, 1995.
- Catherine Foster, Women for All Seasons: The Story of the Women's International League for Peace and Freedom. Athens, GA: University of Georgia Press, 1989.
- Leila J. Rupp: "Transnational Women's Movements," European History Online, Mainz: Institute of European History, 2011.
- Ethel Snowden, A Political Pilgrim in Europe, New York: George H. Doran, 1921.
- Wiltsher, Anne (1985). Most dangerous women: feminist peace campaigners of the Great War (1. publ. ed.). London: Pandora Press. ISBN 0863580106.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- WILPF Australia Section official website, www.wilpf.org.au/
- WILPF United Kingdom Section official website Արխիվացված 2020-02-20 Wayback Machine, www.ukwilpf.org.uk/
- WILPF United States Section official website, www.wilpf.org/
- Jane Addams Peace Association, www.janeaddamspeace.org/
- Peace Women, www.peacewomen.org/
- Reaching Critical Will, www.reachingcriticalwill.org/
- Women's International League for Peace and Freedom, International Headquarters records Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, University of Colorado at Boulder, ucblibraries.Colorado.edu/
- Women's International League for Peace and Freedom, American Section records Արխիվացված 2019-09-04 Wayback Machine, Collection DG 043, Swarthmore College, www.swarthmore.edu/
- Women's International League for Peace and Freedom, British Section records, London School of Economics, Archives Division, archives.lse.ac.uk/
- Records, 1915-1977. Schlesinger Library, Radcliffe Institute, Harvard University.
- Women's International League for Peace and Freedom Collection (ARS.0056), Stanford Archive of Recorded Sound
- Archives of the British section of WILPF
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն» հոդվածին։ |