Աննա Կլեման
Աննա Սոֆիա Կլեման (շվեդ.՝ Anna Sofia Kleman, նոյեմբերի 24, 1862[1][2], Royal Karlskrona Admiralty parish, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[1][2] - ապրիլի 8, 1940[1][3], Ստեպպսհոլմս, Շվեդիա[4][1][3]), շվեդ ապահովագրական գործակալ և ֆեմինիստ, հայտնի է որպես կանանց իրավունքների համար պայքարով և պացիֆիստ։ Հատկապես ակտիվ պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար։ Աննան 1911 թվականին մասնակցել է Ստոկհոլմի կանանց սուֆրաժիստական կոնֆերանսին և ներկայացրել Շվեդիան 1915 թվականին Հաագայում կայացած Կանանց միջազգային խաղաղության կոնֆերանսին։ Երբ 1919 թվականին ստեղծվել է Save the Children կազմակերպությունը, նա մտել է այդ կազմակերպության շվեդական բաժնի վարչության կազմի մեջ և ի վերջո դարձել է դրա նախագահը[8][9]։
Աննա Կլեման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1862[1][2] |
Ծննդավայր | Royal Karlskrona Admiralty parish, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[1][2] |
Մահացել է | ապրիլի 8, 1940[1][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ստեպպսհոլմս, Շվեդիա[4][1][3] |
Գերեզման | Գերեզմանատուն Գալևարվ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ, Ապահովագրական բրոքեր և սուֆրաժիստ |
Աշխատավայր | Q10561469?[1][6] |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Անդամություն | Հարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե և National Council of Swedish Women?[7] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱննա Սոֆիա Կլեմանը ծնվել է Կարլսկրունայում, 1862 թվականին, Կարլ Կլեմանի (1820-1872) և Յոհաննա Ավգուստա Գրամի (1825-1904) դուստրն է։ Նրա կրտսեր քույրը՝ Էլլեն Կլեմանը (1867-1943), նույնպես ակտիվորեն մասնակցել է կանանց շարժմանը[10]։
1895 թվականին նա արդեն աշխատում էր Ստոկհոլմի «Տուլե» ապահովագրական ընկերությունում։ 1903 թվականից Կլեմանն անդամակցել է Ուսանողների և աշխատողների ասոցիացիային (շվեդ. Studenter och Arbetare), իսկ 1906-1911 թվականներին մտնել է Կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի վարչության կազմի մեջ (շվեդ. Landsföreningen för kvinnans politiska rösträtt): Կլեմանը կանանց ընտրական իրավունքների կողմնակից էր, 1911 թվականին եղել Ստոկհոլմի սուֆրաժիստական Կոնգրեսի ակտիվ մասնակիցը։ Նա մասնակցել է նաև 1915 թվականի Հաագայի կանանց Խաղաղության Կոնգրեսին և 1919 թվականին Ցյուրիխում կայացած Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության կոնգրեսին[11]։
Նա, որպես գրող, 1916 թվականից հոդվածներ է հրապարակել՝ ի պաշտպանություն կանանց ընտրական իրավունքի «Rösträtt för kvinnor» մասնագիտացված ամսագրում[12]։
Կլեմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև պացիֆիստական շարժմանը՝ ղեկավարելով Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության շվեդական բաժինը 1915 թվականից մինչև 1918 թվականը։ 1925 թվականին նա Վաշինգտոնում մասնակցել է Կանանց սուֆրաժիստական ասոցիացիայի կողմից կազմակերպված Կանանց միջազգային խորհրդի համագումարին և այնտեղ տարված քննարկումների մասին պատմել է կանանց շարժմանը նվիրված «Hertha» ամսագրում[12]։ Աննա Կլեմանը մահացել է 1940 թվականին, Ստոկհոլմում[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Anna Sofia Kleman
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Karlskrona amiralitetsförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker. Huvudserien, SE/LLA/13200/C I a/15 (1862-1870), bildid: C0057760_00041
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Skeppsholms kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0014/F I/6 (1912-1940), bildid: 00025777_00143
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ http://www.svenskagravar.se/gravsatt/102659768 — Svenskagravar.se.
- ↑ Hedberg W., Arosenius L. Svenska kvinnor från skilda verksamhetsområden : Biografisk uppslagsbok (շվեդերեն) — 1914. — P. 52.
- ↑ https://www.skbl.se/sv/artikel/AnnaKleman
- ↑ «Anna Kleman» (շվեդերեն). Göteborgs universitetsbibliotek. Վերցված է 16 апреля 2020-ին.
- ↑ Katta. «Anna Kleman – med engagemang i kvinnofrågor och fredsarbete» (շվեդերեն). Kulturlandskapetblekinge. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 16 апреля 2020-ին.
- ↑ Toijer-Nilsson, Ying. «Ellen E A Kleman» (շվեդերեն). Svensk biografiskt lexikon. Վերցված է 16 апреля 2020-ին.
- ↑ «Anna Kleman» (շվեդերեն). Göteborgs universitetsbibliotek. Վերցված է 16 апреля 2020-ին.
- ↑ 12,0 12,1 Katta. «Anna Kleman – med engagemang i kvinnofrågor och fredsarbete» (շվեդերեն). Kulturlandskapetblekinge. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 16 апреля 2020-ին.
- ↑ «Kleman, släkter» (շվեդերեն). Riksarkivet: Svenskt biografiskt lexikon. Վերցված է 16 апреля 2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կլեման» հոդվածին։ |